Armenian ARMSCII Armenian
Կ-73412-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ մասով.

«27. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման դեպքում նրան պաշտոնին նշանակելու եւ պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: