Armenian ARMSCII Armenian
Կ-23213-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ԹԻՎ ՀՕ-208-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-208-Ն օրենքի՝

1) 3-րդ հոդվածով լրացվող՝ 40.3-րդ հոդվածի 9-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով, իսկ 10-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 4-րդ հոդվածով լրացվող՝ 40.4-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: