Armenian ARMSCII Armenian
02.08.2021--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝  Ազգային ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն ստեղծել ինը պատգամավորից:

2. Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը ձեւավորել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վեց, «Հայաստան» խմբակցության երկու եւ «Պատիվ ունեմ» խմբակցության մեկ պատգամավորներից:

3. Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի կազմում պատգամավորներն ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից: