Armenian ARMSCII Armenian
Կ-7961-04.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում, 3-րդ հոդվածի 4-րդ կետում, 35-րդ հոդվածի 3-րդ մասում, 481 -րդ հոդվածի 8-րդ մասում, 64-րդ հոդվածի 3-րդ մասում, 81-րդ հոդվածի 3-րդ մասում, 83-րդ հոդվածի 5-րդ մասում, 94-րդ հոդվածի 6-րդ մասում, 102-րդ հոդվածի 5-րդ կետում, 118-րդ հոդվածի 4-րդ մասում «հողի հարկը» բառերը համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «անշարժ գույքի հարկը» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերում «տվյալ պահին գործող» բառերը, իսկ 12-րդ մասում «վճարման պահին գործող» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած կարգով հաշվարկվող» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: