Armenian ARMSCII Armenian
Կ-042-22.09.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական եւ հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Հայաստանը միացել է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաների, ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը եւ այս առումով սույն կոնվենցիան կոչված է լրացնելու բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, որոնցից Հայաստանի Հանրապետությունը միացել է Փարիզի (1979թ.), Բանգկոկի (1983թ.) եւ Լիսաբոնի (1997թ.) կոնվենցիաներին:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է խթանել եւ ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաեւ ապահովել արդար, թափանցիկ եւ համապարփակ միջոցներ բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիան չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթների:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը սահմանում է բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման եւ միջազգային համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ նպատակաուղղված Հայաստանի կայուն զարգացմանը: Որպես բազմակողմ համագործակցության մի հարթակ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում՝ նպաստելով միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական եւ հումանիտար կապերի ընդլայնմանը:

«Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան (Global Convention on the Recognition of Qualifications concerning Higher Education) միաձայն ընդունվել է 2019թ. նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ: Կոնվենցիայի նպատակն է խթանել եւ ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաեւ ապահովել արդար, թափանցիկ եւ համապարփակ միջոցներ բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար:

Սույն կոնվենցիան կոչված է լրացնելու բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, որոնցից Հայաստանի Հանրապետությունը միացել է Փարիզի (1979թ.), Բանգկոկի (1983թ.) եւ Լիսաբոնի (1997թ.) կոնվենցիաներին, իսկ Տոկիոյի (2011թ.) կոնվենցիայի վավերացման/հաստատման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է:

Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն այն ուժի մետ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո, բայց միայն այն Կողմ պետությունների համար, որոնք վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնել այդ օրը կամ մինչեւ այդ օրը:

2020թ? օգոստոսի 10-ի դրությամբ կոնվենցիայի հաստատման վերաբերյալ փաստաթուղթ ի պահ է հանձնել Նորվեգիան (08.06.2020):

Ելնելով վերոգրյալից՝ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ` ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

Եզրակացություն

«Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային Կոնվենցիայի VIII հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր կողմ պետություն ստեղծում է ազգային տեղեկատվական կենտրոն կամ համանման սուբյեկտներ եւ աջակցում դրանց՝ իր բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ համապատասխան, ճշգրիտ եւ թարմացված տեղեկատվությունների հասանելիությունն ապահովելու համար:

Կոնվենցիայի XIII հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կիրարկումն ապահովող ազգային կառույցները պետք է ստեղծեն ցանցեր եւ ակտիվ մասնակցություն ունենան դրանցում:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածները Հայաստանի Հանրապետության համար կարող են առաջացնել ֆինանսական պարտավորություններ, ուստի եւ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում:

Ատոմ Ջանջուղազյան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/05.1/21185-20 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:


Հարգանքով՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն