Armenian ARMSCII Armenian
Կ-6938-22.09.2005-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-13) 5-րդ հոդվածի երկրորդ մասում՝

ա) հանել առաջին պարբերության «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.

բ) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասից հանել «իրենց եւ հաճախորդի կամ երրորդ անձի միջեւ կնքված» բառերը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետից հանել «ապահովագրական կազմակերպությունների, գրավատների,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերության «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ պայմաններով իրավունք ունի» բառերով, իսկ «պահանջել» բառը՝ «պահանջելու» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1 -ից: