Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-225-21.03.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-246-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «2-8-րդ մասերում» բառերը փոխարինել «2-9-րդ մասերում» բառերով,

2) 8-րդ մասի 1-ին նախադասության՝

ա. «Նոտարները եւ» բառերը հանել,

բ. «անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «հարկ վճարողները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «որի դեպքում եկամտային հարկը վերահաշվարկվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամսական դրույքաչափերով,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը`

1) 2-րդ մասի`

ա. 1-ին կետում «սահմանված այլ տեղեկություններ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերը,

բ. 2-րդ կետում «անհատական տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին մասով.

«2.1 Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»,

3) 3-րդ մասում «1-ին կետով» բառերից հետո լրացնել «, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում «հաշվարկման» բառից հետո լրացնել «(պասիվ եկամուտների եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարման)» բառերը:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունում «այլ վարձու աշխատողով» բառերից հետո լրացնել «, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

Հիմնավորում

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը`

ա) 2013 թվականի հունվարի 1-ից զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց դրամական եկամուտները եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտների խմբում ներառելու արդյունքում եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգի շրջանակներում տեղեկատվության տրամադրման ու փոխանակության գործընթացների հետ կապված խնդիրների լուծումն է,

բ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջի կիրառության կանոնից այն գործատուների համար բացառություն սահմանելն է, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից.

գ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների տարընկալման հնարավորությունների վերացումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ա) 2013 թվականի հունվարի 1-ից զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց դրամական եկամուտները եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտների խմբում ներառելու արդյունքում նշյալ անձինք ներառվելու են նաեւ եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգում:

Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ անձանց եկամտային հարկի անձնավորված հաշվառման ընդհանուր համակարգում ներառելը կհանգեցնի սահմանափակ կիրառության ենթակա (գաղտնի) տեղեկատվության ապագաղտնիացման:

բ) 2013 թվականի ընթացքում վարձու աշխատողների տնօրինվող աշխատավարձերի կրճատումը կանխելու նպատակով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվել է, որ գործատուները պարտավոր են 2013 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկել իրենց վարձու աշխատողների անվանական աշխատավարձերը, իսկ օրենքի նշյալ պահանջը չկատարելու համար նախատեսվել է պատասխանատվության միջոցի կիրառություն:

Խնդիրը կայանում է նրանում, որ անվանական աշխատավարձերի վերահաշվարկման վերոնշյալ օրենսդրական պահանջի կատարումը, լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում այն գործատուների համար, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, ազատված են եղել գործատուների հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից:

գ) միաժամանակ ներկայումս գործող «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներ իրենց մեջ պարունակում են տարընկալման հնարավորություններ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել, որ`

ա) նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում ոչ թե անհատական տեղեկությունների ներկայացման համար սահմանված ընդհանուր կարգով, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող` առանձին կարգով,

բ) 2013 թվականի համար անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջը չի տարածվում այն գործատուների վրա, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է վերացնել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների տարընկալման հնարավորությունները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանդիսանում են եկամտային հարկի գծով անձնավորված հաշվառման համակարգն ու անվանական աշխատավարձերի վերահաշվարկման օրենսդրական պահանջի կիրառության շրջանակը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել`

ա) 2013 թվականի հունվարի 1-ից զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց դրամական եկամուտները եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտների խմբում ներառելու արդյունքում եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգի շրջանակներում տեղեկատվության տրամադրման ու փոխանակության գործընթացների հետ կապված խնդիրները,

բ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջի կիրառության հետ կապված խնդիրները այն գործատուների համար, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից:

Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների տարընկալման հնարավորությունները: