Armenian ARMSCII Armenian
Կ-757-08.10.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ 3 - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ - համաձայնագիրը» :

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II- ՓՈՒԼ 3-ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ համագործակցությունն իր մեջ ներառում է էկոլոգիական եւ սոցիալական ոլորտներում հարաբերությունների լայն շրջանակ:

Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում է  մասհանումներ կատարելու վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը:

Միաժամանակ, նախատեսվում է վերջնաժամկետը երկարաձգել երկարաձգման վերջնական վճարի մի մասը՝ 960, 000 եվրո գումարի չափով, Վարկառուի կողմից վճարելու դեպքում:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:   
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ


  ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ II ԾՐԱԳԻՐ-ՓՈՒԼ 3 ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նամակ-համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նամակ-համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի   4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ԵՎ Վերականգնման վարկերի բանկի միջԵՎ 2020թ. մայիսի 12-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վրա դրվող ֆինանսական պարտավորությունների մասին

ՀՀ կառավարության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) բանկի միջեւ 2020թ. մայիսի 12-ին ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ եւ ՎՎԲ միջեւ 27.12.2013թ. ստորագրված ««Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 30.12.2022թ.: Երկարաձգման համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 960,000 եվրո:

Նշյալ 960,000 եվրո գումարը նախատեսված չէ ՀՀ 2020թ պետական բյուջեով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. մայիսի 11-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
 
 

ՀՀ  ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին

Հարգելի պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր-փուլ 3- Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
 
Հարգանքով` Ս.Պապիկյան

  

ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին


Հարգելի պարոն Ջանջուղազյան

ՀՀ վարչապետի մոտ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով KfW բանկի ջրային եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերի մասհանման վերջնաժամկետների երկարաձգման նպատակահարմարության առաջարկի վերաբերյալ, հայտնում ենք, որ «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր - փուլ 3» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը անհրաժեշտ է երկարաձգել մինչ 2022թ. դեկտեմբերի 30՝, իսկ Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը՝ մինչեւ 2022թ. հունիսի 27-ը՝ պայմանավորված հետեւյալ հանգամանքներով.

1. ՀՀ կառավարության 23.02.2017թ. N 191-Ա որոշման համաձայն՝  Ծրագրի հետագա իրականացման գործառույթները փոխանցվել են  «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ին, որի հետեւանքով առաջացած խոչընդոտների պատճառով դանդաղել է Ծրագրի ընթացքը: Այս պահին Ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներն ավարտվել են, իսկ շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցութային գործընթացները նախաորակավորման փուլում են, եւ 2020թ. մարտ-ապրիլ ամիսներին կսկսվեն շինարարական աշխատանքները:

2. Շինարարական մյուս փաթեթների կոնցեպտուալ նախագծերը, որոնց շինարարական մրցույթներն անցկացվելու են «Դեղին Գրքի» պահանջների համաձայն, հաստատման համար ուղարկվել են ԳԶՎԲ (KfW) բանկ: Այս փաթեթները հաստատման փուլում  են, քանի որ քննարկվում է նոր կառուցվող կոյուղու մաքրման կայանների շահագործման օպերատորի ընտրության հարցը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքների համար նախատեսվող նախաորակավորման գործընթացները:
 
Հարգանքով` Ս. Պապիկյան

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II- ՓՈՒԼ 3-ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյանի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Վերականգնման վարկերի բանկը կստանա Համաձայնագրի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող ձեւով ստորագրված բնօրինակը:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Արտակ Ապիտոնյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

11 հունիսի 2020 թվականի  N  932   - Ա
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ 3 - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 12
          Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ