Armenian ARMSCII Armenian
Կ-23212-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հանված» բառը փոխարինել «վերացված» բառով, «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով, «իրականացվում է» բառերը փոխարինել «հարուցված է» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 40.1-ին հոդվածի 12-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 6-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 7-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

Հոդված 6. Օրենքի 40.1-ին հոդվածի 11-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: