Armenian ARMSCII Armenian
Կ-279-31.05.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:»:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված Կառավարության որոշումը կընդունվի սույն օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պարտավոր է իրականացնել պետական եւ հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ: Սակայն որեւէ հոդվածում ամրագրված չէ անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ:

Հարկ է նշել, որ ներկայումս ոստիկանության մասնագիտացված՝ անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներն իրավախախտ կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացնում են ՀՀ ՆԳՆ 08.08.1996թ. թիվ 633 հրամանով հաստատված հրահանգի պահանջների համաձայն: Սակայն մի շարք օրենքների եւ իրավական ակտերի ընդունումից եւ փոփոխությունից ելնելով, նշված հրամանով հաստատված հրահանգի որոշ կետեր այլեւս չեն կիրառվում, ինչպես նաեւ նշված հրահանգը իրենից ներկայացնում է անչափահասների գործերով տեսչությունների աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր հրահանգ:

Միեւնույն ժամանակ, նշված հրամանով հաստատված կարգը նորմատիվ հիմք չունի եւ նախագծով նախատեսվում է ապահովել Սահմանադրության 6-րդ հոդվածի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանությունը:

Ելնելով վերոգրյալից՝ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողները անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու եւ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների շրջանում արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, իրենց գործառույթներն ամրագրող իրավական ակտի արդիականացման համար անհրաժեշտ է մշակել եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ոստիկանության իրավասու ծառայողների կողմից իրականացվող աշխատանքների կազմակերպման կարգը, ինչը հնարավոր կլինի «Ոստիկանության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելուց հետո միայն:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

Սույն նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու եւ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ, որի համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգը, ինչն էլ հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների եւ վերջիններիս ծնողների շրջանում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու եւ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման կարգը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն