Armenian ARMSCII Armenian
Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-43211 -23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/3



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը «դատախազության մարմիններում,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: