Armenian ARMSCII Armenian
Կ-738-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումներում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնելու եւ անվավեր ճանաչելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների մասին վկայականների, վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքներ տրամադրման, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները պահպանելու կարգի ու ժամկետների եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի եւ սպասարկման կենտրոնների իրավասությունները:

Հոդված 2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենսդրությունը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

1) քաղաքացիական կացության ակտ՝ քաղաքացիների իրավական վիճակը բնութագրող այնպիսի գործողություններ կամ դեպքեր, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները եւ պարտականությունները.

2) դիմող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որը անձամբ կամ լիազորված անձի միջոցով սույն օրենքով սահմանված գործառույթ կատարելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ներկայացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին կամ սպասարկման կենտրոն.

3) Էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Արդարադատության նախարարություն) համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որի միջոցով պատրաստվում են սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, դրանց հիման վրա տրամադրվող փաստաթղթերը:

4) միասնական էլեկտրոնային գրանցամատյան՝ Էլեկտրոնային կառավարման համակարգի պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում եւ պահպանվում են սույն օրենքով սահմանված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, գրանցման ենթակա նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաեւ գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները, տրամադրվող վկայականները, վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները.

5) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցում՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման ստեղծում.

6) քաղաքացիական կացության ակտային գրանցում (ակտային գրանցում)՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում սույն օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների մուտքագրման արդյունքում ձեւավորված, ծառայողական օգտագործման ենթակա էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչի վրա պահվող պաշտոնական փաստաթուղթ.

7) ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված ակտային գրանցման տեղեկություների փոփոխություն.

8) Վկայական՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա եւ դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաեւ թղթային կրիչի վրա.

9) Վկայականի կրկնօրինակ՝ մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինների կողմից գրանցված, փաստաթղթային արխիվում պահպանված եւ էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրված (թվայնացված) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաեւ թղթային կրիչի վրա.

10) Տեղեկանք՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա եւ դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաեւ թղթային կրիչի վրա.

11) գործակալություն՝ Արդարադատության նախարարության համակարգում գործող գրասենյակ, որը ղեկավարում եւ կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը եւ իրականացնում սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:

12) սպասարկման կենտրոն՝ գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը եւ այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը:

13) Հատուկ համարանիշ եւ արագ արձագանքման ծածկագիր՝ վկայականի, վկայականի կրկնօրինակի եւ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող 16 նիշ եւ թվային ծածկագիր.

14) ծածկագիր՝ դիմողին տրվող թվերի եւ տառերի համակցություն, որի միջոցով հնարավոր է հետեւել համապատասխան դիմումի ընթացքին եւ ստանալ դրա արդյունքները, ներառյալ՝ էլեկտրոնային փաստաթուղթը (պետական վկայականը, վկայականի կրկնօրինակը, տեղեկանք) կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կատարելու կամ դրա հետ կապված այլ գործառույթ իրականացնելու մերժման մասին գրությունը.

15) գործակալության պաշտոնական կայք՝ Արդարադատության նախարարության կողմից վարվող համացանցանցային տեղեկատվական կայք.



ԳԼՈՒԽ 2

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նպատակը

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նպատակն է՝

1) նպաստել անձանց գույքային եւ անձնական՝ ոչ գույքային իրավունքների սահմանմանը եւ պաշտպանությանը.

2) ապահովել յուրաքանչյուր անձի համար քաղաքացիական կացության կարգավիճակը ապացուցող փաստաթղթի առկայությունը.

3) նպաստել քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրության ձեւավորմանը.

4) նպաստել պետության շահերի պաշտպանությանը:

Հոդված 5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համակարգի միասնականության սկզբունքը.

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման միասնական համակարգ:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը կազմվում է էլեկտրոնային կառավարման համակարգում մեկ օրինակից:

3. Գործակալությունը ապահովում է էլեկտրոնային միասնական գրանցամատյանում գրանցված էլեկտրոնային փաստաթղթերի եւ գրանցման կատարման հիմքերի արխիվի ձեւավորումը եւ պահպանությունը սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 6. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման էլեկտրոնային լինելը.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը հասանելի է Գործակալությանը եւ սպասարկման կենտրոններին համացանցի միջոցով:

2. Գործակալությունում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման եւ դրանից բխող այլ գործառույթները իրականացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով:

3. Սպասարկման կենտրոններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ դրանից բխող այլ գործառույթների կատարման դիմումները ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով:

4. Էլեկտրոնային կառավարման համակարգով քաղաքացիական կացության ակտային գրանցումները եւ փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում հայցվող գործառույթները կատարում է թղթային տարբերակով եւ գրանցման տվյալները մուտքագրում է էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Ակտային գրանցումները էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ կազմվում է քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու համար դիմումում ներկայացված տեղեկությունների հիման վրա: Ակտային գրանցումները ստորագրվում են Գործակալության պետի եւ համապատասխան աշտաղոի էլեկտրոնային ստորագրությամբ եւ հաստատվում Գործակալության էլեկետրոնային կնիքով:

6. Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, էլեկտրոնային միասնական գրանցամատյանից տրամադրվող վկայականները, վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները կազմվում են բացառապես էլեկտրոնային եղանակով եւ կարող են արտատպվել թղթային կրիչի վրա:

7. Դիմումով պահանջվող գործառույթը իրականացնելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում վկայականը կամ վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կամ պահանջվող գործառույթը մերժելու մասին որոշումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

8. Դիմումների, քաղաքացիական կացության ակտային գրանցումների, դրանց հիման վրա կատարովող հաղորդումների, վկայականի, վկայականի կրկնօրինակի եւ տեղեկանքի ձեւանմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

9. Վկայականի, վկայականի կրկնօրինակի եւ տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

Հոդված 7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը.

1. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվությունը, ներառյալ քաղաքացիական կացության ակտային գրանցումների թղթային արխիվում պահվող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

2. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանից վկայականները, տեղեկանքները կամ այլ տեղեկատվությունը տրամադրվում են Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները՝ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի ձեւավորման եւ վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմիններին՝ հարուցված քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ եւ օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով:

4. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ այլ իրավասու մարմինների եւ իրավաբանական անձանց՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի համակցման միջոցով:

Հոդված 8. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տվյալների արդիականացման եւ փոխօգնության սկզբունքը

1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալները ենթակա են գրանցման նաեւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում, ապա այլ տվյալների բազաներում գրանցված տեղեկատվության փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաեւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի:

2. Համապատասխան տվյալների բազաների ցանկը եւ ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ելնելով այդպիսի արդիականացման տեխնիկական հնարավորությունից:

Հոդված 9. Գործակալություն ներկայացված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը.

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ Օրենքով նախատեսված այլ գործառույթ իրականացնելու նպատակով դիմողի կողմից ներկայացված տեղեկատվությունը համարվում է արժանահավատ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

2. Գործակալությունը, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի ներկայացված տեղեկությունների իսկության ստուգում չի իրականացնում եւ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով առաջացած հնարավոր որեւէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու մասին:

Հոդված 10. Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ դրանից բխող այլ գործառույթների իրականացման նպատակով դիմողի կողմից ներկայացված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթուղթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստացված վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ:

Հոդված 11. Դիմողին օգնություն ցուցաբերելը

1. Եթե էլեկտրոնային դիմումը լրացված է թերի կամ եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը կամ սպասարկման կենտրոնը դիմողին գրավոր առաջակում է համալրել այդ ցանկը՝ նշելով քաղաքացիական կացության ակտը գրանցելու կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ:

2. Դիմողի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջարկությունը ստանալուց հետո 10 օրյա ժամկետում նշված թերությունները չշտկելը հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտը գրանցելը կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելը մերժելու մասին որոշում կայացնելու համար:

2. Գործակալության եւ սպասարկման կենտրոնի աշխատակիցները պարտավոր են դիմողին պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ, պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ եւ օժանդակել դիմումի ձեւակերպմանը:

Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների պահպանումը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները եւ դրանց կից բոլոր փաստաթղթերը պահպանվում են էլեկտրոնային միասնական գրանցամատյանում:

2. Միասնական գրանցամատյանում նախորդ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցված բոլոր ակտային գրանցումները համարակալված ժամանակագրական կարգով՝ ըստ տեսակների գործակալության կողմից տեսաներածվում են էլեկտրոնային կրիչների վրա եւ փոխանցվում պահպանման գործակալության համապատասխան ստորաբաժանում:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման թղթային արխիվում առկա եւ էլեկտրոնային կրիչների վրա պահվող ակտային գրանցումները պահպանվում են դրանք կատարելուց հետո՝ մեկ տարի:

3. Մեկ տարին լրանալուց հետո գործակալությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով Հայաստանի Հանարպետության ազգային արխիվ է (այսուհետ՝ Արխիվ) փոխանցում քաղաքացիական կացության ակտային գրանցումների առաջին օրինակներից կազմված թղթային գրքերը, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող քաղաքացիական կացության ակտային գրանցումները:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների երկրորդ օրինակներից կազմված թղթային գրքերը ենթակա են ոչնչացման:

Հոդված 13. Պետական տուրքը եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի գործառույթների իրականացման վճարովիությունը

1. Օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների եւ դրանցից բխող այլ գործառույթների իրականացման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների) ցանկը,եւ դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք ուղղվում են պետական բյուջե, սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Սպասարկման կենտրոնի գործառույթները իրականացնող իրավաբանական անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 3

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝

1) մշակում եւ իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական քաղաքականությունը.

2) կազմակերպում է գործակալության եւ սպասարկման կենտրոնների գործունեությունը.

3) իրականացնում է գործակալության եւ սպասարկման կենտրոնների գործունեության նկատմամբ վերահսկողությունը եւ մեթոդական ղեկավարումը.

4) հաստատում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.

5) հաստատում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նմուշային փաստաթղթերի ձեւերը.

6) սահմանում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարման եւ պահպանության եւ ոչնչացման կարգը.

7) հաստատում է գործակալության եւ սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվությունների ձեւերը եւ դրանց ներկայացնելու կարգը.

8) իրականացնում է գործակալության եւ սպասարկման կենտրոնների կողմից կատարվող գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ ստուգումներ.

9) հաստատում է գործակալության կողմից ոչ պարտադիր գործառույթների իրականացման կարգը.

10) ուսումնասիրում է գործակալության եւ սպասարկման կենտրոնների աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.

11) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում գործակալության աշխատակիցներին.

12) առաջարկություններ է ներկայացնում տեղական ինքնակառավարման եւ իրավասու այլ մարմիններին՝ սպասարկման կենտրոնների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

13) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրություն եւ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ.

14) կնքում է սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնելու համար պայմանագրեր.

15) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 15. Գործակալությունը

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործընթացների կազմակերպումը եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցումը իրականացնում է գործակալությունը:

2. Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:

3. Գործակալության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ օրենքով սահմանված կարգով:

4. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի, գործակալության կանոնադրության հիման վրա:

5. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 16. Գործակալության գործառույթները քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կազմակերպման գործում

1. Գործակալությունը՝

1) կազմակերպում եւ իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման եւ դրանից բխող այլ գործառույթների կատարման գործընթացները.

2) ապահովում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարումը.

3) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ միասնական էլեկտրոնային գրանցամատյանից.

4) ապահովում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարումը եւ պահպանումը.

5) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրություն եւ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների թվաքանակի վերաբերյալ.

6) իրականացնում է սպասարկման կենտրոնների գործունեության մեթոդական ղեկավարումը.

7) իրականացնում է սպասարկման կենտրոնների կողմից կատարվող գործառույթների սույն օրենքի համապատասխանության մշտադիտարկումը.

9) վարում է գործակալության պաշտոնական կայքը.

10) ապահովում է միասնական կառավարման համակարգի արդիականացումը եւ անխափան գործածումը.

11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին եւ իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը եւ դրանից բխող այլ գործողությունների վերաբերյալ կարգավորող բոլոր իրավական ակտերը:

Հոդված 17. Սպասարկման կենտրոնը

1. Սպասարկման կենտրոնների տարածքները սահմանվում են բնակչության թվաքանակի, գործարքների, հաճախորդների ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման սկզբունքով, իսկ սպասարկման կենտրոններին առաջադրվող նվազագույն պահանջները եւ գտնվելու վայրերի չափանիշները՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:

2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցները ընդունվում եւ աշխատանքից ազատվում են օրենքով սահմանված կարգով, ըստ սպասարկման կենտրոնի կազմակերպա-իրավական ձեւի (պետական կամ տեղական ինքնակառավարման հիմնարկ, իրավաբանական անձ):

3. Սպասարկման կենտրոնի՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ դրանցից բխող այլ գործառույթների սպասարկումն իրականցվում է առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց կողմից:

4. Սպասարկման կենտրոնների աշխատակիցների վերապատրաստումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

5. Սպասարկման կենտրոննների աշխատակիցների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

6. Գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատում է Արդարադատության նախարարը:

Սպասարկման կենտրոնի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների եւ Հայաստանի Հանարպետության կառավարության լիազորված օպերատորների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց ցանկը եւ նստավայրերը հաստատում է Հայաստանի Հանարպետության կառավարությունը:

7. Օտարերկրյա պետություններում սույն օրենքով սահմանված սպասարկման կենտրոնի գործառույթները իրականացվում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները

Հոդված 18. Սպասարկման կենտրոնի գործառույթները

1. Սպասարկման կենտրոնը՝

1) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ դրանից բխող այլ գործառույթների իրականացման համար դիմումների լրացումը, կից ներկայացվող փաստաթղթերի ընդունումը, դրանց մուտքագրումը էլեկտրոնային կառավարման համակարգ եւ գործակալության կողմից դիմումի քննարկման արդյունքում ձեւավորված փաստաթղթի տրամադրումը.

2) ապահովում է խորհրդատվություն՝ դիմողի առաջադրվող հարցի կապակցությամբ, պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

3) եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում գործակալությանն իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սպասարկման կենտրոնի աշխատակցի կողմից ստուգվում են դիմողի ինքնությունը եւ սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

3. Սպասարկման կենտրոնի աշխատակիցը էլեկտրոնային կառավարման համակարգում լրացնում է դիմումը կցելով դրան՝ դիմողի կողմից տրամադրված փաստաթղթերը՝ պատկերամուտի միջոցով արված «PDF» ձեւաչափի ֆայլի տեսքով: Դիմումը ստորագրվում է դիմողի կողմից էլեկտրոնային եղանակով՝ սպասարկման կենտրոնում առկա համապատասխան սարքավորման միջոցով: Դիմողի կողմից էլեկտրոնային ստորագրության տեխնիկական պատճառով անհնարինության դեպքում, դիմումը արտատպվում է աշխատակցի կողմից, ընթերցվում եւ ստորագրվում դիմողի կողմից: Դիմողի կողմից ստորագրված եւ աշխատակցի կողմից «PDF» ձեւաչափի ֆայլի տեսքով թվայնացված դիմումը նույնպես կցվում է էլեկտրոնային կառավարման համակարգում:

4. Սպասարկման կենտրոնին տրամադրված բոլոր բնօրինակ փաստաթղթերը պատկերամուտի միջոցով արված «PDF» ձեւաչափի ֆայլի տեսքով կցվում են էլկետրոնային կառավարման համակարգում եւ վերադարձվում դիմողին:

5. Դիմողի պահանջի առկայության դեպքում սպասարկման կենտրոնը տրամադրում է վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը թղթային կրիչի վրա:

Հոդված 19. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Գործակալության, ինչպես նաեւ սպասարկման կենտրոնների աշխատակիցները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի դիմումները չընդունելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԸ

Հոդված 20. Դիմում ներկայացնելու կարգը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

2. Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման եւ ընդունման կարգը սահմանում է Արդարադատության նախարարը:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով լիազորված անձի միջոցով էլեկտրոնային դիմում ներկայացնելը արգելվում է:

4. Սպասարկման կենտրոնների միջոցով դիմում ներկայացնելու դեպքում՝ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե դիմողը սպասարկման կենտրոնի աշխատակցին տրամադրում է դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) եւ ստորագրում պատրաստված դիմումը:

5. Սույն օրենքով սահմանված գործառույթներ կատարելու համար իրավասու անձը կարող է դիմում ներկայացնել սպասարկման կենտրոն՝ նաեւ լիազորված անձի միջոցով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում՝ ներկայացվում է նաեւ լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները եւ վերջինիս կողմից տրամադրված հասարակ լիազորագիրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաեւ լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը:

6. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման կատարման կամ դրանից բխող այլ գործառույթներ կատարելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով պահանջվում է վճարի գանձում, ապա դիմումին կից նաեւ ներակայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված լրացուցիչ ծառայություններից օգտվելու դեպքում, դիմումին կից նաեւ ներակայացվում է համապատասխան վճարի գանձնման անդորրագիրը:

Հոդված 21. Դիմումը մերժելը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների կատարումը մերժվում է գործակալության կողմից, եթե՝

1) պահանջը նախատեսված չէ օրենքի դրույթներով կամ պահանջը չի հիմնավորվում դիմումին կից ներկայացվող փաստաթղթերով կամ տեղեկություններով:

2) չեն պահպանվել օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին.

3) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելը մերժելու դեպքում, այդ մասին հայցվող գործողության կատարման համար սույն օրենքով սահմանված ժամկետում դիմողին տրամադրվում է դիմումը մերժելու մասին որոշում, որը պետք է պարունակի մերժման իրավական բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա եւ գրանցմանը կամ հայցվող գործողության կատարմանը խոչընդոտող բոլոր հանգամանքները:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելու մերժման որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

ԲԱԺԻՆ 2

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 5. ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 22. Ծննդի պետական գրանցման ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր անձի ծնունդ ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:

2. Երեխայի ծնողը պարտավոր է գրանցել երեխայի ծնունդը ոչ ուշ քան երեխայի ծնվելուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում:

3. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդի վայրի կամ դրա մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ երեխայի գտնվելու վայրի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի աշխատակցի դիմումի հիման վրա, ոչ ուշ քան սույն օրենքով սահմանված ընկեցիկ կամ լքված երեխա ճանաչելու մասին իրավասու մարմնի կողմից փաստաթուղթը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

4. 16 տարին լրացած անձի ծննդի պետական գրանցումը կատարվում է իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը եւ անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:

5. 16 տարին լրացած, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձը հաստատող փաստաթուղթ չստացած անձի, ինչպես նաեւ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ծննդի պետական գրանցումը կատարվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի կամ նրա բնակության վայրի համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա: Սահմանել ՏԻՄում պարտականությունը համայնքի ղեկավարի:

6. Սույն օրենքով նախատեսված պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում երեխայի ծնունդը գրանցելու համար դիմում չներկայացնելը առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն: ՀՀ Վարչական օրենսգրքում նախատեսել պատասխանատվություն.

7. Սույն օրենքի իմաստով ընկեցիկ է համարվում այն երեխան, ում ծնողները երեխայի ծննդի գրանցման դիմում ներկայացնելու պահին հայտնի չեն եւ ով հայտնաբերվել է (գտնվել է) իր հնարավոր բնակության վայրում կամ դրանից դուրս:

8. Սույն օրենքի իմաստով լքված է համարվում այն երեխան, որի ծնունդը տեղի է ունեցել բժշկական հաստատությունում, սակայն կենսաբանական ծնողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթը եւ լքել է երեխային:

9. Սույն օրենքով սահմանված ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից տրված գրությամբ:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողից օտարերկրյա պետության տարածքում ծնված կամ օտարերկրյա պետության տարածում ծննդի գրանցում ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է բացառապես այն դեպքում, երբ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով՝ ծնունդը գրանցող օտարերկրյա պետության կողմից ստանալ ծննդի գրանցումը հիմնավորող փաստաթուղթը կամ դրանում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:

Հոդված 23. Ծննդի պետական գրանցման հիմքերը

2. Ծննդի պետական գրանցման հիմք է՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթ.

2) օտարերկրյա պետության տարածքում՝ բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի մասին բժշկական փաստաթուղթ.

3) երեխայի ծննդաբերության փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ.

4) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտ.

5) օտարերկրյա պետությունում ծնված անձի Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթերը:

Հոդված 24. Ծննդի պետական գրանցման համար դիմումը եւ կից ներկայացվող փաստաթղթերը

1. Ծննդի պետական գրանցման մասին դիմում կարող է ներկայացվել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված անձանց կողմից:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում դիմողի կողմից ներկայացվում են՝

1) ծննդի մասին բժշկական վկայականի քաղվածքը.

2) եթե երեխայի ծնողները գտնվում են ամուսնության մեջ՝ ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները.

3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները.

4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը.

3. Բժշկական հաստատությունից դուրս եւ առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթի, դիմողի կողմից ներկայացվում են՝

1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթ.

2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշում.

3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից.

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագիր եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշում.

5. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցման համար դիմողի կողմից նաեւ ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխային հայտնաբերման, ծնողի կողմից լքված լինելու վայրի, ժամանակի եւ հանգամանքների մասին, ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատող սոցիալական աշխատակցի կողմից տրված գրությունը.

3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից:

Հոդված 25. Ծննդի պետական գրանցման կարգը

1. Ծննդի պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Ծննդի մասին պետական վկայականը ուղարկվում էդիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

2. Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում ծննդի պետական գրանցումը կատարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին:

Հոդված 26. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումը

1. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար հիմք է հանդիսանում է բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված՝ պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը:

2. Մահացած ծնված երեխայի ծննդի մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը կրում են՝

1) մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները).

2) եթե մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները) մահվան պահից 7 օրյա ժամկետում չեն դիմում բժշկական կազմակերպություն երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը ստանալու համար, ապա այն բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է:

3. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը ներկայացվում է ոչ ուշ քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը ստանալուց հետո՝ 14 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցչի կողմից ներկայացվում է ոչ ուշ քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը հաստատելուց հետո՝ տասներորդ աշխատանքային օրը:

5. Մահացած ծնված երեխայի վերաբերյալ կատարվում է ծննդի պետական գրանցում: Ծննդի մասին պետական վկայական չի գեներացվում:

6. Երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին հասցեներին ուղարկվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման մասին տեղեկանք:

7. Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, ծննդի մասին պետական գրանցման մեջ նշվում է «ծնվել է մահացած»:

Հոդված 27. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի ծնողների մասին տեղեկություններ լրացնելու կարգը

1. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունների լրացման հիմք է հանդիսանում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթղթում երեխայի մոր մասին լրացված տվյալները.

2) Օտարերկրյա պետության տարածքում՝ բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի մասին բժշկական փաստաթղթում երեխայի մոր մասին լրացված տվյալները.

3) երեխայի ծննդաբերության փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում կամ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտում երեխայի մոր մասին լրացված տվյալները.

4) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման մեջ նշված տվյալները.

2. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունների լրացման հիմք է հանդիսանում՝

1) Երեխայի ծննդյան պահին երեխայի մոր վավեր ամուսնության ակտային գրանցման մեջ կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթուղթում նշված անձի տվյալները.

2) երեխայի նկատմամբ հայրության ճանաչման ակտային գրանցման մեջ կամ հայրության ճանաչումը հաստատող փաստաթղում նշված անձի տվյալները.

3) որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) հաստատող դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված անձի տվյալները կամ որոշակի անձին երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը հաստատող դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված անձի տվյալները:

3. Այն անձինք, ովքեր օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի ակտային գրանցման մեջ գրառվում են որպես երեխայի ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման մեջ նշված տվյալների հիման վրա:

4. Եթե երեխայի մայրը ամուսնալուծված է, գրանցված ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչեւ երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավել, քան երեք հարյուր օր, ապա ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝ երեխայի մոր ամուսնության ակտային գրանցման կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթղթի կամ ամուսնությունը դադարելու մասին փաստաթղթի հիման վրա, եթե երախայի մայրը չի նշում այլ անձի տվյալները:

5. Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր տվյալները (անուն կամ/եւ հայրանուն կամ/եւ ազգանուն) լրացվում են երեխայի մոր հայտարարությամբ: Մոր ցանկությամբ՝ երեխայի հոր վերաբերյալ տեղեկությունները կարող են չլրացվել:

6. Երեխայի ծննդյան պահին վավեր ամուսնության մեջ գտնվող մորից ծնված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ հոր մասին տեղեկությունները կարող են լրացվել երեխայի մոր հայտարարության հիման վրա, եթե երեխայի մայրը եւ նրա ամուսինը համատեղ դիմում են ներկայացնում՝ երեխայի այլ անձից սերված լինելու վերաբերյալ:

7. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

8. Ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակի փոփոխման մասին իրավասու մարմնի տված որոշումը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարելու երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ:

9. Երեխայի ծնողների մասին ծննդի ակտային գրանցման մեջ այլ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ծնողի (ծնողների) անձը հաստատող փաստաթղթի եւ դիմումում լրացված տեղեկությունների հիման վրա:

Հոդված 28. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մասին տեղեկություններ լրացնելու կարգը

1. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը՝

1) երեխայի անունը գրառվում է ըստ դիմումում նշված անվան.

2) երեխայի հայրանունը գրառվում է ըստ ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հայր գրառված անձի անվանմամբ.

3) երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է ըստ դիմումում նշված ազգանվան.

4) ընկեցիկ կամ լքված երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը գրառվում են ըստ դիմումում նշված անվան, հայրանվան եւ ազգանվան.

5) մահացած ծնված երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը գրառվում են երեխայի ծնողի (ծնողների) դիմումում նշված անվան, հայրանվան եւ ազգանվան: Բժշկական հաստատության կողմից ներկայացված դիմումի հիման վրա մահացած ծնված երեխայի ծննդյան ակտում երեխայի անուն եւ հայրանունը չեն գրառվում, ազգանունը գրառվում է՝ երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի ազգանվամբ.

2. Երեխայի ծննդյան ժամանակը եւ սեռը գրառվում է՝

1) բժշկական կազմակերպության կողմից տրված ծննդի մասին բժշկական փաստաթղթի մեջ նշված տվյալների համաձայն.

2) երեխայի ծննդաբերության փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված տվյալների համաձայն.

3) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտում նշված տվյալների համաձայն.

4) բժշկական կազմակերպության կողմից կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից կողմից տրված՝ երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթղթում նշված տվյալների համաձայն.

3. Որպես երեխայի ծննդյան վայր գրառվում է՝

1) երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (մարզի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը).

2) Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա որպես երեխայի ծննդյան վայր նշվում է այն վայրը, որտեղով ծննդյան պահին տեղաշարժվում է այդ տրանսպորտային միջոցը, բացառությամբ օդային եւ ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Երեխայի ազգությունը գրառվում է՝

1) ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միեւնույն ազգությունը.

2) դիմումում նշված ծնողներից մեկի ազգությամբ, եթե երեխայի ծնողները ունեն տարբեր ազգություն.

5. Ծննդյան ակտային գրանցման մեջ անհրաժեշտ այլ տեղեկությունները լրացվում են համաձայն դիմումի եւ դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերի հիման վրա:

Հոդված 29. Ծննդի ակտային գրանցման բովանդակությունը

1. Ծննդի ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով ազգությունը.

2) ծնված երեխաների թվաքանակը (մեկ, երկու կամ ավելի կենդանածին կամ մեռելածին).

3) նորածնի մոր որերորդ երեխան է.

4) երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները.

5) դիմողի համաձայնությամբ տրամադրված հանրային ծառայությունների համարանիշը.

6) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաեւ ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ըստ ցանկության՝ ազգությունը, աշխատանքի վայրը եւ կրթությունը.

7) հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները.

8) դիմող անձի անձնագրային տվյալները

9) ծննդի ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

10) ծննդյան վկայականի սերիան եւ համարը.

11) երեխայի բնակության վայրը.

2. Անձի ծննդի ակտային գրանցման մեջ լրացվում են կյանքի ընթացքում այդ անձի վերաբերյալ կատարված բոլոր քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ տեղեկությունները:

Հոդված 30. Ծննդյան վկայականի բովանդակությունը

1. Ծննդյան վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, ազգությունը՝ ծննդյան ակտային գրանցմանը համապատասխան.

2) դիմողի համաձայնությամբ տրամադրված հանրային ծառայությունների համարանիշը.

3) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը եւ ազգությունը.

4) ծննդի ակտային գրանցման ժամանակը, համարը եւ գրանցումը.

5) ծննդյան վկայական տալու ժամանակը եւ տրամադրող մարմնի անվանումը:

ԳԼՈՒԽ 6

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 31. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը

1. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունը՝ առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից.

2) սույն օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի հայտարարությունը՝ առ այն, որ երեխան սերվել է իր կողմից.

3) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը, ինչպես նաեւ հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը:

2. Հայրության ճանաչման գրանցումը կատարվում է առանց անձի տարիքային սահմանափակման, ում նկատմամբ այն ճանաչվում է:

Հոդված 32. Հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:

2. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո՝ շահագրգիռ անձի կողմից:

3. Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը.

2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո.

3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանք, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչեւ երեխայի ծնվելը.

4) երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը եւ երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայական կամ տեղեկանք, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ) եւ երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.

4) չափահաս անձի համաձայնությունը, վերջինիս նկատմամբ հայրություն ճանաչելու պետական գրանցման դեպքում.

5) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետեւանքով նախատեսվում է փոխել նաեւ նրա անունը կամ ազգանունը.

6) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:

4. Հայրության ճանաչման մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչեւ հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

2) հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դիմողը ցանկանում է դրանք փոխել.

3) երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաեւ ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի մոր տվյալները համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

6) հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը եւ տվյալները.

Հոդված 33. Հայրության ճանաչման պետական գրանցման կարգը

1. Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

2. Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են հայրության ճանաչման ակտային գրանցման տվյալներից:

3. Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:

4. Եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետության կողմից, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանգրերով: Օտարերկրյա պետության կողմից գրանցված ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում՝ դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման պետական վկայական եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդում է կատարվում երեխայի ծննդի ակտային գրանցման վայր ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հոդված 34. Հայրության ճանաչման պետական գրանցման մերժումը

1. Հայրության ճանաչման պետական գրանցումը մերժվում է, եթե

ա. երեխայի ծննդի մասին ակտում որպես երեխայի հայր նշված է այլ անձ, որի վերաբերյալ տեղեկությունները գրառվել են երեխայի մոր ամուսնության պետական գրանցման հիման վրա կամ եթե առկա է երեխայի նկատմամբ նախկինում հայրության ճանաչման պետական գրանցում.

բ. հայրության ճանաչման պետական գրանցման վարույթի ընթացքում պարզվում է, որ դիմում ներկայացնող անձը չի հանդիսանում երեխայի հայրը.

2. Հայրության ճանաչման պետական գրանցումը չի կարող մերժել, եթե երեխայի հոր մասին տեղեկությունները գրանցվել են սույն օրենքով սահմանված կարգով մոր ցուցումով, բացառությամբ սույն օրեքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքի հոդվածի կամ այն դեպքում երբ հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Հոդված 35. Հայրության ճանաչման ակտային գրանցման բովանդակությունը

1. Հայրության ճանաչման ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչեւ հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

2) հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դրանք փոփոխվում են.

3) երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաեւ ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի մոր տվյալները համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

6) հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը եւ տվյալները.

7) հայրության ճանաչման ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

8) տրված հայրության ճանաչման վկայականի սերիան եւ համարը.

9) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 36. Հայրության ճանաչման վկայականի բովանդակությունը

1. Հայրության ճանաչման վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի հայր ճանաչված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, ազգությունը՝ հայրության ճանաչման ակտային գրանցմանը համապատասխան.

2) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը հայրության որոշումից առաջ, իսկ փոփոխության դեպքում նաեւ հայրության ճանաչումից հետո.

3) ծննդյան վայրը եւ ժամանակը.

4) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, ազգությունը՝ հայրության ճանաչման ակտային գրանցմանը համապատասխան.

5) հայրության ճանաչման ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

6) հայրության ճանաչման վկայական տալու ժամանակը եւ տրամադրող մարմնի անվանումը:

2. Հայրության ճանաչման մասին պետական վկայականի հետ միաժամանակ տրամադրվում է նաեւ երեխայի ծննդի մասին նոր պետական վկայականը:

3. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված հայրության ճանաչման մասին վկայականը ստանալու դեպքում գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

ԳԼՈՒԽ 7

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 37. Որդեգրման պետական գրանցման հիմքը

Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հոդված 38. Որդեգրման պետական գրանցման դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Որդեգրման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել որդեգրողի (որդեգրողների) կամ նրա լիազորված անձի միջոցով:

2. Որդեգրման պետական գրանցման համար ներկայացվում է՝

1) Որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթուղթերը (պատճենները).

2) դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը.

3) երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը.

4) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով:

2. Որդեգրման մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

1) որդեգրողի (որդեգրողների) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան թիվը եւ վայրը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ըստ ցանկության.

2) որդեգրողի (որդեգրողների) բնակության վայրը.

3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ եւ ում կողմից է տրվել).

4) որդեգրողի (որդեգրողների) ամուսնության գրանցման վայրը եւ ժամանակը՝ առկայության դեպքում.

5) լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ եւ ում կողմից է տրվել).

6) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը մինչեւ որդեգրումը եւ որդեգրումից հետո.

7) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը եւ համարը.

8) երեխայի ծննդյան ակտային գրանցման վայրը, ժամանակը եւ համարը.

9) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 39. Որդեգրման պետական գրանցման կարգը

1. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

2. Եթե որդեգրողները (որդեգրողը) կամ նրանց լիազորած անձինք երեխայի որդեգրումից հետո՝ մեկամսյա ժամկետում, որդեգրման պետական գրանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա որդեգրման մասին դատարանի ուղարկած՝ օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքի հիման վրա ծննդյան ակտային գրանցման մեջ սահմանված կարգով կատարում է որդեգրման մասին նշում:

3. Որդեգրման պետական գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են որդեգրման ակտային գրանցման տվյալներից:

4. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի մեջ նշվում է որդեգրված երեխայի հետ իր ծնողների (ծնողներից մեկի) գույքային եւ անձնական՝ ոչ գույքային հարաբերությունների պահպանման մասին, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունները փոփոխման ենթակա չեն:

5. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռով հաստավում է նաեւ երեխայի ծննդյան վայրի կամ նրա ծննդյան ժամանակի փոփոխությունը, ապա գործակալությունը կատարում է երեխայի ծննդի նոր պետական գրանցում: Երեխայի ծննդյան նոր ակտային գրանցման տվյալները (գրանցման վայրը, ակտի գրանցման համարը եւ ժամանակը) լրացվում են երեխայի ծննդյան նախկին ակտային գրանցման մեջ:

6. Որդեգրման պետական գրանցման հետեւանքով երեխայի նոր ծննդի պետական գրանցման դեպքում՝ երեխայի նախորդ ծննդի ակտային գրանցման հիման վրա տրված վկայականները եւ վկայականների կրկնօրինակները չեղյալ են հայտարարվում:

Հոդված 40. Որդեգրման ակտային գրանցման բովանդակությունը

1. Որդեգրման ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը (որդեգրումից առաջ եւ հետո).

2) ծնողի (ծնողների) անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (հայրանունը, ազգությունը նշվում են երեխայի ծննդի պետական գրանցման կամ ծննդյան վկայականի մեջ դրանց առկայության դեպքում) եւ քաղաքացիությունը՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

3) որդեգրողի (որդեգրողների) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, սեռը, ծննդյան ժամանակը եւ վայրը, բնակության վայրը ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի տվյալները.

5) որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցման ժամանակը, համարը եւ ծննդի պետական գրանցում իրականացնող մարմնի անվանումը.

6) որդեգրողների ամուսնության ակտային գրանցման ժամանակը եւ վայրը.

7) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

8) որդեգրման ակտի գրանցման ժամանակը եւ համարը

9) որդեգրման պետական գրանցում կատարող մարմնի անվանումը.

10) տրված որդեգրման վկայականի սերիան եւ համարը.

11) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի հիման վրա երեխայի որդեգրողը (որդեգրողները) գրառվում են որպես նրա ծնող (ծնողներ), ապա նման տեղեկությունները լրացվում են որդեգրման ակտի գրառման մեջ:

Հոդված 41. Որդեգրման պետական վկայականը

1. Որդեգրման պետական վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը մինչեւ որդեգրվելը եւ որդեգրումից հետո.

2) որդեգրողի (որդեգրողների) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, ազգությունը՝ որդեգրման ակտի գրանցմանը համապատասխան.

3) որդեգրման ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

4) որդեգրման մասին պետական վկայական տալու ժամանակը եւ տրամադրող մարմնի անվանումը:

2. Որդեգրման մասին պետական վկայականի հետ միաժամանակ տրամադրվում է նաեւ երեխայի ծննդի մասին նոր պետական վկայականը:

Հոդված 42. Որդեգրման վերացման դեպքում ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխություններ կատարելու կարգը

1. Որդեգրման վերացման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա որդեգրման ակտային գրանցման մեջ կատարվում են որդեգրման վերացման մասին նշումներ:

2. Որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը չպահպանելու վերաբերյալ որդեգրման վերացման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա գործակալությունը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություն է կատարում երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ՝ տրամադրելով երեխայի ծննդի գրանցման մասին նոր վկայական:

3. Մինչեւ որդեգրումը վերացնելը տրամադրված որդեգրման եւ ծննդի մասին վկայականներն չեղյալ են ճանաչվում:

4. Որդեգրման վերացման դեպքում տասը տարին լրացած որդեգրվածի ցանկությամբ որդեգրման պետական գրանցման կապակցությամբ կատարված գրառումները կարող են պահպանվել:

ԳԼՈՒԽ 8

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 45. Ամուսնության պետական գրանցման հիմքը

1. Ամուսնության պետական գրանցման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ամուսնության տարիքի հասած կնոջ եւ տղամարդու միջեւ, կամքի ազատ արտահայտությամբ՝ ամուսնության պետական գրանցման համար ներկայացված դիմումը:

Հոդված 46. Ամուսնության պետական գրանցման համար դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում է՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճեն (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու/ կնոջ մահվան վկայական), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

2. Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում, նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի կողմից լրացված սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

3. Ամուսնության մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

1) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը ՝ դիմողի ցանկությամբ.

2) ընտանեկան դրությունը, մինչեւ ամուսնանալը.

3) ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո.

4) ամուսնության պետական գրանցման ընտրված օրը.

5) ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարման ցանկության մասին.

6) ամուսնության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին:

Հոդված 47. Ամուսնության պետական գրանցման կարգը.

1. Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը եւ ոչ ուշ, քան վեց ամիսը:

2. Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից:

3. Ամուսնության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնացողների ցանկությամբ: Ամուսնության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնացողներից մեկի դիմումի հիման վրա:

4. Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Գործակալության կողմից՝ ամուսնացող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:

5. Դիմումով ընտրված ամուսնության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչեւ ամուսնության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոնում:

6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջեւ ամուսնության պետական գրանցման դիմումները գործակալություն ներկայացվում են՝ քրեակատարողական համապատասխան հաստատության կողմից՝ հաստատված տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ եւ հաստատության կնիքով: Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը կատարվում է Գործակալության կամ սպասարկման կենտրոնի աշխատողի կողմից՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:

Հոդված 48. Ամուսնության ակտային գրանցման բովանդակությունը

1. Ամուսնության ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

1) ամուսնացողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչեւ ամուսնությունը եւ ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ), ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմումի համաձայն.

2) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) ամուսնության ակտային գրանցման ժամանակը, համարը եւ ամուսնության պետական գրանցման վայրը.

4) ամուսնությունը վկայող անձանց անունները, ազգանունները՝ առկայության դեպքում.

5) տրված ամուսնության վկայականի սերիան եւ համարը.

Հոդված 49. Ամուսնության վկայականի բովանդակությունը

1. Ամուսնության վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) ամուսնացողներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (մինչեւ ամուսնությունը եւ ամուսնությունից հետո՝ եթե ամուսնության գրանցման ժամանակ կատարվել ազգանվան փոփոխություն), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնության ակտային գրանցմանը համապատասխան.

2) ամուսնության ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

3) ամուսնության պետական գրանցման վայրը.

4) ամուսնության վկայական տալու ժամանակը եւ տվող մարմնի անունը:

ԳԼՈՒԽ 9

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 50. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքը

1. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

1) ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար.

2) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման.

3) ամուսիններից մեկի դիմումը՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

2. Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է օտարերկրյա պետության կողմից եւ Հայաստանի Հանրապետությունը իրավասու է լուծել այդ ամուսնությունը՝ երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

Հոդված 51. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է՝

1) Ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճեն.

2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմին, վայրը եւ ժամանակը.

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին.

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին.

7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճեն.

2. Ամունսալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացնելու դեպքում, նաեւ ներկայացվում է անձի կողմից լրացված սույն հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

3. Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.

1) ամուսնալուծվողների յուրաքանչյուրի ազգանունը (մինչեւ ամուսնալուծությունը եւ ամուսնուլուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.

2) ամուսնալուծվողների անձնագրային տվյալները.

3) ամուսնության ակտային գրանցման տվյալները.

4) ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը.

5) ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին.

3. Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:

Հոդված 52. Ամուսնալուծության պետական գրանցման կարգը.

1. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:

2. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է 6 ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

4. Ամուսինների կողմից ամուսնալուծության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ամուսնալուծության մասին երկրորդ դիմումը մուտքագրելու օրվանից:

5. Ամուսնալուծության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների համատեղ) ցանկությամբ: Ամուսնալուծության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնալուծվողներից մեկի դիմումի հիման վրա:

6. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:

7. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է գործակալության կողմից՝ ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:

8. Դիմումով ընտրված ամուսնալուծության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնալուծության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչեւ ամուսնալուծության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոնում:

9. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին պետական վկայականները չեղյալ են հայտարարվում:

10. Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով:

Հոդված 53. Ամուսնալուծության ակտային գրանցման բովանդակությունը

Ամուսնալուծության ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

6) ամուսնալուծվող յուրաքանչյուրի ազգանունը (մինչեւ ամուսնությունը եւ ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ), իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմումի համձայն.

7) ամուսնալուծվողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

8) ամուսնալուծության պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները.

9) ամուսնալուծության ակտային գրանցման ժամանակը եւ համարը, ամուսնության ակտային գրանցման վայրը.

10) տրված ամուսնալուծության վկայականի սերիան եւ համարը.

Հոդված 54. Ամուսնալուծության պետական վկայականը

1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (մինչեւ ամուսնալուծությունը եւ ամուսնալուծությունից հետո՝ եթե ամուսնության գրանցման ժամանակ կատարվել ազգանվան փոփոխություն), ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտային գրանցմանը համապատասխան.

2) ամուսնության գրանցման ժամանակը եւ վայրը.

3) ամուսնության դադարման ժամանակը.

4) ամուսնալուծության ակտային գրանցման ժամանակը, համարը եւ վայրը.

5) ամուսնալուծության պետական վկայական տալու ժամանակը եւ տվող մարմնի անունը:

2. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված ամուսնալուծության մասին վկայականը ստանալու դեպքում գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է ամուսնալուծված անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

ԳԼՈՒԽ 10

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 55. Անվան փոխման պետական գրանցման հիմքը

1. Տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը:

2. Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձը իր անվան եւ/կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ, բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

3. Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

Հոդված 56. Անվան փոխման պետական գրանցման դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ծնունդը գրանցվել կամ սույն Օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետության կողմից եւ Հայաստանի Հանրապետությունը իրավասու է կատարել անվան փոխում՝ երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

2. Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում են՝

1) Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները.

3) անունը փոխող անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ հարուցված չլինելու, քրեական պատիժ չկրելու, հետախուզման մեջ չգտնվելու մասին իրավասու մարմնի կողմից՝ մինչեւ դիմումը ներկայացնելը առնվազն մեկ ամիս առաջ տրված փաստաթուղթը:

2. Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.

1) դիմողի անձնագրային տվյալները.

2) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.

3) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ակտային գրանցման վայրը եւ ժամանակը.

4) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը եւ/կամ հայրանունը եւ/կամ ազգանունը.

5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան եւ/կամ ազգանվան պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.

4) անունը փոխող անձի ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները.

5) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը եւ ժամանակը.

6) անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.

7) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի, հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը եւ/կամ ազգանունը փոխելու վերաբերյալ.

8) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտաց վճռի առկայության դեպքում նաեւ դատարանի վճռի պատճեն կամ մահվան վկայականը կամ դրա մահվան ակտային գրանցման տվյալները.

4. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումում նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

1) դիմողի անձնագրային տվյալները.

2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.

3) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.

4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը եւ ժամանակը.

5) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը եւ/կամ ազգանունը.

5. Տասնվեց տարին չլրացած երեխայի անվան եւ/կամ ազգանվան փոխման պետական գրանցման համար դիմումին կին ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխայի ծննդյան պետական վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման տվյալները.

3) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտաց վճռի առկայության դեպքում նաեւ դատարանի վճռի պատճեն կամ մահվան վկայականը.

4) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը եւ/կամ ազգանունը փոխելու վերաբերյալ.

5) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր անվան եւ/կամ ազգանվան փոխման վերաբերյալ:

6. Տասնվեց տարին չլրացած անձի անվան եւ/կամ ազգանվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.

1) դիմողի անձնագրային տվյալները.

2) անունը փոխող երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.

3) երեխայի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.

4) երեխայի համար ընտրած նոր անունը եւ/կամ ազգանունը.

5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

7. Երեխայի անվան փոխման պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում, նաեւ ներկայացվում է համապատասխան անձանց կողմից երեխայի անունը եւ/կամ ազգանունը փոխելու մասին գրավոր համաձայնությունները՝ հաստատված նոտարական կարգով:

8. Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում է նաեւ լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը եւ լիազորագիրը:

Հոդված 57. Անվան փոխման պետական գրանցման կարգը

1. Անվան փոխումը գրանցում է Գործակալությունը՝ անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:

2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Անվան փոխման պետական գրանցումը հիմք է հանդիսանում անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում սույն Օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

4. Եթե այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել առկա է անունը փոխող անձի վերաբերյալ գրառված տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհապատասխանությունները մինչեւ անվան փոխման պետական գրանցումը պետք է վերացվեն սույն Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով:

5. Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը հաղորդում է կատարվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն, ինչպես նաեւ անունը փոխած անձի բնակության վայրի զինվորական կոմիսարիատին:

6. Անվան փոխման պետական գրանցման մասին այլ մարմիններին կամ կազմակերպություններին հաղորդում կատարելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ այդ մարմմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնատային կայքում հրապարակվում է անձի անվան փոխման վերաբերյալ տեղեկատվությունը:

Հոդված 58. Անվան փոխման ակտային գրանցման բովանդակությունը

1. Անվան փոխման ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

1) մինչեւ անվան փոխումը անձի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ դիմումի համաձայն.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը անվան փոխման պետական գրանցումից հետո.

3) անունը փոխելու ցանկություն ունեցող անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

4) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

5) անվան փոխման ակտի գրանցման ժամանակը, համարը եւ անվան փոխման պետական գրանցում կատարող մարմնի անվանումը.

6) տրված անվան փոխման վկայականի սերիան եւ համարը.

7) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 59. Անվան փոխման պետական վկայականը

1. Անվան փոխման պետական վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվան փոխման պետական գրանցումից առաջ եւ հետո), սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրանցմանը համապատասխան.

2) անվան փոխման ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

3) անվան փոխման պետական գրանցումը կատարող մարմնի անվանումը.

4) անվան փոխման վկայական տալու ժամանակը.

5) անվան փոխման պետական վկայական տալու ժամանակը.

2. Անվան փոխման պետական վկայականի թղթային կրիչը տրամադրվում է դիմումի հիման սպասարկման կենտրոնի կողմից:

2. Անվան փոխման մասին վկայականի հետ միաժամանակ տրամադրվում է նաեւ անվան փոխման կապակցությամբ՝ սույն Օրենքի 60-րդ հոդվածով սահմանված անձի այլ քաղաքացիական կացության ակտերում կատարված փոփոխությունների հիման վրա ձեւավորված նոր վկայականները:

3. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված անվան փոխման մասին վկայականը ստանալու դեպքում Գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է ամուսնալուծված անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

Հոդված 60. Անվան փոխման պետական գրանցման հետ կապված անձի վկայականը

1. Ծնողների անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխվում են ծնողների մասին համապատասխան տեղեկությունները:

2. Երեխայի հոր կողմից անվան փոխման դեպքում տասնութ տարին չլրացած երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոխվում է երեխայի հայրանունը:

3. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ 16-18 տարեկան երեխայի ազգանունը կարող է փոխվել վերջինիս համաձայնությամբ:

4. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների եւ 10 տարին լրացած երեխայի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

5. Չափահաս անձի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում սույն Օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարելու միջոցով:

Հոդված 61. Անվան փոխման պետական գրանցման մերժումը

1. Անվան փոխման պետական գրանցումը մերժվում է, եթե անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ՝

1) հարուցված է քրեական գործ.

2) կրում է քրեական պատիժ.

3) չի գտնվում հետախուզման մեջ.

4) եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն Օրենքով սահմանված պահանջներին:

ԳԼՈՒԽ 11

ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 62. Մահվան պետական գրանցման հիմքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր անձի մահ ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:

2. Մահվան պետական գրանցման հիմքերն են՝

1) բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված՝ մահը հաստատող սահմանված ձեւի փաստաթուղթը.

2) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.

3) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:

Հոդված 63. Մահվան պետական գրանցման համար դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Էլեկտրոնային դիմումը ներկայացվում է գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոնում:

2. Դիմումին կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տված՝ մահը հաստատող սահմանված ձեւի փաստաթուղթը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները.

4) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճեն:

5) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը.

3. Դիմումում նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

i. մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը եւ ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը եւ ժամանակը.

ii. մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

iii. մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.

iv. դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները.

v. անհրաժեշտ այլ տեղեկություններ

4. Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ:

Հոդված 64. Մահվան պետական գրանցման կարգը

1. Մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան պետական գրանցման դիմումը եւ սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

2. Մահվան պետական գրանցման տեղեկությունները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն եւ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:

3. Մահվան պետական գրանցման մասին այլ մարմիններին կամ կազմակերպություններին հաղորդում կատարելու կարգը եւ պայմանները եւ ինչպես նաեւ այդ մարմմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 65. Մահվան մասին ակտային գրանցման բովանդակությունը

1. Մահվան ակտային գրանցման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը եւ ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը եւ ժամանակը.

2) մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.

4) մահվան պատճառը (մահը հաստատող փաստաթղթի հիման վրա).

5) դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները.

6) մահվան ակտի գրանցման ժամանակը, համարը եւ գրանցման վայրը.

7) տրված մահվան վկայականի սերիան եւ համարը.

Հոդված 66. Մահվան մասին պետական վկայականը

1. Մահվան պետական վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահվան վայրը եւ ժամանակը, ազգությունը՝ համապատասխան մահվան ակտային գրանցման.

2) մահվան ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

3) մահվան պետական գրանցման վայրը.

4) մահվան պետական վկայական տալու ժամանակը եւ մարմնի անվանումը:

2. Մահվան պետական վկայականը թղթային կրիչի վրա տրամադրվում է դիմողին սպասարկման կենտրոնի կողմից:

ԲԱԺԻՆ 3

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 12

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՋ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 67. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու ընդհանուր դրույթներ

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, կամ լրացում կամ փոփոխություն կատարվում է սույն Օրենքի 68-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) քաղաքացիական կացության ակտը, որում անհրաժեշտ է ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարել գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) քաղաքացիական կացության ակտը, որում անհրաժեշտ է ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարել գրանցվել է օտարերկրյա պետության կողմից եւ Հայաստանի Հանրապետությունը իրավասու է կատարել դրանում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում՝ երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

3. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը առաջացնելու է անձը հաստատող փաստաթղթի փոփոխություն, ապա դիմումին կից նաեւ պետք է ներկայացվի 16 տարին լրացած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ հարուցված չլինելու, քրեական պատիժ չկրելու, հետախուզման մեջ չգտնվելու մասին իրավասու մարմնի կողմից՝ մինչեւ դիմումը ներկայացնելը առնվազն մեկ ամիս առաջ տրված փաստաթուղթ:

4. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը ներկայացվում է քաղաքացիական կացության ակտում նշված անձի կողմից:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում, նաեւ ներկայացվում է անձի կողմից հասարակ լիազորագիր:

6. Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարվում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա:

Հոդված 68. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերը, դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կատարելու հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում այնպիսի գրառում կատարելը, որը չի համապատասխանել քաղաքացիական կացության ակտ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկություներին կամ գրառման ընթացքում թույլ է տրվել ուղղագրական սխալ:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ լրացում կատարելու հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում այնպիսի գրառում չկատարելը, որը պետք է կամ կարող էր լրացվել քաղաքացիական կացության ակտը գրանցելիս, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լրացման ենթակա տվյալը իրավասու մարմնի տրամադրված փաստաթղթերով հաստատվել է քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտում այնպիսի գրառում կատարելը, որը՝

1) հետագայում կրել է փոփոխություն եւ դիմումը ներկայացնելու պահին չի համապատասխանում քաղաքացիական կացության ակտում նշված անձանց անձնագրային տվյալներին,

2) այլ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ իրավասու այլ մարմնի ընդունած (տրամադրված) փաստաթղթի հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաեւ կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ.

3) եթե քաղաքացիական կացության ակտային գրառումը կատարվել է դիմումը ներկայացնող անձի հայտարարության հիման վրա, որը չի պահանջել կամ չի պահանջում հիմնավորող փաստաթղթերի ներկայացում:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու համար ներկայացվում է՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճեն որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը.

3) ուղղման կամ լրացման կամ փոփոխության ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

1) դիմողի անձնագրային տվյալները, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, բնակության վայրը.

2) քաղաքացիական կացության ակտային գրանցման այն տվյալները, որոնք ենթակա են ուղղման, լրացման կամ փոփոխության.

Հոդված 69. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու ժամկետները

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղումը կատարվում է սույն օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումը կատարվում է սույն օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխությունը կատարվում է Գործակալության կողմից սույն օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասով մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կարգը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարվում է Գործակալության կողմից սույն օրենքի 69-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը հիմք է հանդիսանում անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

3. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անհրաժեշտ է նույնպես փոփոխություններ կատարել, առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ, ապա դիմումով ներկայացված պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով հաստատվելու դեպքում՝ այդ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում կատարվում են եզրակացությամբ հաստատված փոփոխությունները:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործակալության եզրակացությունը հաստատում է գործակալության պետը:

6. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո Գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով համապատասխան քաղաքացիական կացության ակտերում կատարում է պահանջվող ուղղումը կամ լրացումը կամ փոփոխությունը, որի հետեւանքով ձեւավորված քաղաքացիական կացության ակտերի մասին նոր վկայականները տրամադրվում են դիմողին սույն Օրենքով սահմանված կարգով:

7. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը հաղորդում է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին, որոնց ցանկը սահմանում է արդարադատության նախարարը:

8. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու դեպքում օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված քաղաքացիական կացության ակտերի վկայականը գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

Հոդված 71. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը մերժվում է, եթե՝

1) դիմումը ներկայացվել է ոչ իրավասու անձի կողմից.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն հիմնավորում դիմումով ներկայացված պահանջը.

3) սույն Օրենքի 67-րդ հոդվածի 3-մասով սահմանված փաստաթղթի համաձայն անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ կամ կրում է քրեական պատիժ կամ գտնվում հետախուզման մեջ:

2. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատելուց հետո քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա եւ գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաեւ հղում կատարի կոնկրետ իրավական նորմի վրա, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

ԳԼՈՒԽ 13

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

Հոդված 72. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմքը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմք է հանդիսանում ոչնչացման կամ կորստի հետեւանքով քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում ստուգումը կատարվում է դիմումում նշված քաղաքացիական կացության ակտի գրանցման ենթադրյալ վայրի գրանցամատյաններով, ոչ ավել քան երեք տարվա կտրվածքով՝ այն տարվա համար, որը նշված է դիմումում, դրան նախորդող եւ հաջորդող մեկ տարվա շրջանակում:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնվում են այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը նախկինում կատարվել է:

4. Օտարերկրյա պետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերը կարող են վերականգնվել, եթե քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարած օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի ոլորտը կանոնակարգող բազմակողմանի կամ երկկողմանի պայմանագիր:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը հաստատվում է Գործակալության արխիվի կողմից տրված ակտային գրանցման բացակայության մասին սահմանված ձեւի տեղեկանքով:

Հոդված 73. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ անձիք, որոնց կորսված քաղաքացիական կացության ակտերը գրանցվել են Հայաստանի Հանրապետությունում:

2. Քաղաքացիական կացության ակտերի վերականգնումը կատարվում է՝

1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել էր կորսված քաղաքացիական կացության ակտը.

2) 18 տարին չլրացած անձի վերաբերյալ ակտային գրանցումը վերականգնվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի, ինչպես նաեւ այն անձանց եւ կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց խնամակալությանն է հանձնված երեխան.

3) շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, եթե՝

ա. կորսված քաղաքացիական կացության ակտը կազմվել էր մահացած անձի վերաբերյալ.

բ. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.

գ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմում կարող է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված՝ 16 տարին լրացած անձը:

4. Դիմումին կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը (բժշկական հաստատություններից տրված տեղեկանքներ, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճեններ, ինչպես տեղեկանք՝ տրված աշխատանքի վայրից կամ այլ փաստաթղթեր):

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու մասին դիմումում նշվում են հետեւյալ տեղեկությունները.

1) անունը, ազգանունը, հայրանունը,

2) ծննդյան ժամանակը եւ վայրը, ազգությունը, սեռը,

3) ընտանեկան դրությունը,

4) քաղաքացիությունը.

5) տեղեկություններ ծնողների/ամուսինների մասին (յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը),

6) տեղեկություններ եղբայրների եւ քույրերի/ անչափահաս եւ չափահաս երեխաների մասին յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը),

7) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 74. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու կարգը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է սույն օրենքի 73-րդ հոդվածի 4-ին մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի կողմից հաստատված իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է եռօրյա ժամկետում:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը հիմք է հանդիսանում անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

4. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումի եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին Գործակալության եզրակացությունը հաստատում է Գործակալության պետը:

6. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարում է քաղաքացիական կացության ակտի գրացնում՝ «Վերականգնված է» նշումով: Վերականգնված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը տրամադրվում է դիմողին սույն օրենքով սահմանված կարգով:

7. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատելուց հետո քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա եւ գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաեւ հղում կատարի կոնկրետ իրավական նորմի վրա, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով:

8. Քաղաքացիական կացության ակտի վերականգնում կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այդ մասին հաղորդում է կատարվում իրավասու մարմիններին, որոնց ցանկը հաստատում է Արդարադատության նախարարը:

9. Սույն հոդվածի 1-ին մասով քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները կարող են կրճատվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:

Հոդված 75. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու մերժումը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը մերժվում է, եթե՝

1) դիմումը ներկայացվել է ոչ իրավասու անձի կողմից.

2) քաղաքացիական կացության ակտերի արխիվում հայտնաբերվել է անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցումը.

3) դիմումով ներկայացված պահանջը չի հիմնավորվում ներկայացված փաստաթղթերով:

2. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

ԳԼՈՒԽ 13

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

Հոդված 76. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու հիմքը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերն են՝

1) հայտնաբերվել է միեւնույն անձի նկատմամբ կազմված քաղաքացիական կացության երկու նույն տեսակի ակտային գրանցում.

2) քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի կամ սուտ տեղեկությունների հիման վրա.

3) կատարվել է այն անձի դիմումի հիման վրա, որը իրավասու չէր ներկայացնել այլ անձի կամքի արտահայտությունը՝ լիազորագրի կամ էլեկտրոնային դիմումի շրջանակներում.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Հոդված 77. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու դիմումը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր է ճանաչվում առանց ժամկետային սահմանափակման՝

1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտը.

2) գործակալության սեփական նախաձեռնությամբ՝ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում նույն անձի վերաբերյալ նույն ակտային գրանցում հայտնաբերելու դեպքում կամ դատարան օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու մասին դիմումին կցվում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերը կամ անհրաժեշտ տեղեկությունները.

Հոդված 78. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու կարգը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու դիմումի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ, որը իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր է ճանաչվում՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը գործակալություն ներկայացնելու (ստանալու) նույն աշխատանքային օրը:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու որոշումը ստորագրում է Գործակալության պետը:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու մասին որոշումը ուժի մեջ մտնելուց հետո կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ստանալուց հետո Գործակալությունը էլեկտրոնային միասնական գրանցամատյանում անվավեր է ճանաչում գրանցված քաղաքացիական կացության ակտը՝ դրանում նշում կատարելու միջոցով:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր է ճանաչվում այդ քաղաքացիական կացության ակտը գրանցելու պահից:

6. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա կատարված այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումները համարվում են ոչ իրավաչափ եւ դրանց անվավեր ճանաչելու հարցը ենթակա է քննարկման հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ առանց լրացուցիչ դիմումի:

7. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա տրամադրված քաղաքացիական կացության ակտերի մասին բոլոր վկայականները եւ տեղեկանքները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

Հոդված 79. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու մերժումը

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելը մերժվում է, եթե դիմումով ներկայացված պահանջը չի հիմնավորվում ներկայացված փաստաթղթերով կամ տեղեկություններով:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը ստորագրում է գործակալության պետը:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը տրամադրվում է դիմողին սույն Օրենքով սահմանված կարգով:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա եւ քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաեւ հղում կատարի կոնկրետ իրավական նորմի վրա:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

ԳԼՈՒԽ 14

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ

Հոդված 80. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման կարգը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականը (այսուհետ՝ Վկայական) լրացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հաստատելու կամ էլեկտրոնային կառավարման համակարգում առկա քաղաքացիական կացության ակտի մեջ ուղղումը կամ փոփոխությունը կամ լրացումը հաստատելու արդյունքում՝ քաղաքացիական կացության ակտում գրառված տեղեկությունների հիման վրա:

2. Վկայականը տրամադրվում է Գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ եւ հաստատվում Գործակալության էլեկտրոնային կնիքով:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ քաղաքացիական կացության ակտի մեջ ուղղումը կամ փոփոխությունը կամ լրացումը կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգը յուրաքանչյուր վկայականը (վկայականները) նույն աշխատանքային օրը ինքնաշխատ ուղարկում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմողի կողմից անձնական այլ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրված լինելու դեպքում վկայականն ուղարկվում է նաեւ այդ հասցեին՝ առանց լրացուցիչ դիմումի պահանջի:

4. Վկայականը www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում կորստի դեպքում՝ սույն Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի դիմումի հիման վրա՝ այն կրկին ուղարկվում է www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

5. Վկայականը կրկին տրամադրելու դիմումը մերժվում է՝

1) երեխայի ծննդյան վկայական՝ այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.

2) եթե վկայական տրամադրելու համար դիմել է ոչ իրավասու անձը.

3) այն քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ, որոնք դադարել են կամ անվավեր են ճանաչվել:

6. Սույն հոդվածի 5-ին մասով սահմանված դեպքում, բացառությամբ 2-րդ կետով սահմանված անձանց, շահագրգիռ անձին տրամադրում է տեղեկանք, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները՝ դրանց դադարման կամ անվավեր ճանաչման նշումով:

7. Վկայականը՝ թղթային կրիչի վրա տրամադրվում է դիմումի հիման վրա՝ սպասարկման կենտրոնի կողմից:

8. Վկայականի տրամադրման պետական տուրքը ներառվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դրանում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված տուրքի դրույքաչափի մեջ:

9. Վկայականի ձեւանմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 81. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ (այսուհետ՝ Վկայականի կրնօրինակ) ստանալու համար կարող են դիմել՝

1) այն անձը, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

2) շահագրգիռ անձին՝ մահացած անձի մահվան պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու դեպքում.

3) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.

4) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է հասարակ լիազորագիր.

5) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման համար, անձամբ կամ լիազորած անձի միջոցով,

6) 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման համար՝ նրա ծնողները (օրինական ներկայացուցիչներին) կամ նրա մշտական բնակության համայնքի ղեկավարը:

2. Վկայականի կրկնօրինակի տրամադրման համար դիմումին կից ներկայացնում է՝

1) անձը հաստատող փաստաթուղթը.

2) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճեն՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ եւ անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նաեւ այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկությունները առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում:

3) հասարակ լիազորագիրը եւ լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,

4) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճեն՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում,

5) համայնքի ղեկավարի հայտարարությունը, առ այն, որ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը հանդիսանում է տվյալ համայնքի մշտական բնակիչը՝ սույն կարգով սահմանված դեպքում:

3. Վկայականի կրկնօրինակ տրամադրելու դիմումում նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթղթային տվյալները.

2) այն քաղաքացիական կացության ակտային գրանցման տվյալները, որի հիման վրա տրամադրվելու է վկայականի կրկնօրինակը.

3) լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ այն անձի անձնագրային տվյալները, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը.

Հոդված 82. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք (այսուհետ՝ Տեղեկանք) տրամադրելու համար դիմում կարող է ներկայացնել՝

1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով.

2) 18 տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար.

3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար.

4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար.

5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության եւ հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար.

6) 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաեւ իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

2. Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում:

3. Տեղեկանք տրամադրելու համար դիմումին կից ներկայացվում է՝

1) անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճեն.

2) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր.

3) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճեն՝ քաղաքացիական կացության ակտում եւ անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում: Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում.

Անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում,

Այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկությունները առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանի անձի վերաբերյալ միասնական քաղվածքում:

4) հասարակ լիազորագիրը եւ լիազորող անձի անձը հաստատող փաստաթուղթը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,

5) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճեն՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի դեպքում,

6) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը հանդիսանում է տվյալ համայնքի մշտական բնակիչը՝ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար դիմելու դեպքում:

4. Տեղեկանք տրամադրելու դիմումում նշվում են հետեւյալ տեղեկությունները՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթղթային տվյալները.

2) այն քաղաքացիական կացության ակտային գրանցման տվյալները, որի հիման վրա տրամադրվելու է տեղեկանքը.

3) լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ այն անձի անձնագրային տվյալները, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը.

4) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Հոդված 83. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը

1. 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելու աշխատանքային օրը:

2. Մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Վկայականի կրկնօրինակի վրա զետեղվում է «Կրկնօրինակ» դրոշմը:

4. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ եւ հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով:

5. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում կորստի դեպքում՝ սույն Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի դիմումի հիման վրա՝ այն կրկին ուղարկվում է www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

6. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կրկին www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու համար պետական տուրք կամ այլ գումար չի գանձվում:

7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում եւ փաստաթղթային արխիվում պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբարելու դեպքում, www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ եւ Գործակալության էլեկտրոնային կնիքով հաստատված՝ քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը: Տվյալ դեպքում Վկայականի կրկնօրինակի եւ տեղեկանքի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված գանձած գումարը վերադարձման ենթակա չէ:

8. Քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի եւ տեղեկանքի, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը եւ ձեւանմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 84. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման մերժումը

1. Վկայականի կրկնօրինակը տրամադրելու դիմումը մերժվում է՝

1) երեխայի ծննդյան վկայական՝ այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.

2) եթե վկայական տրամադրելու համար դիմել է ոչ իրավասու անձը.

3) այն քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ, որոնք դադարել են կամ անվավեր են ճանաչվել:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, բացառությամբ 2-րդ կետով սահմանված անձանց, շահագրգիռ անձին տրամադրում է տեղեկանք, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները՝ դրանց դադարման կամ անվավեր ճանաչման նշումով:

3. Տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժվում է եթե դիմումը ներկայցրել է սույն օրենքի 82?րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասություն չունեցող անձը:

4. Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու հիմքերի առկայության դեպքում՝ վկայականի կրկնօրինակ կամ Տեղեկանք տրամադրելու համար սույն Օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ինքնաշխատ ուղարկվում է դիմումը մերժելու մասին որոշումը:

5. Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մերժման հիմքերը, որոշման բողոքարկման կարգը, ինչպես նաեւ տեղեկատվություն քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի մասին:

5. Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը տրամդրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ եւ հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով:

6. Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Հոդված 90. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն Oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը ծնված՝ երեխաների ծնունդների պետական գրանցումը կատարվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի պետական գրանցման բացակայության մասին հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը ծնված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծնունդների պետական գրանցման դիմումը ներկայացվում է այն դաստիարակչական, բժշկական հաստատության, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպության կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ բնակվում է երեխան, ոչ ուշ, քան սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ընթացքում:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ դրանից բխող այլ գործառույթների համար դիմումների ներկայացման ընթացքում պետական տուրքի եւ այլ վճարովի ծառայությունների համար նախատեսված գանձումները կատարվում գործող օրենքի համաձայն: