Armenian ARMSCII Armenian
Կ-7851-25.11.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 145-րդ հոդվածում՝

1) 4.1-րդ մասի 3-րդ նախադասությունում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, իսկ Գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերը.

2) 4.1-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.

«Սահմանադրության եւ օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր դատախազի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»:

3) 5-րդ մասում՝ «երկշաբաթյա ժամկետում,» բառերից հետո լրացնել « իսկ Գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ այն ժամկետում, որ ապահովվի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4.1-րդ մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը,» բառերը, իսկ «քաղվածքը» բառից հետո՝ «, իսկ Գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացությունը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: