Armenian ARMSCII Armenian
Կ-8604-17.03.2021-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետեւյալ ոլորտներում՝

1) շրջակա միջավայրի պահպանություն.

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-ին կետով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «2-րդ մասում» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-ին կետում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: