Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-130-23.10.2012-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 338-րդ հոդվածի`

1) վերնագրում «սուտ ցուցմունք» բառերը փոխարինել «ակնհայտ սուտ ցուցմունք» բառերով,

2) 1-ին մասում առաջին «քաղաքացիական» բառից հետո լրացնել «կամ վարչական» բառերով, երկրորդ «քրեական» բառից հետո լրացնել «վարչական» բառով, առաջին եւ երկրորդ «սուտ ցուցմունք» բառերը փոխարինել «ակնհայտ սուտ ցուցմունք» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «կամ վարչական» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։