Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-194-18.01.2013-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության  1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածում «14.63» թիվը փոխարինել «14-64» թվով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.64-րդ հոդվածով եւ 14.64 հավելվածով`

«Հոդված 14.64. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 14.64-ում:»:
 
 

                                                                                                                                    ՀԱՎԵԼՎԱԾ 14.64
                                                                                                                                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                                     ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
                                                                                                                                                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապարան քաղաքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով` սահմանակից է Միրաք գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Լուսագյուղ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Կայք գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Վարդենիս գյուղական համայնքին, «Ե»-«Ա» հատվածով` Նիգավան գյուղական համայնքին

ԱՊԱՐԱՆ - ՄԻՐԱՔ  ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

Ապարան քաղաքային, Միրաք եւ Նիգավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետի հունով բարձրանում է դեպի հյուսիս,անցնում 1345.5 մ հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, ջրբաժանով անցում 301.2 մ, հասնում բարձրունքի վրա տեղադրված թիվ 2 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը ջրբաժանով, թիվ 3-6 սահմանակետերով ամցնում է 1988 մ, հասնում Ապարան քաղաքային,Միրաք եւ Լուսագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանմա «Բ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է 2549.6 մ նիշ ունեցող սարի գագաթին:

«Ա» - «Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3634.7 մ:

ԱՊԱՐԱՆ - ԼՈՒՍԱԳՅՈՒՂ  ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ» - «Գ»

Ապարան քաղաքային, Միրաք եւ Լուսագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2549.6մ նիշ ունեցող սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1669մ, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1018մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 204մ, հասնում Ապարան-Լուսագյուղ միջհամայնքային ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ճանապարհով անցնում 85մ, հասնում ճանապարհի եւ ձորակի հատման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, ձորով անցնում 1102մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, ապա հարավ-արեւելք, Ապարան քաղաքի տնամերձերի կողքով անցնելով 609մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Լուսագյուղ, Կայք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ» - «Գ»  սահմանագծի ընդհանուր երկարությունը 4687 մ է:

ԱՊԱՐԱՆ-ԿԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ապարան քաղաքային, Լուսագյուղ եւ Կայք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման տեղում,   սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով անցնում 775.7 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, թիվ 2 սահմանակետով անցնելով 206 մ, հասնում է Քասախ գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, գետով անցնում 276 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, բնակավայրի եզրագծով, թիվ 5 սահմանակետով անցնում 448 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, բնակավայրի եզրագծով, ձորակի ոլորաններով հատելով պետական նշանակության ճանապարհը, անցնում է 1447մ, հասնում բնակավայրի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 175մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 9-10 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնելով 770մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 140մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակով անցնում 288մ, հասնում բարձունքի գագաթին տեղադրված թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, թիվ 14-15 սահմանակետերով անցնելով 988մ, հասնում ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Կայք, Սարալանջ գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5516.6մ է:

ԱՊԱՐԱՆ - ՎԱՐԴԵՆԻՍ   ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

Ապարան քաղաքային, Կայք եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակով անցնելով 1155.42մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թիվ 2-4 սահմանակետերով անցնելով հարավ-արեւմուտք ուղղությամբ 1047.09մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք անցնելով թիվ 6 սահմանակետով 419.91մ հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, անցնելով 463.41մ հասնում է թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, որից հետո թեքվում է արեւմուտք, առվով անցնում 655.78մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, թիվ 10-21 սահմանակետերով անցնելով 494.62մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արեւմուտք թիվ 23-25 սահմանակետերով անցնելով 3165.3մ, հասնում Մուլքի, Վարդենիս գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանկետին:

«Դ» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 7401.5 մ է:

ԱՊԱՐԱՆ - ՆԻԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Ե»

Ապարան քաղաքային, Նիգավան եւ Միրաք գյուղական  համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քասախ գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, գետի հունով, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 1045.53մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա ձորակով  թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 388.88մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետեւ հարավ-արեւմուտք, թիվ 24-30 սահմանակետերով անցնելով 1364,24մ, հատելով 2075.2 նիշ ունեցող բարձունքը, հասնում է թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, լանջով, թիվ 31-33 սահմանակետերով անցնելով 472.47մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի արեւվմուտք, անցնելով 254,77մ հասնում է ձորի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորով, թիվ 36-43 սահմանակետերով անցնում 324,75մ, հասնում թիվ 44 սահմանակետին, այդտեղից ջրբաժանով թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 349.63մ, հասնում 2227.3 նիշ ունեցող բարձունքի թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնելով 245.06մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, 2250.7 նիշ ունեցող բլրի գագաթով, թիվ 48 սահմանակետով անցնելով 656,1մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, այնուհետեւ հյուսիս-արեւմուտք, հետո նորից հարավ- արեւմուտք եւ դարձյալ հյուսիս արեւմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնելով 595,63մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք  թիվ 55 սահմանակետով անցնելով 2945.09մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, անցնելով 983.79 մ, հասնում  Ապարան քաղաքային, Նիգավան եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ա» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 9626 մ:

Հոդված 3. Օրենքի բաղկացուցիչ մասը հանդիսացող 13.7, 13.13, 13.18, 14.36 եւ 14.52 հավելվածները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

                                                                                                                       ՀԱՎԵԼՎԱԾ 13.7
                                                                                                                                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                                     ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
                                                                                                                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարեւելյան մասում:

Համայնքը հյուսիսից եւ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարավան գյուղական համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Սյունիքի մարզին, հարավ-արեւելքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից եւ հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Գոմք գյուղական համայնքին, արեւմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Զառիթափ գյուղական համայնքին, հյուսիս-արեւմուտքից եւ հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Գնդեվազ գյուղական համայնքին:

ԱՐՏԱՎԱՆ-ՍԱՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Արտավան, Սարավան եւ Գնդեվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով միջպետական նշանակության ճանապարհը, թիվ 1 սահմանակետով անցնում է 298 մ, հասնում ճանապարհի եւ ձորի հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորով, թիվ 3-8 սահմանակետերով անցնում 1469 մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, լանջի թիվ 10-11 սահմանակետերով անցնելով 624 մ, հասնում է ձորի եզրի թիվ 12 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորի թիվ 13-17 սահմանակետերով անցնում 960 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի գագաթների թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1179 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 22 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, ջրբաժանի թիվ 23-30 սահմանակետերով անցնում է 4721 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով հատելով Սարավան գետի վտակը, վարելահողի եզրով, թիվ 32-38 սահմանակետերով անցնում է 2424 մ, հասնում ջրբաժանի թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւելք, լանջով անցնում 705 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, անցնում է 745 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանով անցնում 435 մ, հասնում թիվ 42 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, ջրբաժանով, թիվ 43-44 սահմանակետերով անցնում է 1526 մ, հասնում Արտավան, Սարավան գյուղական համայնքների եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15084 մ է:

ԱՐՏԱՎԱՆ-ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի վարչական տարածքի սահմանների հետ:

ԱՐՏԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

ԱՐՏԱՎԱՆ-ԳՈՄՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Արտավան, Գոմք եւ Զառիթափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթների թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2247 մ եւ, հատելով Արտավան գնացող ճանապարհը, հասնում է ջրբաժանի թիվ 4 սահմանակետին, որտեղից անտառի եզրով անցնում է 362 մ, հասնում 2221 մ նիշով բարձունքի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 2465 մ, հասնում 2520 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արեւելք, նույն ջրբաժանի թիվ 9-11 սահմանակետերով անցնելով 1448 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 506 մ, հասնում ջրհավաքի թիվ 13 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 353 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում ժայռը, անցնում 210 մ, հասնում ջրբաժանի թիվ 15 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 874 մ, հասնում ջրհավաքի թիվ 17 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթների թիվ 18-19 սահմանակետերով անցնում 1904 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 541 մ, հասնում ձորի եզրի թիվ 21 սահմանակետին, այնուհետեւ հատում է ձորը, թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 174 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հետո արեւելք, լանջերով հատելով գագաթներ եւ ձորակը, անցնում է 913 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, լանջերով հատելով գագաթներ եւ ձորակներ, թիվ 24 սահմանակետով անցնում է 2167 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում ձորակը եւ, անցնելով 237 մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, հատում գագաթը, անցնում 411 մ, հասնում ձորակի եզրի թիվ 27 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ապա հարավ-արեւելք, լանջերով, թիվ 28 սահմանակետով անցնում 1446 մ, հասնում ձորի եզրին գտնվող Արտավան, Գոմք գյուղական համայնքների տարածքների եւ պետական սահմանի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16260 մ է:

ԱՐՏԱՎԱՆ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Արտավան, Զառիթափ եւ Գնդեվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սարավան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 151 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 189 մ, հասնում Արփա գետի վտակի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, վտակի ոլորանների թիվ 3-6 սահմանակետերով անցնում 495 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, Արփա գետի վտակի ոլորապտույտների թիվ 8-14 սահմանակետերով անցնում 950 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով անցնում 203 մ, հասնում ջրբաժանի թիվ 16 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով անցնում 525 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, լանջով անցնում 636 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 18 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթներով անցնում 921 մ, հասնում Արտավան, Զառիթափ եւ Գոմք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4070 մ է:

ԱՐՏԱՎԱՆ-ԳՆԴԵՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Արտավան, Գնդեվազ եւ Սարավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ-արեւմուտք, Սարավան գետակի ոլորապտույտների թիվ 1-19 սահմանակետերով անցնում 2497,8մ, հասնում է գետակի ափին գտնվող Վայք, Սիսիան գնացող մայրուղու հատման թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է Սարավան գետով դեպի հարավ-արեւմուտք թիվ 21-23 սահմանակետերով անցնում 224,4մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը սարի ստորոտով թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, բարձրանում հատում ջրբաժանը` անցնելով թիվ 25-26 սահմանակետերով 402,6մ, իջնում Արտավան գետակի ափին գտնվող թիվ 27 սահմանակետը: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը Արտավան գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է հարավ-արեւելք, ապա հարավ` ոլորապտույտով անցնելով թիվ 28-30 սահմանակետերով 496մ, հասնում Գնդեվազ, Արտավան եւ Զառիթափ համայնքների գետակի եզրին գտնվող տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3620,7մ է:

                                                                                                                     ՀԱՎԵԼՎԱԾ 13.13
                                                                                                                                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                                     ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
                                                                                                                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գնդեվազ գյուղական համայնքը գտնվում է մարզի արեւելյան մասում:

Համայնքը արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սյունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Սարավան եւ «Գ»-«Դ» հատվածով` Արտավան գյուղական համայնքներին, հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Զառիթափ գյուղական համայնքին, արեւմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արին գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Ջերմուկ քաղաքային համայնքին:

ԳՆԴԵՎԱԶ-ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի վարչական սահմանների հետ:

ԳՆԴԵՎԱԶ-ՍԱՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Գնդեվազ, Սարավան գյուղական համայնքների տարածքների եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1546 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 807 մ, հասնում 2391 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 284 մ, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հյուսիս-արեւմուտք, ջրբաժանով հատելով ճանապարհը, թիվ 8-10 սահմանակետերով անցնում է 1882 մ, հասնում Սարավան գետակի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված գետակով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, գետակի թիվ 12-33 սահմանակետերով անցնում 2408 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 82 մ, հասնում 1683 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետեւ ջրհավաքով շարունակվում է դեպի հյուսիս-արեւմուտք, թիվ 36-38 սահմանակետերով անցնում 1298 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի թիվ 40-43 սահմանակետերով անցնելով 1596 մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 44 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 545 մ, հասնում 1865 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-աեւմուտք, լանջով, թիվ 46 սահմանակետով անցնելով 1060 մ, հասնում է բլրի գագաթի թիվ 47 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 447 մ, հասնում բլրի գագաթի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատելով ճանապարհը, վարելահողի եզրով անցնում է 614 մ, հասնում լանջի թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 431 մ, հասնում ջրհավաքի թիվ 50 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է դեպի հարավ, անցնում 403 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 631 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 484 մ, հասնում ջրհավաքի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 54 սահմանակետով անցնում 273 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Գնդեվազ, Սարավան եւ Արտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14791 մ է:

ԳՆԴԵՎԱԶ-ԱՐՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Գնդեվազ, Սարավան եւ Արտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ-արեւմուտք, Սարավան գետակի ոլորապտույտների թիվ 1-19 սահմանակետերով անցնում 2497,8մ, հասնում է գետակի ափին գտնվող Վայք, Սիսիան գնացող մայրուղու հատման թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է Սարավան գետով դեպի հարավ-արեւմուտք թիվ 21-23 սահմանակետերով անցնում 224,4մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը սարի ստորոտով թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, բարձրանում հատում ջրբաժանը` անցնելով թիվ 25-26 սահմանակետերով 402,6մ, իջնում Արտավան գետակի ափին գտնվող թիվ 27 սահմանակետը: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը Արտավան գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է հարավ-արեւելք, ապա հարավ` ոլորապտույտով անցնելով թիվ 28-30 սահմանակետերով 496մ, հասնում Գնդեվազ, Արտավան եւ Զառիթափ համայնքների գետակի եզրին գտնվող տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3620,7մ է:

ԳՆԴԵՎԱԶ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Գնդեվազ, Արտավան եւ Զառիթափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 257մ, հասնում լեռան լանջի թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 323մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, նույն ուղղությամբ իջնելով լանջն ի վար, թիվ 3 սահմանակետով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 436.7մ, հասնում լեռան ստորոտի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 210.9մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա: Այստեղից  սահմանագիծը թեքվում է արեւմուտք, մայրուղով անցնում 324.8մ, հասնում Արփա գետի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի հոսանքին հակառակ, թիվ 7 սահմանակետով անցնում է 253մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Արփա գետի խառնարանի մոտ: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնելով 1840մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, անցնում 91մ, հասնում   Գնդեվազ համայնք տանող հին ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է այդ ճանապարհով դեպի հյուսիս-արեւելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 437մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնելով 1604.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետով 760.5մ, հասնում Գնդեվազ, Արին եւ Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4934 մ է:

ԳՆԴԵՎԱԶ-ԱՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Գնդեվազ, Արին գյուղական եւ Ջերմուկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 109 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա արեւմուտք, ժայռերի եզրով, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 1234 մ, հասնում ժայռի կատարին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հյուսիս-արեւմուտք, ժայռերի եզրի թիվ 5 սահմանակետով անցնելով 888 մ, հասնում է Արփա գետի ափին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, Արփա գետի թիվ 7-26 սահմանակետերով անցնում 3376 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, հատում Ջերմուկ գնացող հանրապետական նշանակության ճանապարհը թիվ 28 սահմանակետով անցնում 331 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 245 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 750 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 31 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 150 մ, հասնում բարձունքի գագաթի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, հատելով առուներ, անցնում է 519 մ, հասնում ձորակի եզրի բարձունքի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով, թիվ 34 սահմանակետով անցնում 971 մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, ջրբաժանի գագաթների թիվ 36 սահմանակետով անցնում 617 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 37 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով ճանապարհը, ջրբաժանի թիվ 38 սահմանակետով անցնում է 923 մ, հասնում 1762 մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, հատում ճանապարհը, ջրբաժանի թիվ 40 սահմանակետով անցնում 1006 մ, հասնում է վարելահողի եզրի թիվ 41 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, ջրբաժանի թիվ 42-43 սահմանակետերով անցնում 1671 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Գնդեվազ, Արին եւ Զառիթափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12791 մ է:

ԳՆԴԵՎԱԶ-ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Գնդեվազ գյուղական, Ջերմուկ քաղաքային համայնքների եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 983 մ, հասնում ջրբաժանի թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 765 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետեւ նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 99 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 766 մ, հասնում Արփա գետի վտակի ափին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա նշված վտակով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, վտակի ոլորապտույտների թիվ 5-41 սահմանակետերով անցնելով 4172 մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, վարելահողի եզրով, ջրբաժանի թիվ 43-44 սահմանակետերով անցնելով 1609 մ, հասնում է ջրբաժանի թիվ 45 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 684 մ, հասնում թիվ 46 սահմանակետին, ապա կրկին թեքվելով դեպի հյուսիս-արեւմուտք, կոյուղու մաքրման կայանի եզրագծով անցնում է 350 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 486 մ, հասնում ջրհավաքի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 495 մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ժայռերի եզրագծով, թիվ 50-51 սահմանակետերով անցնելով 745 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող Գնդեվազ, Արին գյուղական եւ Ջերմուկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11152 մ է:

                                                                                                                                             ՀԱՎԵԼՎԱԾ 13.18
                                                                                                                                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                                     ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
                                                                                                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՅՈՑ ՁՈՐԻ  ՄԱՐԶԻ  ԶԱՌԻԹԱՓ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զառիթափ համայնքի տարածքը գտնվում է մարզի հարավ-արեւելյան մասում:

Համայնքը հյուսիս-արեւմուտքից եւ հյուսիսից  «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արին գյուղական համայնքին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Գնդեւազ գյուղական համայնքին, արեւելքից «Գ»-«Դ» հատվածով` Արտավան գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Գոմք գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Մարտիրոս գյուղական համայնքին, արեւմուտքից «Զ»-«Է» հատվածով` Փոռ գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Ազատեկ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Վայք քաղաքային համայնքին:

Զառիթափ - Արին  սահմանագիծը` «Ա»-«Բ»

Զառիթափ, Արին գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման  «Ա» հանգույցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի գագաթին սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1790մ, հասնում 1832մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, հատում է Արփա գետի վտակը, անցնում 467մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով նույն վտակը, անցնում է 553մ եւ ջրբաժանով հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է  դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, ջրբաժանի թիվ 6-7 կետերով անցնում է 1589մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 8 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի արեւելք, անցնում 729մ, հասնում 1606մ նիշով բլրի գագաթի Արին, Զառիթափ եւ Գնդեւազ գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Բ» հանգույցային սահմանակետին:

«Ա»-«Բ»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  5128  մ  է:

Զառիթափ - Գնդեւազ սահմանագիծը`  «Բ»-«Գ»

Զառիթափ, Գնդեւազ եւ Արին գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Բ» հանգույցային սահմանակետից, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 257մ, հասնում լեռան լանջի թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 323մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, նույն ուղղությամբ իջնելով լանջն ի վար, թիվ 3 սահմանակետով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 436.7մ, հասնում լեռան ստորոտի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 210.9մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա: Այստեղից  սահմանագիծը թեքվում է արեւմուտք, մայրուղով անցնում 324.8մ, հասնում Արփա գետի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի հոսանքին հակառակ, թիվ 7 սահմանակետով անցնում է 253մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Արփա գետի խառնարանի մոտ: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնելով 1840մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, անցնում 91մ, հասնում   Գնդեվազ համայնք տանող հին ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է այդ ճանապարհով դեպի հյուսիս-արեւելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 437մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնելով 1604.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետով 760.5մ, հասնում Գնդեվազ, Արին եւ Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  4934մ  է:

Զառիթափ - Արտավան  սահմանագիծը` «Գ»-«Դ»

Զառիթափ, Արտավան եւ Գնդեւազ գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Գ» հանգույցային սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, նույն վտակի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 949մ, հասնում ձորակի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով անցնում 203մ, հասնում ջրբաժանի թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով անցնում 525մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, լանջով անցնում 636մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 11 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթներով անցնում 921մ, հասնում Արտավան, Զառիթափ  եւ Գոմք գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Դ» հանգույցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 4070  մ է:

Զառիթափ - Գոմք  սահմանագիծը` «Դ»-«Ե»

Զառիթափ, Գոմք եւ Արտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Դ» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1318մ, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 4-6 սահմանակետերով անցնում է 1078մ, հասնում Գյաբուտ գետակի ափին գտնվող թիվ 7 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում դաշտային ճանապարհը եւ անցնելով 1240մ, հասնում է լանջի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 399մ, հասնում 1736.1մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 10-11 սահմանակետերով անցնելով 1266մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 274մ, հասնում ձորակի եզրի թիվ 13 սահմանակետին, հատում է ձորակի, թեքվում դեպի հյուսիս-արեւելք, անցնում 182մ, հասնում լանջի թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 15 սահմանակետով անցնում 688մ, հասնում  թիվ 16 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնելով 451մ, հասնում է լանջի թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 685մ, հատելով Զառիթափ գնացող ճանապարհը, վարելահողի եզրով հասնում է բլրի գագաթի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, լանջի թիվ 19-22 սահմանակետերով անցնելով 2548մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 920մ, հասնում  Զառիթափ, Գոմք եւ Մարտիրոս գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Ե» հանգույցային սահմանակետին:

«Դ» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 11049  մ է:

Զառիթափ - Մարտիրոս  սահմանագիծը` «Ե»-«Զ»

Զառիթափ, Մարտիրոս եւ Փոռ  գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Զ» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 863մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, հատելով Զառիթափ գնացող ճանապարհը եւ գետակը, ջրբաժանի թիվ 5-6 սահմանակետերով անցնում է 1271մ, հասնում բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 230մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, բնակավայրի եզրագծով` թիվ 9-10 սահմանակետերով անցնելով 483մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 12-15 սահմանակետերով անցնելով 1316մ, հասնում է ջրբաժանի թիվ 16 սահմանակետին, որտեղից  ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 17-21 սահմանակետերով անցնելով 867մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժանի թիվ 23-24 սահմանակետերով անցնելով 716մ, հասնում 2222.6մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արեւելք, թիվ 26 սահմանակետով անցնելով 693մ, հասնում ջրբաժանի թիվ 27 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի թիվ 28 սահմանակետով անցնում 1610մ, հասնում է 2742.1մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 29 սահմանակետին, որից հետո նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնելով 643մ, հասնում է Մարտիրոս, Զառիթափ եւ Գոմք գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Ե» հանգույցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 8690 մ է:

Զառիթափ - Փոռ  սահմանագիծը` «Զ»-«Է»

Զառիթափ, Փոռ եւ Ազատեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Է» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 114մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 1 սահմանակետին, որից հետո նշված ճանապարհի թիվ 2-16 սահմանակետերով անցնելով 2001մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, անցնում 223մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, վարելահողի եզրով, ջրհավաքով` թիվ 19-25 սահմանակետերով անցնելով 2007մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնելով 378մ, հասնում է բլրի գագաթի թիվ 27 սահմանակետին, այնուհետեւ թեքվում դեպի հարավ, անցնում 290մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա հատելով ճանապարհը եւ վարելահողի եզրով անցնելով 337մ, հասնում է ջրբաժանի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 540մ, եւ  հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 30 սահմանակետին, որից հետո անցնում է 537մ, հասնում 1842մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 183մ, հասնում բլրի գագաթի թիվ 32 սահմանակետին, ապա անցնելով 908մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Զառիթափ, Փոռ եւ Մարտիրոս գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Զ» հանգույցային սահմանակետին:

«Զ»-«Է»  սահմանագծի ընդհանուր երկարությունը` 7511  մ է:

Զառիթափ - Ազատեկ  սահմանագիծը` «Է»-«Ը»

Զառիթափ, Ազատեկ գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման  ?Ը» հանգույցային սահմանակետից սահմանագիծը Արփա գետով թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնելով 149մ, հասնում է Արփա գետի վտակի ջրախառնուրդի թիվ 1 սահմանակետին, ապա նշված վտակով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 2-3 սահմանակետերով  անցնելով 542մ, հասնում է Զառիթափ, Ազատեկ եւ Փոռ գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Է» հանգույցային սահմանակետին:

«Է»-«Ը»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  690  մ  է:

Զառիթափ - Վայք  սահմանագիծը` «Ը»-«Ա»

Զառիթափ, Արին գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման  «Ա» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնելով 2202մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արեւմուտք, անցնելով 125մ, հասնում է  թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 112մ, եւ հատելով ճանապարհը հասնում է Արփա գետի ափին գտնվող  Զառիթափ, Ազատեկ գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման  «Ը» հանգույցային սահմանակետին:

«Ը»-«Ա»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  2439  մ  է:

                                                                                                                                          ՀԱՎԵԼՎԱԾ 14.36
                                                                                                                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                                     ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
                                                                                                                                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆԻԳԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիգավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը «Ա-Բ» հատվածով` սահմանակից է Շենկանի գյուղական համայնքին, «Բ»- «Գ» հատվածով` Միրաք գյուղական համայնքին, արեւմուտքից «Ա»-«Է» հատվածով` Ապարան քաղաքային համայնքին, հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հյուսիս-արեւմտքից  «Ե»-«Ա» հատվածով` Ծաղկահովիտ գյուղական համայնքին:

ՆԻԳԱՎԱՆ - ՇԵՆԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

Նիգավան, Շենկանի եւ Ծաղկահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, անցնում 407.0մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է Նիգավան – Ծաղկահովիտ դաշտային ճանապարհի եզրին, որտեղից թեքվում է դեպի  հյուսիս-արեւելք, անցնում 232.8մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 240.1մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արեւելք, թիվ 4, 5 սահմանակետերով անցնելով 1082մ, հասնում բարձունքի վրա գտնվող` Նիգավան, Շենկանի եւ Միրաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետն:

«Ա» - «Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1962.3 մ:

ՆԻԳԱՎԱՆ - ՄԻՐԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ» - «Գ»

Նիգավան, Շենկանի եւ Միրաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ապա հարավ-արեւելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 4970.0մ, հասնում Նիգավան, Միրաք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ» - «Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4970.0 մ:

ՆԻԳԱՎԱՆ - ԱՊԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ» - «Դ»

Նիգավան, Միրաք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քասախ գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, գետի հունով, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 1045.53մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա ձորակով  թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 388.88մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետեւ հարավ-արեւմուտք, թիվ 24-30 սահմանակետերով անցնելով 1364,24մ, հատելով 2075.2 նիշ ունեցող բարձունքը, հասնում է թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, լանջով, թիվ 31-33 սահմանակետերով անցնելով 472.47մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի արեւվմուտք, անցնելով 254,77մ հասնում է ձորի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորով, թիվ 36-43 սահմանակետերով անցնում 324,75մ, հասնում թիվ 44 սահմանակետին, այդտեղից ջրբաժանով թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 349.63մ, հասնում 2227.3 նիշ ունեցող բարձունքի թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնելով 245.06մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, 2250.7 նիշ ունեցող բլրի գագաթով, թիվ 48 սահմանակետով անցնելով 656,1մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, այնուհետեւ հյուսիս-արեւմուտք, հետո նորից հարավ- արեւմուտք եւ դարձյալ հյուսիս արեւմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնելով 595,63մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք  թիվ 55 սահմանակետով անցնելով 2945.09մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, անցնելով 983.79 մ, հասնում  Ապարան քաղաքային, Նիգավան եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ»-հանգուցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9626 մ:

ՆԻԳԱՎԱՆ-ՎԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Նիգավան, Վարդենիս գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-րեւմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 1122մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Նիգավան, Վարդենիս եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1122մ է:

ՆԻԳԱՎԱՆ-ՔՈՒՉԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Նիգավան, Քուչակ եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ձորով անցնում 806մ, հասնում ձորի եզրին գտնվող Նիգավան, Քուչակ եւ Ծաղկաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 806մ է:

ՆԻԳԱՎԱՆ-ԾԱՂԿԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Նիգավան, Ծաղկաշեն եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, ձորի թիվ 1-16 սահմանակետերով անցնելով 1597մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով, թիվ 18 սահմանակետով անցնում 980մ, հասնում Նիգավան, Ծաղկաշեն եւ Ծաղկահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2577մ է:

ՆԻԳԱՎԱՆ-ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Նիգավան, Շենկանի եւ Ծաղկահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1910մ, հասնում Շիշթափա սարի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 6 սահմանակետով անցնում 305մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, սարալանջերով եւ բարձունքների գագաթներով անցնում 3152մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 9-15 սահմանակետերով անցնում 2709մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, այնուհետեւ հարավ-արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 17-18 սահմանակետերով անցնելով 1063 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, բարձունքների գագաթների թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 1400մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ժայռի ստորոտով անցնող ձորի թիվ 25-33 սահմանակետերով անցնում է 594մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արեւելք, լանջով անցնում 252մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Նիգավան, Ծաղկահովիտ եւ Ծաղկաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11386մ է:

                                                                                                                                              ՀԱՎԵԼՎԱԾ 14.52
                                                                                                                                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                             ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
                                                                                                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարդենիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարեւելյան մասում:

Համայնքը արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չքնաղ, «Բ»-«Գ» հատվածով` Թթուջուր գյուղական համայնքներին, «Գ»-«Դ» հատվածով` Եղիպատրուշ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Քուչակ գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Զ» հատվածով` Նիգավան գյուղական, «Զ»-«Է» հատվածով` Ապարան քաղաքային եւ «Է»-«Ը» հատվածով` Կայք գյուղական համայնքներին, հյուսիս-արեւելքից «Ը»-«Ա» հատվածով` Սարալանջ գյուղական համայնքին:

ՎԱՐԴԵՆԻՍ - ՉՔՆԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Չքնաղ, Վարդենիս եւ Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եւ ջրբաժանի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, բարձունքների գագաթների թիվ 1-11 սահմանակետերով անցնում 1276մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 341մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անտառի եզրով` թիվ 15-16 սահմանակետերով անցնում 2075մ, հասնում անտառի եզրի թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անտառի եզրով անցնում 942մ, հասնում անտառի եզրի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անտառի եզրով, թիվ 19 սահմանակետով անցնում 487մ, հասնում անտառի եզրի թիվ 20 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրի ոլորանների թիվ 21-22 սահմանակետերով անցնում 601մ, հասնում անտառի եզրի թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 323մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով` թիվ 27-28 սահմանակետերով անցնում 461մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 627մ, հասնում է ձորակի եզրի թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորակով անցնում 1057մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ արեւմուտք, վարելահողերի միջնակով անցնում 190 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ- արեւելք, հատելով Ապարան-Չքնաղ միջհամայնքային ճանապարհը, անցնում է 115մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւելք, վարելահողերի միջնակով` թիվ 34-36 սահմանակետերով անցնում 621մ, հասնում թիվ 37 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, վարելահողերի միջնակով` թիվ 38-44 սահմանակետերով անցնելով 1714մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով գետակը, անցնում է 222մ, հասնում թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, հետո կրկին հարավ-արեւելք, թիվ 47-48 սահմանակետերով անցնում 441մ, հասնում Ապարանի ջրամբարի եզրին գտնվող Չքնաղ, Վարդենիս եւ Թթուջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11493մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԹԹՈՒՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Թթուջուր, Վարդենիս եւ Չքնաղ գյուղական, համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ապարանի ջրամբարի եզրին, սահմանագիծը ջրամբարի կողքով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 330մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրամբարի եզրագծի թիվ 3-5 սահմանակետերով անցնում 1177մ, հասնում ջրամբարի եզրին գտնվող Թթուջուր, Վարդենիս եւ Եղիպատրուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1507մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Եղիպատրուշ, Վարդենիս եւ Թթուջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրամբարի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրամբարի միջով ուղիղ գծով անցնում 513մ, հասնում ջրամբարի մեջ գտնվող Եղիպատրուշ, Վարդենիս եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 513մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ՔՈՒՉԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

Սարի գագաթին գտնվող Քուչակ, Վարդենիս եւ Նիգավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով, ձորակով, հետո կրկին ջրբաժանով անցնելով 5300մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ձորակով անցնում 1848մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 421մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 260մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 5-6 սահմանակետերով անցնելով 956մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, անցնում 329մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, թիվ 9 սահմանակետով անցնում 622մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով Երեւան-Վանաձոր պետական նշանակության ճանապարհը, անցնում է 588մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում է 133մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, հատում է առուն, շարունակվում դեպի հյուսիս-արեւելք, վարելահողերի միջնակով անցնում 979մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, վարելահողի եզրով` ուղիղ գծով, անցնում 797մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորակով անցնում է 193մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այստեղից դարձյալ թեքվում է դեպի հարավ-արեւելք, դաշտային ճանապարհով անցնում 422մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է գետակի եզրին, այնուհետեւ գետակով, ապա դաշտային ճանապարհով հատելով Քուչակ-Ապարան միջհամայնքային նշանակության ճանապարհը, անցնում է 1910մ, հասնում ջրամբարի եզրի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրամբարի հյուսիս-արեւմտյան եզրագծով` թիվ 18-21 սահմանակետերով անցնելով 593մ, հասնում ջրի եզրի թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, ջրամբարի եզրագծով` թիվ 23-25 սահմանակետերով անցնելով 656մ, հասնում է ջրի եզրի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրամբարի միջով, ուղիղ գծով անցնում 710մ, հասնում ջրամբարի մեջ գտնվող Քուչակ, Վարդենիս եւ Եղիպատրուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16717մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ-ՆԻԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Վարդենիս, Նիգավան գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 71մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 554մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, բարձունքների գագաթներով հատելով ջրբաժանը, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 3780մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Վարդենիս, Նիգավան եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4405մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԱՊԱՐԱՆ    ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ» - «Է»

Ապարան քաղաքային, Կայք եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակով անցնելով 1155.42մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թիվ 2-4 սահմանակետերով անցնելով հարավ-արեւմուտք ուղղությամբ 1047.09մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք անցնելով թիվ 6 սահմանակետով 419.91մ հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, անցնելով 463.41մ հասնում է թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, որից հետո թեքվում է արեւմուտք, առվով անցնում 655.78մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, թիվ 10-21 սահմանակետերով անցնելով 494.62մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արեւմուտք թիվ 23-25 սահմանակետերով անցնելով 3165.3մ, հասնում Մուլքի, Վարդենիս գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանկետին:

«Զ» - «Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 7401.5 մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԿԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Վարդենիս, Կայք եւ Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անտառի եզրով անցնում 471մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 81մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հետո հարավ-արեւմուտք, այնուհետեւ արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտք, անտառի եզրի ձորակով անցնում 2068մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով Վարդենիս-Կայք միջհամայնքային ճանապարհը, հարթավայրային տեղանքով, թիվ 4-9 սահմանակետերով անցնելով 2018մ, հասնում է թմբի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 229մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 431մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 192մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 351մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 472մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, շարունակվում դեպի հարավ-արեւմուտք, հատում Երեւան-Սպիտակ ճանապարհը, թիվ 16-19 սահմանակետերով անցնելով 1674մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ձորով անցնում 158մ, հասնում ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Վարդենիս, Կայք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8147մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Վարդենիս, Սարալանջ եւ Չքնաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եւ ջրբաժանի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ձորով` թիվ 1-15 սահմանակետերով անցնում 1623մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այստեղից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով փոքրիկ ձորակներ, թիվ 17 սահմանակետով անցնում է 1459մ, հասնում Վարդենիս, Սարալանջ եւ Կայք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3083մ է:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: