Armenian ARMSCII Armenian
Կ-769-27.10.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 4-ին: Կոնվենցիային անդամ է 36 պետություն:

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման» դեմ միջազգային կոնվենցիային Հայաստանի Հանրապետության կողմից միանալու կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալը.


«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիային միանալը:

Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 4-ին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման կամ դրան միանալու քսաներկուերորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու ամսաթվից հետո երեսուներորդ օրը: Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է սույն կոնվենցիան կամ միանում է դրան վավերացման կամ միանալու քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերացման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2001թ. հոկտեմբերի 20-ին:

Կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր պետություն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրան միանալիս կարող է հայտարարել, որ իրեն չի համարում սույն հոդվածի 1-ին պարբերությամբ պարտավորված:Մյուս Կողմ պետությունները սույն հոդվածի 1-ին պարբերությամբ պարտավորված չեն այդպիսի վերապահում կատարած ցանկացած Կողմ պետության նկատմամբ (հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

1989թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան ստորագրել է 17 պետություն, անդամ է 36 պետություն ( ցանկը կից ներկայացվում է ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Կոնվենցիան թեեւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ, սակայն պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի դրույթների:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ` ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» 1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» 1990 թվականի Միավորված ազգերի կազմակերպության միջազգային կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 4-ին:

Փաստաթուղթը ստորագրել է 17 պետություն, ուժի մեջ է մտել 36 պետության համար:

Կոնվենցիան բաց է ցանկացած պետության կողմից միանալու համար:

Վերահաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ նպատակները` Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը եւ ուսուցումը առաջացնում է պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:

Կոնվենցիան ամրագրում է «վարձկան» հասկացությունը` նշելով անհրաժեշտ նախապայմանները, որոնց առկայության դեպքում անձը համարվում է վարձկան:Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետը գրեթե նույնությամբ վերարտադրում է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիային կից 1977 թվականի 1-ին լրացուցիչ արձանագրության 47-րդ հոդվածի դրույթները:Միաժամանակ, 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված են արարքը վարձկանություն որակելու լրացուցիչ հիմքեր:

Բացի այդ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկաններին միջազգային իրավունքով ճանաչված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի լեգիտիմ իրացմանը խոչընդոտելու նպատակով, ինչպես նաեւ, միջազգային իրավունքի համաձայն, պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ նպատակով վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման կամ ուսուցման կանխարգելման համար:

Կոնվենցիան նախատեսում է նաեւ վերջինիս իրագործման նպատակով պետությունների` միմյանց հետ համագործակցելու պարտավորությունը, ներառյալ` քրեադատավարական գործընթացի շրջանակներում իրավական օգնության ցուցաբերումը:

Հաշվի առնելով միջազգային ու տարածաշրջանային խաղաղության ապահովման, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հետեւողական պահպանման հարցում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» 1989 թվականի դեկտեմբերի 4-ի Միավորված ազգերի կազմակերպության միջազգային կոնվենցիային միանալը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություն նախատեսող դրույթների առկայության մասին

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայի 10-րդ եւ 17-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանձնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ արդարադատության նախարարի
տեղակալ տիկին Ք. Գրիգորյանին

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի`
05.10.2020թ.թիվ 01/14.2/22580-2020 գրության

Հարգելի տիկին Գրիգորյան,

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիային Հայաստանի Հանրապետության միանալու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ դատախազությունը առարկություններ չունի` նկատի ունենալով նաեւ, որ ՀՀ ներպետական քրեական օրենսդրությունն արդեն շուրջ 20 տարի որդեգրել է նշված արարքների դեմ պայքարը` քրեականացնելով դրանք: Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ հիշյալ կոնվենցիայի 1-ին հոդվածով տրվող «վարձկան» եզրույթի բովանդակային սահմանները ավելի լայն են քան նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 395-րդ հոդվածի 4-րդ մասով: Մասնավորապես, կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ վարձկան է համարվում նաեւ ցանկացած անձ, որը հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում այնպիսի համաձայնեցված բռնարարքի մասնակցելու համար, որն ուղղված է կառավարությունը տապալելուն կամ պետության սահմանադրական կարգն այլ կերպ խարխլելուն կամ պետության տարածքային ամբողջականությունը խարխլելուն: Գտնում ենք, որ նշված գործողությունները նախատեսված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 395-րդ հոդվածով, ինչի պայմաններում, հաշվի առնելով կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետությունների պարտավորությունը, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 395-րդ հոդվածում:

Հարգանքով` Արդարադատության առաջին
դասի խորհրդական Գ. Բաղդասարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


Արդարադատության նախարար
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բադասյան

Ի կատարումն «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» 1989 թվականի դեկտեմբերի 4-ի Միավորված ազգերի կազմակերպության միջազգային կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) միանալու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2020թ. հոկտեմբերի 5-ի N 02/06.5/46094-2020 հանձնարարականի եւ ի պատասխան 05.10.2020թ. Ձեր N 01/14.2/22580-2020 գրության` հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում` ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում Կոնվենցիային միանալը:

Հարգանքով` Դ. ՏՈՆՈՅԱՆ


ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բադասյան

Ի պատասխան Ձեր գրության` հայտնում ենք, որ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ «ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

«ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես իրավական փոխօգնություն իրականացնելու պարտավորություն առաջացնող, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր համարելու, որ որոշ հանցանքների առնչությամբ իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, կրոնի կամ քաղաքական կարծիքի հիմքով հետապնդման եւ պատժման նպատակով, կամ որ հարցման բավարարումը կարող է վնաս հասցնել այդ անձի իրավունքների իրացմանը նշված հանգամանքներից որեւէ մեկի հիմքով:

Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հանձնում իրականացնելու պարտավորություն առաջացնող, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր համարելու, որ որոշ հանցանքների առնչությամբ հանձման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, կրոնի կամ քաղաքական կարծիքի հիմքով հետապնդման եւ պատժման նպատակով, կամ որ հարցման բավարարումը կարող է վնաս հասցնել այդ անձի իրավունքների իրացմանը նշված հանգամանքներից որեւէ մեկի հիմքով:

Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել եւ կիրառվել այնպես, որ խոչընդոտի Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով եւ պարտադիր բնույթի այլ միջազգային իրավական գործիքներով ստանձնած պարտավորությունների իրականացմանը:

Կոնվենցիայի ոչ մի դրույթ Հայաստանի Հանրապետության համար չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանձնելու պարտավորություն առաջացնող:

RESERVATIONS

TO THE INTERNATIONAL CONVENTION AGAINST THE RECRUITMENT, USE, FINANCING AND TRAINING OF MERCENARIES

No provision of the Convention should be interpreted as implying an obligation of mutual legal assistance if the requested State party has reason to believe that the request for legal assistance concerning certain offences has been submitted for the purposes of prosecuting or punishing a certain person on the grounds of race, color of skin, ethnic or social origin, religion or political views, or if acceding to the request would otherwise prejudice the implementation of rights of that person on any of those grounds.
 
No provision of the Convention should be interpreted as implying an obligation of extradition if the requested State party has reason to believe that the request for extradition based on the offences set forth in the Convention has been submitted for the purposes of prosecuting or punishing a certain person on the grounds of race, color of skin, ethnic or social origin, religion or political views, or if acceding to the request would prejudice the implementation of rights of that person on any of those grounds.

No provision of the Convention should be interpreted and applied in a way to hinder the observance by the Republic of Armenia of its commitments under ratified human rights treaties, and other binding international legal instruments.

No provision of the Convention should be interpreted as implying, for the Republic of Armenia, an obligation to extradite Armenian nationals.


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ