Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2922-24.06.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-171-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 7. Հատուկ առաքման սակագինը

Հատուկ առաքման սակագինը սահմանվում է փոստային կապի ազգային օպերատորի կողմից՝ ելնելով ծախսածածկման սկզբունքից եւ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի հետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու հետ խնդիր առաջացավ համապատասխան փոփոխություն կատարել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փաստաթղթերի հատուկ առաքումը հանդիսանում է փոստային կապի ունիվերսալ ծառայության տեսակ: «Փոստային կապի մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայացված նախագծով առաջարկվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սահմանումից հանել փաստաթղթերի հատուկ առաքումը:

4. Կարգավորման նպատակը

Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սահմանումը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սահմանմանը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտի համապատասխանեցում Եվրոպական Միության փոստային կապի կանոնակարգին: