Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-371-29.10.2013,21.02.2014-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպություն մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերին 4-ի ՀՕ-268-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք)  10-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «միություն» բառը։

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝ 2-րդ կետի 1-ին պարբերությունում «երկու»  բառը փոխարինել «չորս» բառով.

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետում «3»   թիվը փոխել «5»  թվով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի վերաբերյալ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են երկրի մշակութային եւ ստեղծագործական բնագավառներում առկա կազմակերպությունների նպատակային գործունեությանը խթանելու, հասարակական  կազմակերպությունների փորձն ու ներուժը մշակութային զարգացումներին ուղղելու եւ վերջիններիս դերն ու կարգավիճակը որոշակիացնելու միտումով։

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումով, հասարակական կազմակերպությունները կորցրեցին «միություն» անվանումը կրելու իրավունքը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանվում է «միություն»  բառը իրենց անվան մեջ օգտագործելու սահմանափակումը։

Հասարակական կազմակերպությունները  իրենց կանոնադրական եւ նպատակային բնականոն գործունեության, մշակութային քաղաքականությանը խթանող ծրագրերի եւ ոլորտային խնդիրների կարգավորման վրա ջանքերը կենտրոնացնելու փոխարեն, առավել հաճախ մտահոգ են ղեկավար կազմի ընտրության կամ վերընտրության հարցերով։

Համաձայն գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս։

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով, դրանով հնարավորություն տալով իրապես իրագործել նախատեսված ծրագրերը եւ ջանքերը կենտրոնացնել նպատակային գործունեության վրա։ Բացի դրանից «ոչ պակաս» հասկացությունը չի սահմանափակում կանոնադրությամբ առավել կարճ ժամկետ սահմանելու հնարվորությունը։

Հերթական ժողովի անցկացման պարբերականության փոփոխությունը առաջացնում է ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերի պահպանման ժամկետի վերանայում,  ուստի առաջարկվում է 3 տարին փոխել 5 տարով։