Armenian ARMSCII Armenian
Կ-23217-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.1-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քննչական մարմինը նախաձեռնում է քրեական վարույթ եւ իրականացնում է նախաքննություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «վարույթով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հետաքննություն՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով քրեական վարույթ նախաձեռնելը եւ նախաքննություն կատարելը.».

2) լրացնել նոր՝ 4.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով գաղտնի քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելը.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: