Armenian ARMSCII Armenian
Կ-23211-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 15-րդ հոդվածի 5-րդ մասում, 19-րդ հոդվածի 3-րդ մասում, 34-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, ինչպես նաեւ 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կալանքի» բառը փոխարինել «կարճաժամկետ ազատազրկման» բառերով:

Հոդված 2. 10-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «հանցագործության դեպքի կամ արարքում հանցակազմի բացակայության» բառերը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ եւ (կամ) 3-րդ մասերով» բառերը փոխարինել «198-րդ կամ 201-րդ կամ 393-րդ կամ 402-րդ կամ 463-րդ կամ 465-րդ կամ 467-րդ կամ 526-րդ կամ 527-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական գործի» բառերը փոխարինել «քրեական վարույթի» բառերով, իսկ «մինչեւ դատվածությունը կամ կարգապահական տույժը հանելը կամ մարելը» բառերը փոխարինել «մինչեւ դատվածությունը մարվելը կամ վերացվելը կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալը կամ այն հանվելը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) զինծառայողի նկատմամբ կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրվելիս.»:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշումը» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում՝

1) երկրորդ նախադասությունում «382-րդ» բառը փոխարինել «548-րդ» բառով.

2) երրորդ նախադասությունում «լիազորությունների» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: