Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2401-09.04.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիuի 17-ի ՀՕ-60-Ն օրենքը 2-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ. 

1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ստուգումները պլանավորում եւ իրականացնում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ UՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի ոլորտում իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնող մարմին:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստուգումները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները, թեստերը (այսուհետ՝ ստուգում) իրականացվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի եւ դրանից բխող՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտներով, մեթոդաբանությամբ եւ ընթացակարգերով անհրաժեշտություն է առաջացել oրենքում կատարել համապատասխան փոփոխություն, ինչը հնարավորություն կտա վերացնել օրենքի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթների միջեւ առկա հակասությունները քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի եւ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների Գլխավոր վարչությունը թռիչքային եւ ավիացիոն անվտանգության ապահովման համար քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներում իրականացնում է ստուգումներ եւ մշտական վերահսկողություն նրանց գործունեության նկատմամբ:

Գլխավոր վարչության կողմից ստուգումներ են իրականացվում նաեւ օտարերկրյա սուբյեկտներում, մասնավորապես դեպի Հայստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողներ, օտարերկրյա օդանավեր, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող  կազմակերպություններ, նշանակետ հանդիսացող օտարերկրյա օդանավակայաններ, ինչպես նաեւ Հայասըանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած, սակայն արտերկրներում տեղակայված եւ գործունություն իրականացնող կազմակերպություններ:

Ըստ գործունեության տեսակների նշված վերահսկողությունը եւ ստուգումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության անդամակցած քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների (ICAO, EASA, ECAC, EUROCONTROL) կողմից սահմանված ստանդարտներով՝ որոնք ներառում են ստուգումների մեթոդաբանությունը, ընթացակարգերը, հարցաթերթերը եւ այլն:

Սակայն մյուս կողմից, օրենքի դրույթների համաձայն, Գլխավոր վարչությունը հանդիսանալով քաղաքացիական ավիացիայի ոլորտում իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնող մարմին ստուգումներ իրականացնելիս պետք է առաջնորդվի օրենքի դրույթներով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում մշտապես իրականացվում է թռիչքային եւ ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղված գործընթաց, որը առավելագույնս համապատասխանեցվում է միջազգային չափանիշներին:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված միջազգային չափանիշներին, միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Գլխավոր վարչության աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի մասնակցությամբ:

6. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ստուգումների գործընթացի համապատասխանեցում միջազգային չափանիշներին: