Armenian ARMSCII Armenian
Պ-619-15.05.2020,11.09.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի.

1) 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երկու տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»

2) 16-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին, 1.2- րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ, 1.6-րդ,1.7-րդ, 1.8-րդ, 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.

«1.1. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում:

1.2. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

1.3. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները հարցազրույցի ժամանակ մրցութային հանձնաժողովին են ներկայացնում իրենց կողմից մշակված համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ:

1.4. Պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ չափորոշիչները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1.5. Մինչեւ գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը եւ անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչեւ վեց ամիս ժամկետով:

1.6. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սույն հոդվածի 1.5.-րդ մասով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:

1.7. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել տվյալ պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:

1.8. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում որոշակի ժամկետով   կատարում է նշանակում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի՝

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի դեպքում.

2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

4) իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:»:

«6.1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին համապատասխան:»

«6.2. Հանրակրթության ոլորտի պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին համապատասխան:»

3) 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետից հանել « եւ նրա դատվածությունը մարված կամ

 հանված չէ» բառերը:

4) 16-րդ հոդվածի 3-րդ  մասի՝

1) «է» կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով:

2) «ժգ» կետում «օրենքի» բառը փոխարինել «օրենսդրության» բառով, իսկ «կրկնակի» բառը հանել:

Հոդված  2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը: