Armenian ARMSCII Armenian
Կ-102-29.11.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 289-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հաշվարկելու եւ վճարելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության ստուգում.»:

Հոդված 3. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների» բառերը փոխարինել «պետական տուրքի հաշվարկման եւ գանձման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: