Armenian ARMSCII Armenian
Կ-23252-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով:

Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:

Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «հանված կամ մարված է» բառերը փոխարինել «մարված կամ վերացված է» բառերով:

Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի է.1-ին ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:

Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 112-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:

Հոդված 11. Օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիական» բառից հետո ավելացնել «գործերով» բառը, իսկ «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի ամբողջ տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: