Armenian ARMSCII Armenian
Կ-097-22.11.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«10. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վարչական վարույթը կասեցվելու կամ երկարաձգվելու դեպքում կասեցման կամ երկարաձգման ժամկետները չեն հաշվարկվում (ներառվում) սույն հոդվածով նախատեսված վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետների մեջ:»,

Հոդված 2. Օրենսգրքի 1703 -րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները» բառերով,

Հոդված 3. Օրենսգրքի 2191 -ին հոդվածի 2-րդ մասում «գործերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 1703 հոդվածով նախատեսված տեղական հարկերը եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը,

Հոդված 4. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի 1-ին մասում «1702 » թվից հետո հանել «1703 ,» թիվը եւ «շրջանակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 1703 հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը,

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 246.2-րդ հոդվածով.

«Հոդված 246.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: