Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2961-03.07.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Այլ պետություններում գրանցված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված եւ «Ժամանակավոր ներմուծում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրվող» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի


1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռեւս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման դեպքերում ճանապարհային վճարի հաշվարկման եւ գանձման հետ կապված որոշակի խոչընդոտների վերացման եւ ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Գործող օրենքների կիրառման արդյունքում ՀՀ սահմանը հատելիս որոշակի խնդիրներ են առաջանում` կապված այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռեւս չգրանցված տրանսպորտային միջոցների ճանապարհային վճարի հաշվարկման եւ գանձման հետ:

3. Առաջարկվող լուծումները.

Առաջարկվում է վերոնշյալ օրենքներում «այլ պետություններում գրանցված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված եւ «Ժամանակավոր ներմուծում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրվող» բառերով:

4. Կարգավորման առարկան.

Կարգավորման առարկան այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռեւս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման դեպքերում ճանապարհային վճարի հաշվարկման եւ գանձման հետ կապված ընթացակարգերի հստակեցմանն առնչվող հարաբերություններն են:

5. Ակնկալվող արդյունքը.

«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռեւս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման եւ գանձման հետ կապված ընթացակարգերը: