Armenian ARMSCII Armenian
Կ-7382-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետով սահմանված «հնգապատիկի» բառը փոխել «երեսնապատիկի» բառով.

2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ կետում «եռապատիկ» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

4) 6-րդ կետով սահմանված «տուրքի» բառից հետո լրացնել «տասնապատիկի» բառով.

5) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

6) 8-րդ կետով սահմանված «եռապատիկի» բառը փոխել «հնգապատիկի» բառով.

7) 9-րդ կետը ուժը կորցրած ժանաչել.

8) 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

9) 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

10) 12-րդ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Հայաստանի Հանարապետությունում ամուսնության բացկայության մասին տեղեկանք տալու տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով:».

11) 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

12) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. 20-րդ հոդվածի 34-րդ կետում սահմանված «հնգապատիկի» բառը փոխել «տասնապատիկի» բառով:

Հոդված 4. 25-րդ հոդվածի 1-ին մասում՝

ա) «բ» կետը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝ «քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա նոր պետական վկայակններ ստանալու դեպքում»:

բ) լրացնել նոր «ե», «զ», «է» կետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«ե) կենսաթոշակառուները.

զ) առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները.

է) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք».

Հոդված 5. 25-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«2. Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: