Armenian ARMSCII Armenian
Կ-7373-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ:)»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կառավարչի կամ» բառերով,

2) 3-րդ մասում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «15 օրվա» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա» բառերով,

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «գլխավոր տնօրենը» բառերից հետո լրացնել «, ռեկտորը» բառը:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաեւ հիմնադիրը:» նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի

1. 1-ին մասում `

1) «տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները» բառերը փոխարինել «հիմնադրամի մարմնի նախագահը եւ տվյալ նիստի քարտուղարը» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար»:

2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Քաղվածքի համապատասխանությունը արձանագրությանը հավաստում է հիմնադրամի մարմնի նախագահը կամ կառավարիչը:»:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները ստորագրում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: