Armenian ARMSCII Armenian
Կ-0502-23.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասի ՝

1. 1-ին կետում «եւ սոցիալական» բառերը փոխարինել «, սոցիալական (բացառությամբ՝ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության» բառերով,

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետ.

«ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում կիրառվում է սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ 0.0 գործակիցը.»,

3. 2-րդ կետում «արհեստական եւ բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման)» բառերը փոխարինել «բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: