Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-2773 -06.06.2013-ՍՀ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածում.
1) 1-ին մասը «սահմանված» բառից հետո լրացնել «կարգով հաշվարկված» բառերով.
2) 2-րդ մասը «բավարարման» բառից հետո լրացնել «գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «դրամական» բառը փոխարինել «սույն օրենքով սահմանված կարգով որոշվող դրամական» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից: