Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-181-20.12.2012,29.01.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում «40» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) անձը ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:».

2) 8-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաեւ կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի եւ դրա իրականացման կարգի վերաբերյալ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում.

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, կենսաթոշակի վճարումը շարունակելու համար, պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ ստորագրել հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

2) 9-րդ մասի առաջին պարբերությունում «կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող» բառերը փոխարինել «տված եւ» բառով,

3) 9-րդ մասի երրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

4) 9-րդ մասի չորրորդ պարբերությունում «կենսաթոշակ չվճարված» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող» բառերով,

5) 9-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:»:

Հոդված 4 Օրենքի 36-րդ հոդվածում.

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակը վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:»:

2) 5-րդ մասում «Չվճարված կենսաթոշակի գումարը» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում, չվճարված կենսաթոշակի գումարը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 4-րդ կետը «ներկայացրել է» բառից հետո լրացնել «կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող զավակի մյուս ծնողը մահանալու դեպքում` կերակրողի մահվան օրվանից. եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:»,

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով,

3) 1-ին մասը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել հաշմանդամ ճանաչվելու (կամ հաշմանդամ ծնողներ, զավակներ ունենալու) հետեւանքով` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:»,

4) 2-րդ մասը երկրորդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրի հիման վրա (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու, կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրի հիման վրա վճարելու, կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.»,

5) 2-րդ մասի երրորդ կետում «փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու» բառերը փոխարինել «հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերով,

6) 4-րդ մասի 1-ին կետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ եւ 2.1-րդ կետերի» բառերով, իսկ կետը «դիմելու» բառից հետո լրացնել «(անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը ստացվելու)» բառերով,

7) 4-րդ մասի երրորդ կետում «փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու» բառերը փոխարինել «հայտարարությունը ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածում.

1) վերնագիրը «կատարելը» բառից հետո լրացնել «, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, ինչպես նաեւ կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման եւ կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելուն հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:».

3) 2-րդ մասում «վճարվելիք» բառը փոխարինել «վճարվող» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը` ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով, լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

5. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոփոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:»:

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը» բառերը փոխարինել «կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով կայացրած որոշման հիման վրա կենսաթոշակից պահումները կատարելը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ավել վճարված կենսաթոշակի գումարները չեն կարող պահվել: Այդ գումարները կարող են բռնագանձվել միայն դատական կարգով` անկախ ավել վճարված գումարի չափից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վերահաշվարկվում են կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները: