Armenian ARMSCII Armenian
Կ-1391-21.01.2022,07.02.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.2 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 182.2. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի եւ (կամ) վարչական վարույթների իրականացումը խոչընդոտելը

1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի եւ (կամ) այլ վարչական վարույթների իրականացումը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասը «պետերը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաեւ ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարները» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաեւ ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 277-րդ հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 278-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ, որը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: