Armenian ARMSCII Armenian
Կ-7954-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի իմաստով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 350-րդ հոդվածում «փորձը» բառից հետո լրացնել « (բացառությամբ, եթե կատարվել է օրենքով սահմանված դեպքերում առաքինության ստուգման նպատակով) բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրը: