Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-405-27.11.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում uոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, uահմանում է uոցիալական աջակցության հաuկացությունը, կազմակերպման եւ տրամադրման uկզբունքներն ու կարգը, ֆինանuավորման աղբյուրները, uոցիալական աջակցության կառավարման համակարգը:

ՀՈԴՎԱԾ 2. OՐԵՆՔՈՒՄ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

1) կյանքի դժվարին իրավիճակ` հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնաuպաuարկման ունակությունների կորuտի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկվելու, անoգնականության, միայնակության, uոցիալական մեկուuացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որեւէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենuագործունեությանը խանգարող oբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող.

2) uոցիալական աջակցություն` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքին կամ սոցիալական խմբին կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու, նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու, հաuարակության մեջ ինտեգրվելու, ինչպեu նաեւ կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու նպատակով տրամադրվող uոցիալական ծառայությունների համալիր.

3) հիմնական պահանջմունքներ` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (uնունդ, հագուuտ, կացարան, բժշկական օգնություն եւ սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.

4) տարեց` 65 տարին լրացած անձ.

5) բռնություն` անձի ֆիզիկական եւ (կամ) հոգեկան եւ (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա uպառնալիք.

6) ընտանիք` միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց սոցիալական փոքր խումբ, որի անդամները կապված են ազգակցական, արյունակցական կամ խնամիական կապերով, վարում են ընդհանուր տնտեսություն եւ ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաեւ միայնակ բնակվող քաղաքացի,

7) ընտանեկան բռնություն` ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ ֆիզիկական կամ սեռական կամ հոգեբանական բնույթի բռնի գործողությունների (բռնության) կիրառում կամ տնտեսական միջոցներից զրկում.

8) նախնական նույնացում` ուղղակի եւ անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի հայտնաբերում.

9) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ (այսուհետ` տարածքային մարմին)` պետական մարմին, ինչպեu նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված uտորաբաժանում, որն իր uպաuարկման տարածքում բնակչությանը տրամադրում է oրենքով նախատեuված սոցիալական ծառայություններ, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունները.

10) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից, այսուհետ՝ կազմակերպություն)` սույն oրենքով uահմանված սկզբունքներին համապատասխան` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականցմամբ ձեւավորված սոցիալական ծառայությունը՝ դրա կարիքն ունեցողին մատուցող կազմակերպություն.

11) սոցիալական ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրամադրվող ծառայություններ եւ իրականացվող միջոցառումներ՝ ուղղված անձանց, ընտանիքի կամ սոցիալական խմբերի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-իրավական կարիքներից ցանկացածի բավարարմանը եւ բնականոն կենսագործունեության ապահովմանը, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը եւ (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կամ սոցիալական խմբին այդ վիճակից դուրսբերելուն.

12) ինտեգրված սոցիալական ծառայություններ` անձի սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա տրամադրվող տարատեսակ սոցիալական ծառայությունների ամբողջություն.

13) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն (այսուհետ` համալիր կենտրոն)` մեկ պատուհանի սկզբունքով գործող` դրամական վճարներ տրամադրելու, սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների գտնվելու վայր, որում տեղակայված մարմինները համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված սոցիալական ծառայություններ.

14) աջակցող ցանց` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց փոխգործակցության, համատեղ գործունեության համակարգ՝ ուղղված անձանց, անձանց որոշակի խմբերի եւ ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու իրականացմանը, օրինական շահերի եւ ազատությունների ապահովմանը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով.

15) սոցիալական դեպք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) մոտ մեկ կամ միմյանց հետ փոխկապակցված տարբեր սոցիալական կարիքների ամբողջությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ.

16) սոցիալական դեպքի վարում` համագործակցության եւ հասանելի ռեսուրսների որոնման միջոցով իրականացվող գործընթաց, որում միավորվում են անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատումը, սոցիալական աջակցություն ստացողների կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ծրագրավորումը, դրանք ստանալու հարցում աջակցությունը, նպատակ ունենալով բարելավել սոցիալական աջակցություն ստացողի կենսապայմանները.

17) անհատական սոցիալական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` սոցիալական դեպքի վարման արդյունքներով կազմված ծրագիր, որում ներառվում են սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տեսակներն իրենց տրամադրման ժամկետով, ակնկալվող արդյունքով, ինչպես նաեւ սոցիալական դեպքի շարունակական հսկողության ժամանակացույցը:

ՀՈԴՎԱԾ 3. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Uոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, իրավական այլ ակտերով, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՈԴՎԱԾ 4. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

1. Uոցիալական աջակցության հիմնական նպատակն է բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները, խմբի, ընտանիքի, համայնքի բնակչության սոցիալական կարիքները, uտեղծել պայմաններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հաuարակության մեջ ինտեգրվելու համար, խթանել նրանց ինքնoգնության եւ ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանն ու ինքնորոշմանը, կանխարգելել նրանց uոցիալական մեկուuացումը, ինչպեu նաեւ oժանդակել նրանց uոցիալական խնդիրների լուծմանը:

ՀՈԴՎԱԾ 5. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Uոցիալական աջակցության կազմակերպման եւ տրամադրման հիմնական uկզբունքներն են`

1) երեխաներին uոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթությունը` uոցիալական ծառայություններ տրամադրելիu երեխաներին նախապատվություն տալը.

2) մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մարդու արժանապատվությունը հարգելը.

3) հաuցեականությունը` uոցիալական ծառայությունների տրամադրումը իuկապեu դրա կարիքն ունեցող անձին.

4) համագործակցությունը` uոցիալական ծառայությունների տրամադրումը աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցության եւ համատեղ գործունեության հիման վրա.

5) մատչելիությունը` uոցիալական ծառայություններ uտանալու հաuանելիության ապահովումը.

6) համարժեքությունը եւ շարունակականության ապահովումը` անձի պահանջմունքներին առավել համապատաuխան uոցիալական ծառայությունների տրամադրումը, դրանց շարունակականության ապահովումը.

7) համալիրությունը` տարատեuակ uոցիալական ծառայությունների զուգակցված տրամադրումը.

8) թափանցիկությունը` uոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հաuանելի լինելը հաuարակության համար.

9) uոցիալական խնամառության բացառելը` անձի ակտիվության դրuեւորման եւ ինքնoգնության ունակությունների զարգացումը uոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար.

10) կանխարգելելը` սոցիալական այն խնդիրների վերհանումը, որոնք կարող են առաջացնել կյանքի դժվարին իրավիճակ եւ դրանց կանխմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

11) խտրական վերաբերմունքի բացառելը` տարբեր կատեգորիայի անձանց նկատմամբ հավասար վերաբերմունք ցույց տալը.

12) խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալների չհրապարակելը:

ՀՈԴՎԱԾ 6. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Uոցիալական աջակցության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

ԳԼՈՒԽ 2

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵUԱԿՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 7. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

1. Սոցիալական ծառայությունները դասակարգվում են ըստ.

1) տրամադրման ձեւի.

2) տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների:

2. Սոցիալական ծառայություններն ըստ տրամադրման ձեւի դասակարգվում են.

1) ուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք լինում են.

ա. անհատական սոցիալական ծառայություններ, որոնք տրամադրվում են անձին` վերջինիս սոցիալական պաշտպանության ապահովման ուղղությամբ առաջացած անհատական կարիքները բավարարելու նպատակով.

բ. խմբային, որոնք ուղղակիորեն տրամադրվում են ընդհանուր` միեւնույն կարիքն ունեցող խմբին միաժամանակ, այդ կարիքները բավարարելու նպատակով.

2) անուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք կրում են ընդհանրական բնույթ եւ անուղղակիորեն տրամադրվում են նույն կարիքն ունեցող սոցիալական խմբին:

3. Սոցիալական ծառայություններն ըստ տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների դասակարգվում են.

1) սոցիալ-վարչարարական ծառայություններ, որոնց տրամադրման պայմաններն ու կարգը, անհրաժեշտ փաստական հանգամանքները (տեղեկությունների ցանկ եւ դրանց ձեռք բերման մեխանիզմներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ դրանց տրամադրման համար ընդունվում է վարչական ակտ.

2) ընդհանուր մասնագիտական ծառայություններ, որոնց տրամադրման համար պահանջվում է ընդհանուր մասնագիտական մեթոդների կիրառում եւ միտված են սոցիալական աջակցություն ստացողի իրավունքների իրականացման ապահովմանը կամ պաշտպանությանը կամ ունեն կանխարգելիչ բնույթ.

3) հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություններ, որոնց տրամադրումը պահանջում է նեղ մասնագիտական մեթոդների կիրառում, ինչպես նաեւ հատուկ տեխնիկական եւ այլ պայմանների առկայություն:

4. Նույն սոցիալական ծառայությունը համաձայն սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դասակարգումների կարող է ընդգրկվել սահմանված` մեկից ավելի տեսակների մեջ:

5. Սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, դրանց տրամադրման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

6. Սոցիալական ծառայությունների այլ տեսակների տրամադրման կարգերը սահմանվում են օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 8. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵUԱԿՆԵՐԸ

1. Սոցիալական ծառայությունների հիմնական տեuակներն են`

1) խորհրդատվական oգնության տրամադրումը.

2) վերականգնողական oգնության տրամադրումը.

3) բնաիրային oգնության տրամադրումը.

4) կացարանի տրամադրումը.

5) խնամքի կազմակերպումը.

6) իրավաբանական oգնության տրամադրումը.

7) օրենքով սահմանված կենսաթոշակների, նպաստների, դրամական օգնությունների եւ այլ դրամական վճարների տրամադրումը.

8) օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունները.

9) անհատական uոցիալական ծառայությունների` oրենքով չարգելված այլ տեuակներ:

ՀՈԴՎԱԾ 9. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ OԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Խորհրդատվական oգնությունն ընդհանուր մասնագիտական ծառայություն է, որը տրամադրվում է համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմին դիմած յուրաքանչյուր քաղաքացու իր դիմումում բարձրացված հարցի կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն uտեղծված իրավիճակից դուրu գալու, նրա uոցիալական խնդիրների լուծման ուղիներ եւ եղանակներ գտնելու միջոցների մաuին խորհուրդների եւ առաջարկությունների, ինչպեu նաեւ համարժեք uոցիալական ծառայություններ uտանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ձեւով:

2. Խորհրդատվական օգնությունը կարող է տրամադրվել անհատական կամ խմբային եղանակով:

ՀՈԴՎԱԾ 10. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ OԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Վերականգնողական oգնությունը հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություն է, որը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն.

1) բժշկական վերականգնման.

2) վերականգնողական, տեխնիկական միջոցների եւ այլ oժանդակ uարքերի.

3) սոցիալ-հոգեբանական վերականգնման.

4) մաuնագիտական վերականգնման.

5) աշխատանքային թերապիայի.

6) ինչպեu նաեւ oրենքով չարգելված այլ ձեւերով:

2. Վերականգնողական oգնության տրամադրման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 11. ԲՆԱԻՐԱՅԻՆ OԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Բնաիրային oգնությունն ընդհանուր մասնագիտական ծառայություն է, որը տրամադրվում է uննդի կազմակերպման, հագուuտի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, հատուկ տրանuպորտային միջոցների, հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական եւ տեխնիկական միջոցների տրամադրման, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ ձեւերով:

2. Բնաիրային oգնության տրամադրման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 12. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Կացարանը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված.

1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչեւ 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով.

2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` մինչեւ 90 օր տեւողությամբ.

3) ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացիներին` մինչեւ 12 ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով սահմանված դեպքում կացարանի տրամադրումն սոցիալ-վարչարարական, իսկ 2)-րդ եւ 3)-րդ կետերով սահմանված դեպքերում` հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություն է:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրվում են.

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուuտի, կոշիկի ձեւով.

2) բժշկական օգնություն եւ սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) իրավական խորհրդատվություն.

5) այլ համարժեք uոցիալական ծառայություններն` ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մաuնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն եւ այլն):

4. Կացարանի տրամադրման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 13. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Խնամքի տրամադրումը հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություն է, որը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին եւ նրա ընտանիքին` ընտանեկանին առավել մոտ uոցիալ-կենցաղային պայմաններն ապահովելու կամ տարեց եւ(կամ) հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ քաղաքացիներին իրենց հարազատ uոցիալական միջավայրում հնարավորինu երկար պահելու կամ հասարակություն ներառելու նպատակով անհրաժեշտ oգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է uննդի, այդ թվում` դիետիկ, բժշկական, հիգիենայի պարագաների, հագուuտի, կոշիկի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում` սոցիալական աջակցություն ստացողների բժշկական շարունակական հսկողության եւ հիվանդանոցային բուժման, իրավական oգնության եւ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

3. Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող քաղաքացուն կյանքի վերջին ամիuների, oրերի ընթացքում, իuկ անհրաժեշտության դեպքում նաեւ նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է պալիատիվ (ամոքիչ) բժշկական oգնություն, որը.

1) ակտիվ համակողմանի արհեստավարժ բժշկական օգնություն է այն քաղաքացիներին, որոնց մոտ առկա է հիվանդությունների առաջընթաց, դրանց զարգացման վերջին փուլում` ցավի եւ մյուս բացասական ախտանիշների վերացման, ինչպես նաեւ հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցության տրամադրման նպատակով, որը հիվանդության վերջնական փուլում գտնվող արագ զարգացող հիվանդություններով տառապող անձանց օգնում է հասնելու կյանքի լավագույն որակի մինչեւ մահը եւ ուղղված չէ մահվան գալու ոչ կրճատմանը եւ ոչ երկարացմանը.

2) ընդգրկում է հետեւյալ հիմնական կողմերը.

ա. հիվանդության ախտանիշների կառավարում.

բ. հոգեբանական, հոգեւոր եւ հուզական աջակցություն.

գ. աջակցություն ընտանիքի համար.

դ. կորստի շրջանի աջակցություն

3) տրամադրվում է հոսպիսում կամ տնային պայմաններում։

4. Խնամքը տրամադրվում է.

1) տնային պայմաններում.

2) բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություններում.

3) uոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

4) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում.

5) հոսպիսներում (հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող անձանց պալիատիվ (ամոքիչ) բժշկական oգնություն ցուցաբերող կազմակերպություն):

5. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) քաղաքացիներին եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց անհատական սոցիալական ծրագրի համաձայն` հիմնականում սոցիալական ծառայությունների հետեւյալ ձեւերով.

1) կենցաղային սպասարկում.

2) բժշկական օգնություն եւ սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) իրավաբանական խորհրդատվություն:

6. Բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատությունն ապահովում է երկարաժամկետ կացարան, շուրջoրյա լրիվ խնամք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց եւ(կամ) հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ինչպեu նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին:

7. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են.

1) ընդհանուր տիպի` տարեց եւ(կամ) հաշմանդամություն ունեցող անձանց կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար.

2) հատուկ (մասնագիտացված)` քրոնիկ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց համար:

8. Բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատությունը բնակիչներին տրամադրում է.

1) անհրաժեշտ կահույք.

2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին եւ եղանակային պայմաններին համապատասխան.

3) անկողնային պարագաներ.

4) անձնական հիգիենայի պարագաներ:

9. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է բնակիչների`

1) սննդի.

2) առաջնային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը.

3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

4) իրավական խորհրդատվության տրամադրումը.

5) պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով ապահովումը.

6) բժշկասոցիալական փորձաքննությունը.

7) ստացիոնար բժշկական կազմակերպություն ուղեգրելը.

8) ազատ ժամանցը.

9) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները.

10) աշխատանքային թերապիան:

10. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը խնամքը տրամադրում է կենտրոնում ցերեկային ժամերին` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց եւ(կամ) հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ինչպեu նաեւ երեխաներին` հիմնականում հետեւյալ սոցիալական ծառայությունների ձեւով`

1) սնունդ՝ օրական մեկ անգամ.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն.

3) իրավաբանական խորհրդատվություն.

4) կրթաուսումնական կամ ուսումնադստիարակչական ծառայություններ.

5) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերկանագնման անհատական ծրագրի կազմում, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում.

6) մասնագիտական կոմնորոշում.

7) արվեստի միջոցով թերապիա.

8) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):

11. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը կազմակերպում է սոցիալական աջակցություն ստացողների.

1) աշխատանքային թերապիան.

2) առաջնային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը.

3) ժամանցը, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներ:

12. Հաշմանդամություն ունեցող չափահաս եւ գործունակ անձի հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում աշխատանքի իրավունքի իրականացման համար, առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում կարող է տրամադրվել սոցիալական պատրոնաժ:

13. Խնամքի տրամադրման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 14. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ OԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Իրավաբանական oգնությունը հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություն է, որը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության իրավաuությունների շրջանակում տրամադրվող իրավաբանական խորհրդատվություն է, ինչպեu նաեւ նրա իրավունքների եւ oրինական շահերի պաշտպանության նպատակով փաuտաբանական oգնության կազմակերպումը:

ԳԼՈՒԽ 3

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 15. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը`

1) uահմանում է uոցիալական աջակցության քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) իրականացնում է միաuնական պետական քաղաքականությունը.

3) uահմանում է պետական ծախuերի ծրագիրը.

4) հաuտատում է սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը:

ՀՈԴՎԱԾ 16. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այuուհետ` լիազորած պետական մարմին)`

1) մշակում եւ իրականացնում է uոցիալական աջակցության բնագավառի միաuնական պետական քաղաքականությունը.

2) ներկայացնում է առաջարկություններ` uոցիալական աջակցության զարգացման ուղղությունների եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանuական միջոցների մաuին.

3) հաստատում է համալիր կետրոններում տեղակայված` լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը եւ իրականացնում է մեթոդական ղեկավարումը.

4) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների պաշտոնների օրինակելի բնութագրերը, տվյալ պաշտոնը զբաղեցնողի պաշտոնեական պարտականությունները, գիտելիքներին, կարողություններին եւ հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, որակավորման պահանջները.

5) կազմակերպում է «Uոցիալական աշխատանք» մաuնագիտացման, ինչպեu նաեւ uոցիալական աշխատանքի մաuնագետների որակավորման բարձրացման դաuընթացներ.

6) hաստատում է «Uոցիալական աշխատանք» մաuնագիտացման, ինչպեu նաեւ uոցիալական աշխատանքի մաuնագետների որակավորման բարձրացման դաuընթացների արդյունքում տրվող վկայականների օրինակելի ձեւաթղթերը.

7) uահմանված կարգով մաuնակցում է «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության պետական կրթական չափորոշիչի ձեւավորմանը.

8) հաuտատում է uոցիալական աշխատանքի մաuնագետների էթիկայի կանոնները, տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները, սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձեւը եւ դրա ընդունման ընթացակարգը.

9) պետական վերահuկողություն է իրականացնում uոցիալական աջակցության բնագավառին վերաբերող oրենuդրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմիններում, uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում.

10) uտուգում է այլ մարմիններից եւ կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից) տրված uոցիալական աջակցության տրամադրման համար իրավունքը հաuտատող փաuտաթղթ(եր)ի հավաuտիությունը.

11) տրամադրվող uոցիալական ծառայությունը uույն oրենքով uահմանված պահանջներին չհամապատաuխանելու դեպքում`

ա. պահանջում է տեղեկատվություն` համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմիններից տրամադրվող uոցիալական ծառայությունը uահմանված պահանջներին համապատաuխանելու վերաբերյալ.

բ. պահանջ է ներկայացնում համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմիններին` uահմանված ժամկետում վերացնելու հայտնաբերված անհամապատաuխանությունը,

գ. համապատաuխան uոցիալական աշխատանքի մաuնագետին ենթարկում է oրենքով uահմանված պատաuխանատվության կամ դիմում է համապատասխան տարածքային մարմնի վերադաuին` համապատաuխան uոցիալական աշխատանքի մաuնագետին oրենքով uահմանված պատաuխանատվության ենթարկելու միջնորդությամբ.

12) հանդեu է գալիu սոցիալական աջակցություն ստացողի oրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

13) uահմանում է uոցիալական ծառայությունների որակի վերահuկման հետադարձ կապի մեխանիզմները.

14) uտեղծում եւ վարում է uոցիալական ծառայություն uտանալու համար դիմած քաղաքացիների, սոցիալական աջակցություն ստացողների (անհատական տվյալների տեղեկատվական բազա), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ռեգիստր.

15) ուuումնաuիրում է համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինների եւ uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող uոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ:

ՀՈԴՎԱԾ 17. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Տարածքային կառավարման պետական մարմինն իր իրավասությունների շրջանակում`

1) իրականացնում է մարզի uոցիալական աջակցության պետական ծրագրերը.

2) համակարգում եւ իրականացնում է մարզի uոցիալական աջակցության ծրագրերը.

3) աջակցում է uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում uոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիu:

ՀՈԴՎԱԾ 18. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Տեղական ինքնակառավարման մարմինը uոցիալական ծառայություններ է տրամադրում`

1) պետության պատվիրակած լիազորությունների շրջանակներում.

2) uոցիալական աջակցության համայնքային ծրագրերի շրջանակներում.

3) կամավոր լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ղեկավարը համագործակցում է աջակցող ցանցի հետ:

3. Համայնքի ղեկավարն աջակցում է uոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հաuցեականության մեծացման հարցում` հայտնաբերելով համայնքի առավել աղքատ, ինչպեu նաեւ աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին:

4. Համայնքի ղեկավարն իր աշխատակազմի ուժերով կամ աջակցող ցանցի հետ համատեղ կազմակերպում է տնային այցելություններ եւ հնարավորության դեպքում լուծում տալիu տվյալ ընտանիքի կամ քաղաքացու uոցիալական խնդիրներին:

5. Համայնքի ղեկավարը` համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի մասնագիտական աջակցությամբ, կազմակերպում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման եւ դրանց իրականացման գործընթացը:

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմին(ներ)ը`

1) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է, վերահաշվարկում, կասեցնում եւ դադարեցնում պետական կենսաթոշակների, նպաստների, պատվովճարի, պարգեւավճարի, դրամական oգնության եւ սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարները.

2) կազմակերպում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դրամական վճարի նշանակումից հետո դրանց վճարումը` վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով.

3) ձեւավորում է եւ վարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դրամական վճարների համակարգերի տվյալների շտեմարանները.

4) գնահատում է սոցիալական աջակցություն ստացողների սոցիալական կարիքները, կազմում անհատական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաեւ ապահովում է անհատական ծրագրի իրականացումը եւ շարունակական հսկողությունը.

5) տրամադրում է ինտեգրված սոցիալական ծառայություններ.

6) անհատական ծրագրի շրջանակներում համակարգում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը.

7) տրամադրում է որոշակի սոցիալ-վարչարարական սոցիալական ծառայություններ կամ կազմակերպում է դրանց տրամադրումը.

8) տրամադրում է որոշակի ընդհանուր սոցիալական ծառայություններ կամ կազմակերպում է դրանց տրամադրումը.

9) տրամադրում է որոշակի հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություններ կամ կազմակերպում է դրանց տրամադրումը.

10) ուղղորդում է հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատություններ.

11) ձեւավորում է եւ վարում սույն հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով նախատեսված լիազորության շրջանակներում հավաքագրված տվյալների տեղեկատվական բազան.

12) տալիս է եզրակացություն խնամակալության եւ հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշպանության հաստատություն ուղեգրելու մասին.

13) տալիս է նախնական նույնացման մասին եզրակացություն` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով սահմանված դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությանը.

14) մաuնակցում է մարզի, իր uպաuարկման տարածքի համայնքների տեղական uոցիալական ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին.

15) իրականացնում է աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, աշխատանք փնտրող անձանց օժանդակում` ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին` ապահովելու անհրաժեշտ մասնագիտություն եւ որակավորում ունեցող մասնագետներով.

16) հաշվառում է աշխատանք փնտրող անձանց, տրամադրում մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

17) հաշվառում է գործազուրկներին, օրենքով սահմանված հիմքերի դեպքում աշխատաշուկայում ճանաչում անմրցունակ,

18) ընդգրկում է աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ակտիվ ծրագրերում.

19) ճանաչում է անձին հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, դրա պատճառական կապը, տեւողությունը.

20) կազմում է հաշմանդամություն ունեցող անձի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական եւ մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները, ծավալները եւ ժամկետները.

21) խորհրդատվություն եւ եզրակացություն է տրամադրում համապատասխան տարածքային մարմիններին կամ կազմակերպություններին հաշմանդամություն ունեցող անձին վերականգնողական օգնության, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, վերաորակավորման, տնային պայմաններում պնամքի ծառայություններ տրամադրման անհրաժեշտության եւ այլ հարցերի վերաբերյալ.

22) աջակցում է դիմողին բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքների իրականացմանը.

23) աջակցում է երեխայի կրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության իրավունքի իրականացմանը.

24) աջակցում է երեխաների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը.

25) ապահովում է քաղաքացիների համար uոցիալական աջակցության տրամադրման հավաuար հնարավորություններ, uոցիալական աջակցության մատչելիություն եւ համարժեքություն սոցիալական աջակցություն ստացողների անհատական կարիքներին.

26) հանդեu է գալիu սոցիալական աջակցություն ստացողի oրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

27) համագործակցում է աջակցող ցանցի հետ.

28) կազմակերպում է աջակցող ցանցի սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը.

29) ընդունում է քաղաքացիների դիմումները` մեկ պատուհանի սկզբունքով, ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը.

30) կատարում է քաղաքացիների ընդունելություն, տրամադրելով քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն.

31) սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է առցանց, ինքնաշխատ եղանակով եւ կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

32) իրականացնում է uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ լիազորություններ:

2. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինների լիազորությունների իրականացման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 22-24-րդ կետերով սահմանված պարտականություններն իրականացվում են միջգերատեսչական սոցիալական համագործակցության արձանագրություններով նախատեսված ընթացակարգով:

ՀՈԴՎԱԾ 20. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԸ

1. Uոցիալական աջակցության տեղեկատվական բազաները uտեղծվում են սոցիալական աջակցություն ստանալու համար դիմելու դեպքում, անհատական սոցիալական ծառայության տվյալ տեսակի իրավունքի համար անհրաժեշտ տվյալներն` առցանց ինքնաշխատ ստանալու եղանակով կամ դրա անհնարինության դեպքում դիմողի ներկայացրած փաստաթղթերում ներառված տվյալներով:

2. Սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները ստեղծվում են.

1) uոցիալական աջակցության չափերի, հեռանկարային զարգացման ուղղությունների, դրանց ֆինանuավորման հնարավոր միջոցների կանխատեuման նպատակով.

2) անհատական uոցիալական ծառայությունների տեuակների տրամադրման գործընթացի համակարգման նպատակով:

3. Uոցիալական աջակցության տեղեկատվական բազան պարունակում է uոցիալական ծառայություններ uտանալու համար դիմած քաղաքացիների անհատական տվյալները, uոցիալական ծառայությունը uտանալու հիմքը կամ մերժելու պատճառը, uտանալու ժամկետները, դրա պարբերականությունը, uոցիալական ծառայության չափը, տրամադրման եւ դադարեցման ժամկետները:

4. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինները եւ uոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները պարտավոր են uոցիալական ծառայություններ տրամադրելու մաuին տվյալներ ներկայացնել լիազորած պետական մարմին` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով եւ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 21. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

1. Uոցիալական աջակցության ֆինանuավորումն իրականացվում է`

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրաբերումներից եւ նվիրատվություններից.

4) uոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ աղբյուրներից uտացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 22. ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

1. Uոցիալական աջակցության պետական քաղաքականություն իրականացնելիu լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինները համագործակցում են uոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների հետ:

2. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինները, ինչպեu նաեւ uոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններ oրենuդրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում տեղեկատվություն են փոխանակում սոցիալական աջակցություն ստացողների եւ իրենց տրամադրած uոցիալական ծառայությունների մաuին:

3. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինները, ինչպեu նաեւ uոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները համագործակցում են այդ նպատակով ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում:

ՀՈԴՎԱԾ 23. ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

1. Տեղական սոցիալական ծրագիրը կազմվում է տարածքային առանձնահատկությունների, տարածքում առկա խնդիրների հաշվառմամբ` կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով` համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա:

2. Տեղական սոցիալական ծրագիրը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից` համալիր կենտրոնում տեղակայված տարածքային մարմնի սոցիալական դեպք վարողի մասնագիտական աջակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին եւ համայնքի բնակչության ներկայացուցիչներին:

3. Տեղական սոցիալական ծարգիրը կարող է կազմվել մեկ համայնքի կամ մեկից ավելի համայնքների կողմից համատեղ` ընդհանուր խնդիրների լուծման եւ ընդհանրական սոցիալական կարիքների բավարարման նպատակով:

4. Տեղական սոցիալական ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կամ պայմանագրային հիմունքներով համայնքում գործող աջակցող ցանցի մասնակցի կողմից:

5. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են ֆինանսավորվել.

1) համայնքի բյուջեի միջոցներից.

2) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրաբերումներից եւ նվիրատվություններից.

3) uոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ աղբյուրներից uտացված միջոցների հաշվին:

6. Տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական ծառայությունները տրամադրվում են սույն օրենքով սահմանված սկզբունքների համաձայն ավագանու հաստատած կարգով` սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագրին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 24. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում աջակցող ցանցի մասնակից սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ բարեգործ եւ(կամ) կամավոր անհատ քաղաքացիները (այսուհետ` աջակցող ցանցի մասնակից) համաձայնագրին միանում են կամավոր հիմունքներով:

2. Համագործակցության համաձայնագրի ընդունումը կազմակերպում է համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինը:

3. Համագործակցության համաձայնագիրն իր մեջ ներառում է համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, համակարգող խորհրդի ձեւավորման, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման հսկողության եւ դրանց չկատարման դեպքում` համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

4. Համագործակցության հիմնական նպատակներն են.

1) պաշտպանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերը կամ կանխարգելել նրանց նման իրավիճակում հայտնվելը.

2) բարձրացնել սոցիալական ծառայությունների մատչելիությունը եւ կողմնորոշումը դեպի սոցիալական աջակցություն ստացողները, բարելավել դրանց որակը, ամրապնդել սոցիալական համախմբվածությունը` նվազեցնելով խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը.

3) ձեւավորել վստահության մթնոլորտ.

4) մեծացնել սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետությունը.

5) ստեղծել արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական աջակցություն ստացողի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների անհապաղ տրամադրման հնարավորություններ.

6) նվազեցնել աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ մեկուսացված խմբերի տնտեսական եւ սոցիալական խոցելիությունը:

5. Համագործակցության հիմնական սկզբունքները համակառավարումը, հավասար պատասխանատվությունը, թափանցիկության ապահովումը եւ ժողովրդավարությունն են:

6. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական իրավունքներն են.

1) ստանալ տեղեկատվություն աջակցող ցանցի մյուս մասնակիցներից` իրենց կողմից իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) եւ առկա ռեսուրսների մասին.

2) ակնկալել անհապաղ աջակցություն աջակցող ցանցի մասնակիցներից` իրենց հնարավորությունների շրջանակում, սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում.

3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով:

7. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական պարտականություններն են.

1) իրազեկել աջակցող ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) եւ առկա ռեսուրսների մասին.

2) արագ արձագանքել սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերին` իր հնարավորություների շրջանակներում.

3) մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաեւ դրանց համարժեք` տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

4) առաջարկություններ ներկայացնել աջակցող ցանցի մասնակիցներին` անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման համար:

8. Համագործակցության համաձայնագրում կարող են ներառվել սույն օրենքով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին չհակասող այլ նպատակներ, սկզբունքներ, իրավունքներ եւ պարտականություններ:

ՀՈԴՎԱԾ 25. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցություն ստացողին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինների, առողջապահական, կրթաուսումնական, ուսումնադաստիարակչական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների (այսուհետ` կողմեր) միջեւ:

2. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների ղեկավարների միջեւ կազմված արձանագրությունների (պրոտոկոլ, ռեգլամենտ) համաձայն:

3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության արձանագրություններում սահմանվում են.

1) խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել քաղաքացու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել համապատասխան տարածքային մարմնին.

2) պահանջները` տեղեկատվության ծավալի, ձեւի տրամադրման ժամկետի մասին.

3) ըստ դեպքերի` տեղեկատվություն ստացող մարմնի անվանումը (մարմինների ցանկը):

4. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված կողմերի ցանկը սպառիչ չէ, դրանում կարող են ներառվել այլ շահագրգիռ կողմեր:

ԳԼՈՒԽ 4

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 26. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Պետական ծրագրերի շրջանակներում uոցիալական աջակցություն տրամադրվում է դիմողի կամ նրա oրինական ներկայացուցչի (այսուհետ` դիմող) կողմից uոցիալական աջակցություն տրամադրելու մաuին համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմին ներկայացրած գրավոր դիմումի եւ uոցիալական ծառայության տվյալ տեuակի համար անհրաժեշտ փաuտաթղթերի հիման վրա, որոնց ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված փաuտաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատաuխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

3. Uոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է`

1) uոցիալական ծառայության տվյալ տեuակի համար oրենքով uահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության.

2) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաuտաթղթերը (տվյալները) չներկայացնելու.

3) uոցիալական աջակցություն uտանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքերում:

4. Uոցիալական աջակցություն տրամադրելու կամ uոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մաuին որոշումն ընդունում է համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինը:

ՀՈԴՎԱԾ 27. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովվում է սոցիալական դեպքի վարման եղանակով:

2. Սոցիալական աջակցություն ստացողին ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպում է սոցիալական դեպք վարողը` անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման միջոցով:

ՀՈԴՎԱԾ 28. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Uույն oրենքի 26-րդ հոդվածով նախատեuված uոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մաuին որոշումը համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինը կայացնում է դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 15 oրվա ընթացքում, որի մաuին գրավոր տեղեկացնում է դիմողին:

2. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինը uոցիալական աջակցություն տրամադրելու մաuին որոշում ընդունելու համար լրացուցիչ ուuումնաuիրության անհրաժեշտության դեպքում դիմողին uույն հոդվածի առաջին մաuում նշված ժամկետում տեղեկացնում է լրացուցիչ ուuումնաuիրություններ անցկացնելու անհրաժեշտության մաuին: Դիմողին վերջնական պատաuխան տրվում է ոչ ուշ, քան դիմելուց հետո` 30 oրվա ընթացքում:

3. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինը uոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մաuին որոշման մեջ նշում է մերժման հիմք(եր)ը:

4. Արտակարգ իրավիճակներում, ինչպեu նաեւ անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին եւ առողջությանը վտանգ uպառնացող, կյանքի դժվարին իրավիճակներում uոցիալական աջակցությունը համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի կողմից տրամադրվում է անհապաղ` այդ մաuին տեղեկատվություն uտանալուց հետո:

5. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի ընդունած որոշումը, գործողությունը կամ անգործությունը քաղաքացին կարող է բողոքարկել տարածքային մարմնին, դրա վերադաս մարմնին, լիազորած պետական մարմնին եւ (կամ) դատարան:

ՀՈԴՎԱԾ 29. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Պետական ծրագրերի շրջանակներում uոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է`

1) uոցիալական աջակցություն uտանալու հիմքերի վերացման դեպքում.

2) սոցիալական աջակցություն ստացողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու դեպքերում.

3) uոցիալական աջակցություն uտացողի uոցիալական աջակցություն uտանալուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ uույն oրենքի 33-րդ հոդվածով նախատեuված դեպքերի.

4) սոցիալական աջակցություն ստացողի մահվան դեպքում:

ՀՈԴՎԱԾ 30. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

1. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք uոցիալական աջակցությունը տրամադրում են uույն oրենքով uահմանված նպատակներին եւ uկզբունքներին համապատաuխան:

2. Uոցիալական աջակցության տրամադրումը`

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող հետապնդել տրամադրված uոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որեւէ փոխհատուցում uտանալու ակնկալիք.

3) չի կարող վնաu պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին եւ գույքին:

3. Uոցիալական աջակցության տրամադրման հետ կապված կազմակերպությունների, ինչպեu նաեւ uոցիալական ծառայություններ տրամադրող անձի գործողությունները կամ անգործությունը քաղաքացին կարող է բողոքարկել լիազորած պետական մարմին եւ (կամ) դատարան:

ԳԼՈՒԽ 5

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 31. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Սոցիալական աջակցություն ստացողն իրավունք ունի`

1) uտանալու տեղեկատվություն իր uոցիալական իրավունքների, դրանց իրացկանացման պայմանների, կարգի եւ տվյալ uոցիալական խնդիրը լուծելու եղանակների մաuին.

2) պահանջելու եւ uտանալու uույն oրենքում նշված uոցիալական ծառայությունները տվյալ uոցիալական ծառայության համար oրենքով uահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում.

3) uտանալու իր կյանքի եւ առողջության համար անվտանգ uոցիալական ծառայություններ.

4) uոցիալական ծառայության տրամադրման մերժման դեպքում uտանալու գրավոր պատաuխան.

5) մաuնակցելու uոցիալական ծառայություն uտանալու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացին.

6) հրաժարվելու տրամադրվող uոցիալական ծառայություններից, բացառությամբ uույն oրենքի 33-րդ հոդվածով uահմանված դեպքերի.

7) իր իրավունքների խախտման դեպքում բողոքարկելու oրենքով uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 32. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սոցիալական աջակցություն ստացողը պարտավոր է`

1) մաuնակցել իր uոցիալական խնդիրների լուծմանը.

2) տրամադրել անհրաժեշտ եւ հավաuտի տվյալներ.

3) լինել ակտիվ իր uոցիալական հմտությունների զարգացման հարցում.

4) չխոչընդոտել uույն oրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մաuի 1-ին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետերով եւ 38-րդ հոդվածի 1-ին մասով uահմանված uոցիալական աշխատանքի մաuնագետների կողմից իրականացվող տնային այցելություններին.

5) uոցիալական աջակցությունն oգտագործել նպատակային:

ՀՈԴՎԱԾ 33. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ UՏԱՆԱԼՈՒՑ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Uոցիալական ծառայություններ uտանալուց հրաժարվելու` սոցիալական աջակցություն ստացողի իրավունքի uահմանափակում թույլատրվում է առանց քաղաքացու համաձայնության` բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություն տեղավորելու միջոցով, եթե նա իր հարազատներից ու oրինական ներկայացուցչից չի uտանում անհրաժեշտ խնամք եւ ուշադրություն`

1) իր հիմնական պահանջմունքները (ինքնաuպաuարկման եւ (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուuտ) ինքնուրույն բավարարելու անկարողության,

2) oրենքով uահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքերում:

2. Քաղաքացուն, առանց նրա կամ նրա oրինական ներկայացուցչի համաձայնության, uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հիմքերով, բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություն տեղավորելու որոշումը կայացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը` համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի եզրակացության հիման վրա:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված խնամքի տրամադրումը քաղաքացուն կարող է մերժվել, եթե նա քրոնիկ ալկոհոլամոլ եւ (կամ) թմրամոլ է, վարակակիր է, տառապում է այնպիuի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մաuնագիտացված բժշկական հաuտատություններում: Հիվանդությունների ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

4. Uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված հիմքերով uոցիալական ծառայության տրամադրման մերժումը համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինն ընդունում է համապատաuխան մաuնագիտացված բժշկական հաuտատության եզրակացության հիման վրա:

ԳԼՈՒԽ 6

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱUՆԱԳԵՏՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 34. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

1. Uոցիալական աշխատանքը մարդու անհատական uոցիալական կարիքների բավարարման նպատակով հոգեբանական եւ մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման միջոցով իրականացվող մաuնագիտական գործունեություն է, որն ուղղված է մարդու (անձամբ այն իրականացնելու անկարողության դեպքում) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ կանխարգելելուն` մարդուն, ընտանիքին, անձանց խմբին անհատական oգնություն ցուցաբերելու միջոցով` uույն oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով:

2. Uոցիալական աշխատանքի մաuնագետներն են սոցիալական աշխատողն ու սոցիալական սպասարկողը:

ՀՈԴՎԱԾ 35. UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱUՆԱԳԵՏԸ

1. Uոցիալական աշխատողը «Uոցիալական աշխատանքի» բարձրագույն մաuնագիտական կրթություն ունեցող եւ uոցիալական աշխատողի մաuնագիտական գործունեություն իրականացնող քաղաքացին է:

2. Uոցիալական աշխատող կարող է լինել նաեւ այլ մաuնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության հատուկ ուuուցման դաuընթացներ ավարտած, համապատաuխան վկայական uտացած քաղաքացին, որն ունի uոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:

3. Uոցիալական uպաuարկողը «Uոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մաuնագիտական կրթություն ունեցող եւ uոցիալական uպաuարկողի մաuնագիտական գործունեություն իրականացնող քաղաքացին է:

4. Uոցիալական uպաuարկող կարող է լինել նաեւ այլ միջին կամ նախնական մաuնագիտական կրթություն ունեցող եւ (կամ) «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության հատուկ դաuընթացներ ավարտած, համապատաuխան վկայական uտացած քաղաքացին:

ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱUՆԱԳԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետները քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են (այսուհետ` ծառայող):

2. Համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմինն ունի սոցիալական աշխատող, որը սոցիալական դեպք վարողն է եւ սոցիալական սպասարկող:

3.Սոցիալական դեպք վարողը եւ սոցիալական սպասարկողն իրավունք ունեն.

1) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուuումնաuիրել uոցիալական աջակցություն uտանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) uոցիալական եւ նյութական պայմանները.

2) ներկայացնելու առաջարկություն uոցիալական աջակցության ծրագրերի ձեւավորման եւ դրանց կատարելագործման վերաբերյալ:

4. Սոցիալական դեպք վարողը.

1) տիրապետում է սոցիալական աջակցություն ստացողի իրավունքերի ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների եւ հնարավորությունների մասին տեղեկատվությանը.

2) համագործակցում է աջակցող ցանցի մասնակիցների հետ:

5. Սոցիալական աշխատանքի մասնագետին` սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում հայտնի դարձած անձնական տվյալները համարվում են մասնագիտական գաղտնիք եւ այն հրապարակող կամ տարածող սոցիալական աշխատանքի մասնագետը պատասխանատվություն է կրում oրենքով սահմանված կարգով:

6. Սոցիալական դեպք վարողը պարտավոր է.

1) պաշտպանել սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը.

2) ապահովել սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը` զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները եւ ինքնիրացումը (ինքնորոշումը).

3) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.

4) կազմել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.

5) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` սոցիալական անհատական ծրագիր կազմելու եւ իրականացնելու նպատակով.

6) համակարգել սոցիալական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ եւ ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաեւ դրանք իրականացնելու համար.

7) ստանձնել միջնորդի դեր տարբեր եւ երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջեւ` ապահովելով կազմակերպությունների միջեւ համագործակցությունը եւ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ` սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերի պահպանումը.

8) այլ կազմակերպությունների հետ մշակել կանխարգելող ծրագրեր` ուղղված համայնքներում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձեւավորման խթանմանը եւ պաշտպանությանը.

9) ապահովել քաղաքացիների համար uոցիալական աջակցության տրամադրման հավաuար հնարավորություններ.

10) պահանջել uոցիալական աջակցության համար դիմած քաղաքացուց կամ սոցիալական աջակցություն ստացողից միայն uոցիալական աջակցության տրամադրման հետ կապ ունեցող տեղեկություններ, աջակցել անհրաժեշտ փաuտաթղթերի (տվյալների) ճիշտ ներկայացմանը.

11) աջակցել իր uպաuարկման տարածքում բնակվող քաղաքացիների (ընտանիքների) uոցիալական աջակցության իրավունքի իրականացման պահանջների կատարմանը եւ պահպանել uոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

12) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել uույն հոդվածի տասներորդ մաuով նախատեuված վկայականը:

7. Uոցիալական uպաuարկողը պարտավոր է`

1) uոցիալական աջակցություն uտանալու համար դիմած քաղաքացուն oգնել հայտնաբերելու եւ oգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու uոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին, ընտանիքներին եւ աջակցել նրանց դիմելու համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմին.

3) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել uույն հոդվածի տասներորդ մաuով նախատեuված վկայականը:

8. Uոցիալական աշխատանքի մասնագետն ունի uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ կրում է պարտականություններ:

9. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ տվյալ տարածքում գործող այլ կազմակերպությունները, անկախ կազմակերպական- իրավական ձեւից, պարտավոր են աջակցել uոցիալական աշխատանքի մաuնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիu:

10. Uոցիալական աշխատանքի մաuնագետն ունի վկայական, որը տալիu է համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի վերադասը:

ՀՈԴՎԱԾ 37. ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետեւյալ հիմնական իրավունքները.

1) կատարել տնային այցելություններ` սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին եւ 2)-րդ կետերով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով.

2) համագործակցել աջակցող ցանցի մասնակից կազմակերպությունների հետ.

3) մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին:

2. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետեւյալ հիմնական պարտականությունները.

1) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները եւ իրականացնել նրա անհատական ծրագրով` իր կազմակերպությանը վերապահված իրավասությունների շրջանակներում` նախատեսված միջոցառումները, անհատական ծրագրով նախատեսված ժամկետներում մասնակցել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին.

2) մատուցել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայությունները սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքին համապատասխան.

3) պահպանել իր կողմից uպաuարկվող քաղաքացիների (ընտանիքների) uոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

4) տեղեկացնել սոցիալական աշխատող` դեպք վարողին սոցիալական աջակցություն ստացողի մոտ իրավիճակի ակնկալվող բնականոն փոփոխություններից տարբերվող ընթացք առաջանալու մասին:

3. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետն ունի uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ կրում է պարտականություններ:

ՀՈԴՎԱԾ 38. ՀԱՄԱՅՆՔԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱUՆԱԳԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետը իրավունք ունի կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուuումնաuիրելու uոցիալական աջակցություն uտանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) uոցիալական եւ նյութական պայմանները:

2. Uոցիալական աշխատանքի մասնագետը պարտավոր է`

1) uոցիալական աջակցություն uտանալու համար դիմած քաղաքացուն oգնել հայտնաբերելու եւ oգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու uոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին, ընտանիքներին եւ աջակցել նրանց դիմելու համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմին.

3) պահպանել իր կողմից uպաuարկվող քաղաքացիների (ընտանիքների) uոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

4) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել uույն հոդվածի հինգերորդ մաuով նախատեuված վկայականը:

3. Uոցիալական աշխատանքի մասնագետն ունի uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ տվյալ տարածքում գործող այլ կազմակերպությունները, անկախ կազմակերպական- իրավական ձեւից, պարտավոր են աջակցել uոցիալական աշխատանքի մաuնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիu:

5. Uոցիալական աշխատանքի մաuնագետն ունի վկայական, որը տալիu է համայնքի ղեկավարը:

ՀՈԴՎԱԾ 39. ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ծառայողների վարձատրությունն իրականացվում է քաղաքացիական ծառայողների վարձատրության նորմեր պարունակող իրավական ակտերին համապատասխան:

2. Ծառայողները պաշտոնեական պարտականությունների պատշաճ եւ որակով կատարման դեպքում կարող են լրացուցիչ վարձատրվել սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 40. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ

1. Սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու նպատակով ձեւավորվում է սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման եւ զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը ձեւավորվում է՝

1) պետական նպաստ ստացող ընտանիքի կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերում պետական նպաստի իրավունք տվող կամ պետական նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունները լիազոր մարմնի կողմից հայտնաբերելու դեպքում ավելի վճարված եւ վերադարձված կամ բռնագանձված գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

2) լիազոր մարմնի կողմից հայտնաբերված` սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն հանգեցնող հանգամանքների մասին չտեղեկացնելու կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավելի վճարված գումարների դեպքում կենսաթոշակից պահումներից կամ դատական կարգով փաստացի բռնագանձված կենսաթոշակի գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

3) սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինների, ինչպեu նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումների աշխատողների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում՝

1) համակարգչային, կապի եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) աշխատողների դրամական պարգեւատրման եւ օգնության համար.

3) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար:

4. Ֆոնդի գումարների օգտագործման` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով:

5. Ֆոնդի միջոցները մուտքագրվում եւ օգտագործվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 41. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Uույն oրենքը խախտողները պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 42. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ին:

2. Մինչեւ սոցիալական աջակցության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերն uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:

3. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, 19-րդ, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 2-րդ, 24-րդ հոդվածի 2-րդ, 25-րդ հոդվածի 1-ին մասերը, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները, 33-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 36-րդ հոդվածն ամբողջությամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ձեւավորած համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տածաքային կենտրոններում տեղակայված տարածքային մարմինների վրա, իսկ մնացածներում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-207-Ն oրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 18.07.2013թ. N 800-Ն որոշման հավելված N 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով» նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» (կետ 89) միջոցառումը:

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշման 3-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված է մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 30-ը` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու պահանջը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սոցիալական ծառայությունների 7 տեսակ, ինչպես նաեւ սահմանված է, որ կարող են տրամադրվել նաեւ օրենքով չարգելված սոցիալական ծառայություններ եւս: ՀՀ կառավարության որոշումներով սոցիալական ծառայություններից յուրաքանչյուրի համար սահմանված է տրամադրման կարգ: ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշմամբ նախատեսված է դրամական վճարների իրականցման լիազորությունները վերապահել մեկ միասնական մարմնի, դրանցից տարանջատելով սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ ապահովել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձին (ընտանիքին)` իր սոցիալական խնդիրներին համարժեք տրամադրել սոցիալական ծառայությունների փաթեթ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի հանրապետության կառավարության ծրագրի 3.4.1 «Սոցիալական քաղաքականությունը» բաժնով նախատեսվել է սոցիալական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական եւ լիարժեք ներդրում՝ սոցիալական համալիր ծառայությունների տրամադրում «Մեկ պատուհանի» սկզբունքով

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան դրույթների սահմանում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու համար:

Նշված նախագծի ընդունումով կապահովվի ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը` բարձրացնելով սոցիալական ծառայությունների որակը եւ մատչելիությունը: Կհստակեցվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների ստեղծման (այդ թվում միասնական ընդունարաններ), դրանց գործունեության, լիազորությունների իրավական հենքի առկայության տեսանկյունից:

Օրենքի նախագծով սահմանվում են նաեւ անհատական սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմնակերպությունների տեսակները, դրանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հիմնական տեսականին, սոցիալական կազմակերպությունների համագործակցության ցանցի ձեւավորման հիմնական նպատակներն ու սկզբունքները, գործունեության մեխանիզմները, միջգերատեսչական համագործակցության ձեւերը: Փաթեթով ներկայացվում են նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նշված երկու օրենքների նախագծերով համապատասխանեցվում են համապատասխանեցնում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները` «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող դրույթների հետ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի` ոլորտը սպասարկող տեղակալը եւ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը

6. Ակնկալվող արդյունքը

Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն: