Armenian ARMSCII Armenian
Կ-8195-22.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետից, 7.1-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «զ»  կետից  «կանխարգելման» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 7.1-րդ հոդվածի

1) 3-րդ մասում «Կենտրոնական բանկը եւ Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր,» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահը եւ Կենտրոնական բանկի նախագահը ստորագրում են համատեղ հրաման,» բառերով:

2)  3-րդ մասի «գ» կետը «վերահսկվող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «եւ այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները» բառերով:

3) 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «համագործակցության հուշագրով» բառերը փոխարինել «համատեղ հրամանով» բառերով:

4) 7-րդ  մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Սույն մասով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին` բացառությամբ այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: