Armenian ARMSCII Armenian
Կ-2392-20.04.2022,30.05.2022-ՏԵ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի

1) 16-րդ հոդվածում լրացնել 35.2-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«35.2. Բժշկական արտադրատեսակների պետական գրանցման համար բազային տուրքի
40-ապատիկի չափով»:

2) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում 2.10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.10 Բժշկական արտադրատեսակների արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի
60-ապատիկի չափով»:

3) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում 2.11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.11 Բժշկական արտադրատեսակների սպասարկման համար՝ տարեկան բազային տուրքի
40-ապատիկի չափով»:

4) 20-րդ հոդվածում լրացնել 52.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«52.1. Բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու համար տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: