Armenian ARMSCII Armenian
Կ-7958-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.4-րդ կետ.

«5.4) հակակոռուպցիոն կոմիտեում առնվազն 10 տարի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի իմաստով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».

2) 9-րդ կետում «քննչական կոմիտեի» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածի 4-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետ.

«14) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոն»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտե մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը: