Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-451-28.02.2014-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել 6.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«6.1. Օտարերկրյա իրավաբանական անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն՝ օտարերկրյա պետությունների կողմից տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի «17.Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 2-րդ եւ 3-րդ կետերը «աշխատանքների» բառից հետո լրացնել «, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քառ.մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների եւ 100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

N/N

Առարկության, առաջարկության հեղինակը

Առարկության, առաջարկության բովանդակությունը

Եզրակացություն

1.

2.

3.

4.

1.

ՀՀ Աժ պատգամավոր

Խոսրով Հարությունյան

Առաջարկվում է Օրենքի նախագծի 1-ին (լրամշակված տարբերակի 2-րդ հոդված) հոդվածովներկայացվածփոփոխությունը տարածել ոչ միայն գյուղական, այլ նաեւ քաղաքային համայնքների վրա

Ընդունվել է: Օրենքի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ

2.

ՀՀ Աժ պատգամավոր

Սուքիաս Ավետիսյան

Առաջարկվում է Օրենքի նախագծի 1-ին հոդվածով(լրամշակված տարբերակի 2-րդ հոդված) ներկայացված փոփոխությունը տարածել ոչ միայն գյուղական, այլ նաեւ քաղաքային համայնքների վրա

Ընդունվել է: Օրենքի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ

3.

ՀՀ Աժ պատգամավոր

Միքայել Մելքումյան

Առաջարկվում է Օրենքի նախագծի 1-ին հոդվածով (լրամշակված տարբերակի 2-րդ հոդված)ներկայացված փոփոխությունը տարածել ոչ միայն գյուղական, այլ նաեւ սահմանապահ տարածքների վրա

Ընդունվել է: Օրենքի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ

4.

ՀՀ Աժ պատգամավոր

Վահե Էնֆիաջյան

Առաջարկվում է Օրենքի նախագծի 1-ին հոդվածով (լրամշակված տարբերակի 2-րդ հոդված)ներկայացված փոփոխությունը տարածել ոչ միայն գյուղական, այլ նաեւ քաղաքային համայնքների վրա

Ընդունվել է: Օրենքի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ

5.

ՀՀ Աժ պատգամավոր

Գուրգեն Արսենյան

Առաջարկվում է Օրենքի նախագծի 1-ին հոդվածով (լրամշակված տարբերակի 2-րդ հոդված)ներկայացված փոփոխությունը տարածել ոչ միայն գյուղական, այլ նաեւ քաղաքային համայնքների վրա, ինչպես նաեւ, Օրենքի ընդունումից հետո իրականացնել մոնիթորինգ

Ընդունվել է: Օրենքի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ

6.

ՀՀ Աժ պատգամավոր

Հովհաննես Մարգարյան

Նախագծի առաջին հոդվածում «գյուղական» բառը փոխարինել«մինչեւ 30 հազար բնակչություն ունեցող» բառերով:

Առաջարկությունը իրացվել է:

7.

ՀՀ Աժ պատգամավոր

Մհեր Շահգելդյան

Առաջարկվում է Օրենքի նախագծի 1-ին հոդվածով (լրամշակված տարբերակի 2-րդ հոդված)ներկայացված փոփոխության մեջ ներառել նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերը:

Ընդունվել է: Օրենքի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ

8.

ՀՀ կառավարություն

Առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել 6.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«6.1. Օտարերկրյա իրավաբանական անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն՝ օտարերկրյա պետությունների կողմից տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:

Ընդունվել է: Օրենքում կատարվել է համապատասխան լրացում