Armenian ARMSCII Armenian
Կ-23269-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիական եւ քրեական գործերի» բառերը փոխարինել «քաղաքացիական գործերի եւ քրեական վարույթների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13.1-ին հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված, ներառյալ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման, ծանուցում է տրամադրում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաեւ քրեական վարույթի հանրային մասնակցին:».

2)  2-րդ նախադասությունում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաեւ քրեական վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

3) 2-րդ պարբերությունում՝ «քրեական հետապնդման  մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ քրեական վարույթի հանրային մասնակիցների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմնին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաեւ քրեական վարույթի հանրային մասնակիցներին» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: