Armenian ARMSCII Armenian
Կ-23231-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածի 3-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 6-րդ մասում «դատախազին գործ հարուցելու» բառերը փոխարինել «նախաքննության մարմին վարույթ նախաձեռնելու» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 234.3-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասում «գործերով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: