Armenian ARMSCII Armenian
Պ-675-12.09.2005-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-8, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:»:

Հոդված 2 . Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում`

ա) «սկսած մինչեւ 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու» բառերը փոխարինել «սկսած` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի» բառերով.

բ) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հայրը կամ հարազատ եղբայրը» բառերը փոխարինել «հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը)» բառերով, իսկ «զավակն է» բառերից հետո ավելացնել «՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից» բառերը.

գ) 9-րդ կետը «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, եթե նրանց 27 տարին լրացել է մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով.

դ) 10-րդ կետը հանել:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) եւ 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) եւ մինչեւ 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները` մինչեւ ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրիրը «մուծելու» բառից հետո լրացնել «եւ գոյացած գումարների օգտագործման» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «հատուկ հաշվում» բառերից հետո լրացնել «եւ օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: