Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-479-28.03.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի առաջին մասի 3 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի անընդմեջ չի մուծել վարձավճարը.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջէ մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝Օրենսգիրք) նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացության ճշգրտմանը եւ առավելհստակեցմանը: Գործող իրավական կարգավորումը Վարձատուին վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծման իրավունք է տալիս Վարձակալի կողմից պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ցանկացած երկու անգամ վարձավճարն ուշացնելու դեպքում` ընդ որում` չսահմանափակելով ուշացված օրերի քանակը, որը նշանակում է, որ այն կարող է լինել նույնիսկ մեկ օր: Օրինակ` վարձատուի եւ վարձակալի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով. վարձակալը սահմանված վարձավճարը մեկ օրով ուշացրել է պայմանագրի գործողության երկրորդ ամսում, եւ մեկ անգամ էլ մեկ օրով հինգերորդ տարվա երկրորդ ամսում. Նշված օրինակում ծագում է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վարձատուի իրավունքը, որը անբարենպաստ իրավիճակի մեջ կարող է դնել վարձակալին` հաշվի առնելով վարձակալված տարածքում վերջինիս կողմից կատարված ներդրումները եւ գործարար համբավը: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ ավելացվում է «անընդմեջ» բառը, որի դեպքում Վարձակալի կողմից երկու անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության»առկայության վերաբերյալեւ որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից: