Armenian ARMSCII Armenian
Կ-232-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 3-րդ մասում «գործերի» բառից հետո լրացնել «կամ քրեական վարույթների» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասում հանել «Քրեական գործով» բառերը, իսկ «հայերենին» բառը փոխարինել «Հայերենին» բառով.

2) 6-րդ մասում «քրեական» բառից հետո «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով.

3) 8-րդ մասում «Քրեական գործերով դատավարությանը» բառերը փոխարինել «Քրեական վարույթին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում:».

2) 2-րդ մասում «քրեական գործերը» բառերը փոխարինել «քրեական վարույթները» բառերով, իսկ «օրենքով նախատեսված գործերը» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված հարցերը» բառերով.

3) 2.1-րդ մասում «քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները» բառերով, իսկ «միջնորդությունները» բառից հետո լրացնել «եւ բողոքները» բառերը.

4) 2.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.2. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները քննում են միայն տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության» բառերը փոխարինել «վարույթի դատական երաշխիքների» բառերով, իսկ «միջնորդությունների» բառից հետո լրացնել «, բողոքների» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանել» բառից հետո «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների» բառերով, իսկ «դատարանի՝» բառից հետո «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ մասում «գործերը» բառը փոխարինել «վարույթները» բառով, իսկ «գործն» բառը փոխարինել «վարույթի նյութերն» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաեւ
օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթները բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորների միջեւ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 45-րդ հոդվածի վերնագրում «նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «դատական երաշխիքների շրջանակներում միջնորդություններ եւ բողոքներ» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 8-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 52-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 1-ին մասում «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով.

2) 1-ին մասում «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով:

Հոդված 11. Օրենսգրքի 53-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ տեքստում «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասում «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:

Հոդված 13. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները» բառերը փոխարինել «վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 150-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի «հարուցվել է քրեական գործ» բառերը փոխարինել «նախաձեռնվել է քրեական վարույթ» բառերով.

2) 4-րդ մասում «Քրեական գործով» բառերը հանել, «օրինական ուժի մեջ մտած» բառերը փոխարինել «Օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի «գործով» բառը հանել:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: