Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3745-30.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` դատարանների նախագահների խորհուրդ)» բառերը փոխարինել «դատավորների խորհրդի (այսուհետ` դատավորների խորհուրդ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում, 4-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 5-րդ հոդվածի 1-ին մասում, 6-րդ հոդվածի 3-րդ մասում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, 16-րդ հոդվածի 4-րդ մասում, 18-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 19-րդ հոդվածի 4-րդ մասում, 20-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում, 21-րդ հոդվածում, 25-րդ հոդվածի 3-րդ մասում, 26-րդ հոդվածի 1-ին մասում, 27-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում, 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 36-րդ հոդվածի 2-րդ մասում, 40-րդ հոդվածի 2-րդ մասում «դատարանների նախագահների» բառերը փոխարինել «դատավորների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ