Armenian ARMSCII Armenian
Կ-7974-04.12.2020-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավր, մագիստրոս, դոկտոր)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 13-րդ մասում «բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների», «(բակալավր, մագիստրոս)» բառերը «(բակալավր, մագիստրոս, դոկտոր)», իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի`«9. ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

1. 7-րդ եւ 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
 
«7.
Բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացում  ԿՄ
-
-
-
-
Հ
Վ»
8.
Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացում
ԿՄ
 
-
-
-
-
Հ
Վ»

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
 
«9.
Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացում
ԿՄ
 
-
-
-
-
Հ
Վ»:

Հոդված  4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 30-ից: