Armenian ARMSCII Armenian
Կ-23218-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) քննչական մարմինը քրեական վարույթներով իրականացնում է նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում «իրականացվող՝» բառից հետո լրացնել « գաղտնի քննչական գործողությունների եւ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ հարուցված քրեական հետապնդման կարճումը կամ ծառայողական քննության ավարտը` արդարացման հիմքերով» բառերը փոխարինել «կամ ծառայողական քննության ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման դադարեցումը՝ ռեաբիլիտացնող հիմքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «սկսել հետաքննության եւ նախաքննության գործերը» բառերը փոխարինել «եւ կարգով նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել նախաքննություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քննչական ենթակայության կանոններին համապատասխան, կատարել գաղտնի քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում «առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին» բառերը փոխարինել «առողջապահության համապատասխան մարմնին եւ իրավասու դատախազին» բառերով:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 2.1-րդ մասի 2-րդ կետում «քննչական գործողությունների» բառերը փոխարինել «ապացուցողական գործողությունների, գաղտնի քննչական գործողությունների» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: