Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-287-17.06.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԱՎԱՆԴԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջեի մասին օրենքի 13 հոդվածի սահմանված կարգով Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը առաջնահերթության կարգով սկսել 2014 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն օրենքի 1-ին հոդվածի պահանջները, մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 1-ը՝

ա) սահմանել նշված փոխհատուցման տրամադրման կարգը

բ) ճշտել նշված փոխհատուցումն ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող Արցախյան պատերազմի ազատամարտիկների ցուցակները:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

Նկատի ունենալով, որ ըստ կոալիցիոն կառավարության գործունեության ծրագրի շարունակվելու է ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացը, եւ 2013թ.-ի աշնանը ավարտվելու է 2006թ.-ի հունվարի 1-ից անապահով ընտանիքներում հաշվառված ավանդատուների ավանդների փոխհատուցումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ 2014թ.-ը սահմանվելու են ավանդների փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչները, ուստի անհրաժեշտություն ենք համարում լրացուցիչ առաջնահերթություն սահմանել Արցախյան պատերազմի մասնակիցների՝ ազատամարտիկների համար, ինչպես 2010 թվականին դա իրականացվեց Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցների նկատմամբ:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին առաջնահերթության կարգով ստանալու ավանդների փոխհատուցումը: