Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-81916-22.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը,» բառերով, իսկ «թեկնածուն առաջադրվում է» բառերից հետո` «թեկնածու առաջադրելու իրավունքի ծագման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկանալուց հետո մեկամսյա ժամկետում» բառերով:

2) 2-րդ մասը «անդամի թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը,» բառերով, իսկ «համապատասխան թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը,» բառերով:

3) 3-րդ մասը «անդամի թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«6. Ինքնավար մարմնի անդամի պաշտոնում նշանակումը մինչեւ այդ պաշտոնի թափուր դառնալը կատարվելու դեպքում ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետը սկսում է այդ պաշտոնը թափուր դառնալու օրվանից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: