Armenian ARMSCII Armenian
Կ-4323-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի  Հանրապետության  2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) եւ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն)  քննիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործումը:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը «դատավորների,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  եւ հատուկ քննչական ծառայության քննիչների (այսուհետ՝ քննիչներ),» բառերով, իսկ  3-րդ կետը «դատական ծառայողների» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին»  եւ  «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

3. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն եւ հատուկ քննչական ծառայությունը:»:

Հոդված 3.   Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված Խորհրդի լիազորությունները չեն տարածվում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների՝ Ակադեմիայում ուսուցման  վրա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված լիազորությունները քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների մասով իրականացնում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների մասով՝ հատուկ քննչական ծառայության պետը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն օրենքով նախատեսված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը «դատավորի,» բառից հետո լրացնել «քննիչի» բառով, իսկ «հանձնաժողովին» բառից հետո`  «, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ), հատուկ քննչական ծառայության պետին» բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը  «դատավորները,» բառից հետո լրացնել «քննիչները,» բառով, իսկ «դատական ծառայողները,» բառերից հետո՝ «քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողները,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4)  քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել քննչական կոմիտեի դեպարտամենտում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Դիմում ներկայացրած անձը օգտվում է քննչական կոմիտեի դեպարտամենտում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական տույժի է ենթարկում քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի 4-րդ կետը «դատավորների,» բառից հետո լրացնել «քննիչների» բառով, «խորհրդին» բառից հետո՝ «, քննչական կոմիտեի նախագահին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը եւ գործում առկա նյութերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին:».

2) 3-րդ մասը «Խորհուրդը» բառից հետո լրացնել «, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով՝ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը» բառերով, իսկ «դատավորների» բառից հետո՝  «, քննիչների» բառով.

3) 4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասում՝

1) 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով, «դատավորի» բառից հետո՝ «, քննիչի» բառով.

2) 4-րդ կետը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ծրագրերով» բառից հետք լրացնել «՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի  5-րդ մասով նախատեսված  բացառությունների հաշվառմամբ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ մասերով.

«7.1. Մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը եւ հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների եւ համապատասխանաբար քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի ու  հատուկ քննչական ծառայության պետի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում եւ համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին ու հատուկ քննչական ծառայության պետին  է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։

7.2. Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար  քննչական կոմիտեի նախագահը եւ հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում իրենց համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա Ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը եւ դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով  սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար  քննչական կոմիտեի նախագահը եւ հատուկ քննչական ծառայության պետը պետք է ներկայացնեն ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին եւ 7.2-րդ մասերով սահմանված կարգով:».

4) 6-րդ մասի երկրորդ նախադասության «հաջորդ» բառը փոխարինել «համապատասխան» բառով.

5) 8-րդ մասը «դատախազների,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառով, իսկ «պետական ծառայողների» բառերից հետո՝ «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների» բառերով.

6) 9-րդ մասը «դատախազը» բառից հետո  լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «խորհուրդ,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն,» բառերով.

2) 2-րդ մասը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը՝ հատուկ քննչական ծառայության քննիչների մասով,» բառերով.

3) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով, «աշխատակազմը» բառից հետո՝ «, քննչական կոմիտեն» բառերով.

4) 4-րդ մասի «Խորհրդի հաստատմանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար Խորհրդի, քննչական կոմիտեի նախագահի եւ հատուկ քննչական ծառայության պետի հաստատմանը» բառերով.

5) 7-րդ մասը «պատասխանատու են» բառերից առաջ լրացնել  «, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը՝ ծառայության քննիչների մասով» բառերով:

Հոդված 13.  Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «անցած դատավորների» եւ «համապատասխանաբար դատախազների» բառերից հետո լրացնել «, քննիչների» բառով.

2) 6-րդ մասի առաջին նախադասությունը «Դատավորները» բառից հետո լրացնել «, քննիչները» բառով, իսկ երկրորդ նախադասությունը  «խորհուրդը» բառից հետո՝  «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը» բառերով, «ընդգրկված անձանց» բառերից հետո՝ «, քննիչների» բառով:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաեւ ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը եւ ուսումնառության ժամկետի տեւողությունը սահմանում է  քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը եւ ուսումնառության ժամկետի տեւողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:

2.2. Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաեւ ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը եւ ուսումնառության ժամկետի տեւողությունը սահմանվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:».

2) 5-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «խորհուրդը» բառից հետո լրացնել «,  քննչական կոմիտեի նախագահը» բառերով, «համապատասխան դատարանների» բառերից հետո՝ «, քննչական ծառայության ստորաբաժանումների,» բառերով.

2)  2-րդ մասը «խորհուրդ» բառից հետո լրացնել «,  քննչական կոմիտեի նախագահին» բառերով.

3) 3-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել « եւ քննչական կոմիտեի նախագահը» բառերով:

Հոդված 17.   Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձեւավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում քննչական կոմիտեի նախագահի նշանակած երեք քննիչ եւ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:».

2) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին, 7.1-ին եւ 9.1-ին մասերով.

«5.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման եւ լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձեւավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած չորս անդամ եւ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:».

«7.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու եւ լուծելու համար ձեւավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ եւ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:».

«9.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման եւ լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու եւ լուծելու համար ձեւավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու անդամ եւ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:».

4) 12-րդ մասի «1-ին, 2-րդ, 6-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 2.1-ին, 6-րդ, 7-րդ եւ 7.1-ին» բառերով, իսկ «4-րդ, 5-րդ, 8-րդ եւ 9-րդ» բառերը՝ «4-րդ, 5-րդ, 5.1-ին , 8-րդ, 9-րդ եւ 9.1-ին» բառերով:

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «դատավոր» բառից հետո լրացնել «, քննիչ» բառով, «ղեկավարի» բառից հետո՝ «, քննչական կոմիտեի նախագահի» բառերով.

2) 4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով, «դատավոր» բառից հետո՝ «, քննիչ» բառով, «իսկ» բառից հետո՝ «քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների,» բառերով.

3) 17-րդ մասը «իսկ» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեի նախագահը` քննիչների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց եւ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերով:

Հոդված 19.  Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը «Դատավորների» բառից հետո  լրացնել «, քննիչների» բառով.

2) 3-րդ մասը «կարգադրիչները» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողները» բառերով.

3)  4-րդ մասը «Դատավորը» բառից հետո լրացնել «, քննիչը» բառով:

Հոդված 20.  Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը «կարգադրիչների մասով,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահին` քննիչների եւ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայության պետին՝ ծառայության քննիչների մասով,» բառերով:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: